русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԴԱՆԻԵԼ ՄԱՐԳԱՐԵ
id120Դանիել մարգարեն սերում էր Իսրայելի թագավորական ցեղից:
Բաբելոնյան գերության ժամանակ նա պատանի էր և շատերի պես գերեվարվեց հայրենիքից: Նաբուքոդոնոսոր արքայի հրամանով Դանիելն իր երեք հրեա ընկերների հետ Բաբելոնում ուսանեց քաղդեացիների լեզուն, ինչպես նաև զանազան գիտություններ: Ծառայության մտնելով արքունիք՝ ժամանակի ընթացքում նա բարձր դիրքի հասավ, ինչի շնորհիվ կարողացավ իր ժողովրդին պահպանել կռապաշտության վտանգից:

Դանիել մարգարե
Երևան, ձեռ. 4243, էջ 175բ, Աստվածաշնչային ժողովածու, 1263-1266 թթ.

Տակավին վաղ տարիքից Դանիելն աչքի էր ընկնում բարեպաշտությամբ և իմաստությամբ: Միայն նա էր կարողանում մեկնաբանել թագավորի առեղծվածային երազները: Դրա շնորհիվ Նաբուքոդոնոսոր արքան ընդունեց Իսրայելի Աստծուն և Նրան խոստովանեց որպես աստվածների Աստված [տե՛ս Դան. 2.47]:
Բաբելոնը մարաց և պարսից զորքերի կողմից գրավվելուց հետո էլ Դանիելը պահպանեց իր բարձր դիրքը արքունիքում: Սակայն նախանձ ու չար պալատականների բանսարկության հետևանքով Դարեհ արքայի հրամանով նրան նետեցին փոսը, ուր առյուծներ կային: Տերը հրաշքով փրկեց Իր հավատարիմ ծառայի կյանքը, և դրա շնորհիվ Աստծո անունը առավել փառավորվեց հեթանոսների մեջ [տե՛ս Դան. 6]:
Դանիելը, որի իմաստության և արդարության համբավը տարածված էր ամենուրեք, իր կյանքի ընթացքում (իսկ նա հավանաբար ապրել է 90 տարի) արժանացավ զարմանալի ու սքանչելի շատ տեսիլքների, որոնք կանխահայտնում էին մարդկության պատմության կարևորագույն իրադարձություններ:
 
sacredtradition.am