русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆ
id178Այս տոնը կատարվում է Ս. Հոգեգալստից երկու շաբաթ հետո՝ ս. Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապից ելնելու հիշատակին նվիրված տոնին անմիջապես հաջորդող կիրակի օրը:
Ս. Էջմիածնի տոնին հիշատակվում է Ագաթանգեղոսի կողմից նկարագրված Լուսավորչի տեսիլքը, ըստ որի՝ Աստծո Միածին Որդին, իջնելով երկնքից, ոսկե մուրճով խորտակեց Վաղարշապատի հին հայկական հեթանոսական պաշտամունքի վայրը և հաստատեց Իր լուսեղեն տաճարը: Այս հիշատակով տոնում ենք Հայ Եկեղեցու և հայրապետության, միաժամանակ և ամբողջ ընդհանրական Եկեղեցու ստեղծումը:

Ս. Էջմիածնի հիմնադրումը
Ս. Էջմիածնի գանձատուն, 1834 թ.: Անհայտ նկարիչ

 
sacredtradition.am