русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԴԱՐԱՇԱՄԲԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ ՎԱՆՔ
id126Գտնվում է այժմյան Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին, նախկինում հայաբնակ Դարաշամբ բնակավայրի մոտ: Գլխավոր՝ Ս. Ստեփանոս եկեղեցու օծմանը 976 թ. ներկա է եղել Աշոտ III Ողորմած թագավորը: Վանքը XIII-XIV դդ. եղել է մեծ ու հռչակավոր կրոնական և մշակութային կենտրոն:

Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա վանքի ընդհանուր տեսքը հյուսիս-արևելքից
Աղբյուր՝ Արգամ Այվազյան, Նախիջևան. գիրք հուշարձանաց. «Անահիտ», Երևան, 1990

Համալիրը հիմնովին վերակառուցվել է XVII դ., այնուհետև մի քանի անգամ նորոգվել է: Ս. Ստեփանոս եկեղեցին 1655 թ. ստացել է եռախորան, անկյուններում երկհարկ ավանդատներով, գմբեթավոր հորինվածք: Եկեղեցու ներսում պահպանված են որմնանկարի մնացորդներ, իսկ նրա արտաքին հարդարանքը հարուստ է բարձրարվեստ հարթաքանդակներով, որոնք ամբողջական շարք են կազմում՝ ընդգրկելով Ավետարանի հիմնական թեմաները՝ լրացված ս. Ստեփանոս Նախավկայի քարկոծման դրվագով: Դրանք՝ իրենց գեղարվեստական բարձր արժանիքներով և ինքնատիպ առանձնահատկություններով, ուշ միջնադարի հայ քանդակագործության գլուխգործոցներն են:
 
sacredtradition.am