SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԴԱՆԻԵԼԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ
id121Դանիել մարգարեի միջոցով մարդկությանը տրված կարևորագույն մարգարեություններից է աշխարհի Փրկչի՝ Քրիստոսի գալստյան ժամկետին վերաբերող հայտնությունը:
Մի անգամ, երբ Դանիելն աղոթում էր Աստծուն՝ խոստովանելով իր և իր ժողովրդի մեղքերը և հայցում Նրա ողորմածությունը, տեսիլքով նրան հայտնվեց Գաբրիել հրեշտակապետը: Նա կանխահայտնեց, որ Երուսաղեմի վերականգնումից մինչև Քրիստոսի գալուստը կանցնի յոթանասուն յոթյակ, այսինքն՝ մոտ 490 տարի, ժողովուրդը հայրենիք կվերադառնա, կվերակառուցվեն շինությունները, և որ այդ ամենը կլինի դժվարին պայմաններում. այնուհետև Քրիստոսին կմատնեն մահվան, որից հետո քաղաքը և սրբավայրը կկործանվեն [տե՛ս Դան. 9.1-27]:
Համաձայն այս մարգարեության՝ երբ պարսից Կյուրոս արքան նվաճեց Բաբելոնը, հրեաները վերստացան իրենց ազատությունը, վերադարձան հայրենիք, վերականգնեցին Երուսաղեմը և կառուցեցին Երուսաղեմի երկրորդ Տաճարը: Սակայն իրենց հարևան ազգերից համեմատաբար թույլ լինելով՝ նրանք հաճախ էին ենթարկվում հարձակումների և շարունակ գտնվում էին հեթանոսների կողմից վերստին ստրկացվելու սպառնալիքի տակ: Այս դժվարին պայմաններում նրանք մխիթարվում էին Դանիելի տեսիլքի միջոցով իրենց հայտնված Մեսիայի մոտալուտ գալստյան ակնկալիքով:
Բայց հրեաներից շատերը սխալվում էին՝ կարծելով, թե Մեսիան պիտի գա՝ հաստատելու երկրային թագավորություն, որտեղ իրենք իշխող կլինեն: Այդ պատճառով, երբ Քրիստոս գալով՝ հրեաներին չխոստացավ այդպիսի արտոնություններ, նրանցից քչերը հավատացին, որ Նա է սպասված Մեսիան:
 
sacredtradition.am