русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԸՆԹԵՐՑՎԱԾՔ
id180Սուրբ Գիրքը, ըստ աստվածպաշտական կանոնի, ամեն օր ընթերցվում է եկեղեցիների ատյանից: Այդ ընթերցանության համար կազմված են հատուկ ժողովածուներ (տե՛ս Ավետարան, Ճաշոց), որոնցում զետեղված են Սուրբ Գրքից ընդարձակ հատվածներ ըստ Տոնացույցի կարգի: Այդ հատվածները կոչվում են ընթերցվածքներ: Ժամերգության կամ պատարագի ընթացքում որոշակի պահերի դրանք կարդում է դպիրը, սարկավագը կամ քահանան:


Պատարագի պահ. Սուրբ Գրքի ընթերցում բեմից
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

 
sacredtradition.am