русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԴԱՍ
id122Այսպես է կոչվում եկեղեցու ավագ խորանի առջևում գտնվող տարածքը, որը մեկ աստիճանով բարձր է և սովորաբար ցածր վանդակորմով առանձնանում է աղոթասրահից:
Այն բաժանվում է աջակողմյան և ձախակողմյան դասերի, որտեղ ժամերգությունների, պատարագի և այլ արարողությունների ընթացքում դաս-դաս կանգնում են հոգևորականները և ձայնակցում միմյանց: Այստեղ հավատացյալները մուտք են գործում հիմնականում ս. հաղորդություն ստանալու համար, ինչպես նաև՝ պսակվելիս, նորապսակներին կամ նորընծա հոգևորականներին շնորհավորելիս և այլ հազվագյուտ պահերին:

Ժամերգության պահ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դասում
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

 
sacredtradition.am