русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ
id123Դավանել նշանակում է ընդունել որևէ ուսմունք, հավատալ և խոստովանել այն: Ինչպիսին որ մարդու հավատն է ու խոստովանությունը, այնպիսին էլ նրա դավանանքն է: Քրիստոսին՝ որպես Աստծո Որդու հավատացողի, Նրա միջոցով իր փրկությունն ընդունողի դավանանքը կոչվում է քրիստոնեական դավանություն:
Առհասարակ, դավանությունը հավատից տարբերվում է նրանով, որ հավատը մարդու մեջ շնորհով գործող աստվածային առաքինություն է, որն ընդգրկում է նրա ողջ կյանքը. իսկ դավանությունը վերաբերում է միայն հավատի տեսական կողմին և մշտական ուսումնասիրման առարկա է: Դավանության ուսումնասիրության ընթացքում կարող են ծագել անսպասելի հարցեր, անգամ տարակույսներ, որոնց պատասխանները կարող ենք գտնել ս. հայրերի դավանական գրքերում: Նման հարցերի շուրջ հաճախ գումարվել են եկեղեցական ժողովներ, որոնք ս. հայրերի կողմից տրված որոշակի պարզաբանումներով ու բանաձևերով հստակություն են մտցրել դավանության մեջ:
Քրիստոնեական դավանանքի համառոտ բովանդակությունը զետեղված է Հավատո հանգանակում:
 
sacredtradition.am