Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.)
id131Այս մեծանուն
աստվածաբանի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել: Հայտնի է, սակայն, որ նա աթենացի պատվարժան և իմաստուն նախարարներից էր, Հին Աթենքի բարձրագույն դատական մարմնի՝ արեոպագի անդամ:
Իր անհավատության շրջանում Դիոնեսիոսը հմուտ էր աստղագիտության մեջ: Սակայն մի անգամ, լսելով ս.
Պողոս առաքյալի քարոզը, նա
դարձի եկավ,
մկրտվեց և որոշ ժամանակ անց
առաքյալի կողմից էլ
ձեռնադրվեց եպիսկոպոս: Այս մասին է վկայում ս.
Ղուկաս ավետարանիչը Գործք առաքելոց գրքում [տե՛ս
Գործ. 17.34]:
Ս. Դիոնեսիոս Արեոպագացի (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 1502, էջ 85բ, Հայսմավուրք, 1651 թ., Կ. Պոլիս
Ծաղկող՝ Մարկոս Պատկերահան
Ս. Դիոնեսիոսը
նահատակվել է Աթենքում հելլեն
կռապաշտների ձեռքով, որոնք նախանձից դրդված՝ այրեցին սրբին, ինչպես նաև նրա գրքերը:
Պահպանվել են նրա «Աստվածային անունների մասին», «Երկնային աստիճանակարգության մասին», «Եկեղեցական աստիճանակարգության մասին», «Խորհրդական աստվածաբանության մասին» երկերը, ինչպես նաև տարբեր անձանց ուղղված 10 նամակները: Առանց ս. Դիոնեսիոսի գրական ժառանգության անհնար է պատկերացնել քրիստոնեական
աստվածաբանությունը: