русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԶԱՆԳ
id166Եկեղեցու զանգերը նախատեսված են ժողովրդին ժամերգության կամ պատարագի հրավիրելու, ինչպես նաև կարևոր իրադարձություններն ազդարարելու համար: Հայ Եկեղեցում զանգեր սկսել են գործածվել X դ. երկրորդ կեսից՝ փոխարինելով մինչ այդ կիրառվող կոչնակներին: Սովորաբար զանգերը տեղակայված են լինում եկեղեցուն կից կառուցված զանգակատան մեջ:
Զանգերի ղողանջը խորհրդանշում է Աստծո փառքը, ինչպես նաև ահեղ դատաստանի օրվա ազդարար փողի ձայնը: Քրիստոնյայի մեջ այն արթնացնում է երկնային խորհուրդներ՝ զգաստացնելով նրան և կտրելով առօրեական հոգսերից, որպեսզի մարդն արժանապես կանգնի երկնային Թագավորի առջև:
 
sacredtradition.am