SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԺԱՄԱԳԻՐՔ
id193Եկեղեցական աստվածպաշտության մեջ այս գիրքն ամենահին և ամենաշատ գործածվող ծիսական ժողովածուներից է: Նրանում զետեղված են ժամերգության և պատարագի տեքստերը, որոնք պարունակում են մաղթանքներ ու քարոզներ, խնդրվածքներ և աղոթքներ, ընթերցվածքներ Նոր Կտակարանից, երգեր ու շարականներ:
Ժամագրքի հնագույն անունը մեզ է հասել ս. Վարդան Մամիկոնյանի դստեր՝ սրբուհի Շուշանիկի վարքի միջոցով: Այնտեղ հիշատակված գիրքը կոչվել է «Աղոթանոց», իսկ ավելի ուշ՝ «Աղոթամատույց» և «Գիրք աղոթից»: «Ժամագիրք» անունն առաջին անգամ հանդիպում է 1467 թ. գրված մի Տոնացույցում:
Մեր Ժամագրքի առաջին կարգավորողներն են եղել ս. Սահակ Պարթևը և ս. Մեսրոպ Մաշտոցը: Այնուհետև դարերի ընթացքում այն հարստացվել է տարբեր հեղինակների՝ ս. Հովհան Մանդակունու, Հովհաննես Սարկավագի, ս. Գրիգոր Նարեկացու, ս. Ներսես Շնորհալու և այլոց կողմից:
Ժամագիրքը լինում է ատյանի և առձեռն: Ատյանի ժամագիրքը դրվում է եկեղեցու ատյանում՝ բեմի վրա, իսկ Ձեռաց ժամագրքերը դրվում են երկու դասերում՝ գրակալների վրա:
 
sacredtradition.am