русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԾԵՍ
id243Եկեղեցու աստվածպաշտությունն իրականացվում է ըստ ավանդաբար սահմանված կարգի, համապատասխան ձևերով ու շարժումներով, հագուստներով և առարկաներով, որոնց ամբողջությունը կոչվում է ծես կամ ծիսակատարություն: Ծեսը չի կարելի բաժանել աստվածպաշտության խորհրդից՝ այն համարելով սոսկ արտաքին ձև ու հանդես: Ծիսական առարկաները, զգեստները, արարողության եղանակները՝ այս ամենը բխում է աստվածպաշտության էությունից՝ նրա ներքին թելադրանքով:
Ծեսի միջոցով հավատացյալն առավել անմիջական է ապրում կատարվող խորհուրդը: Սկսած եկեղեցու զանգերի ղողանջումից մինչև քահանայի վերջին օրհնությունն ու արձակումը՝ հավատացյալը գտնվում է բազմաթիվ հոգևոր խորհրդանիշների միջավայրում, որոնց ազդեցությամբ առավել խոր է ապրում իր աղոթքն ու պաշտամունքը:
Ծիսակատարության ընթացքում մարդու սրտում տպավորվում են երկնային ու վսեմ իմաստներ, որոնք արթնացնում են բարեպաշտ և աստվածահաճ կյանքի ձգտում՝ ի հակադրություն այս աշխարհում տիրող ստորաքարշ ու նսեմ տպավորությունների, որոնք մարդուն հրահրում են մեղքի և անօրինության:
Բոլոր ծիսական առարկաներն ու զգեստները ունեն որոշակի իմաստ և խորհուրդ: Նրանցից յուրաքանչյուրը, իբրև սրբություն, օրհնվում է հատուկ արարողությամբ ու երբեք չի գործածվում այլ նպատակներով:
 
sacredtradition.am