ԴԱԴԻՎԱՆՔ
id119Գտնվում է ԼՂՀ Մարտակերտի և Քարվաճառ շրջանների սահմանագլխին՝ լեռան անտառապատ լանջին: Ըստ
ավանդության՝ հիմնադրվել է I դ.՝ ս.
Թադեոս առաքյալի աշակերտ, քրիստոնեական
քարոզչության համար
նահատակված ս. Դադիի գերեզմանի տեղում: Հետագայում վերածվել է խոշոր վանական համալիրի, որի հյուսիսային կողմում
եկեղեցիներն են, գավիթը, ժամատունը, իսկ հարավում՝ աշխարհիկ շենքերը:
Դադիվանքը հարավ-արեմուտքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի
Համալիրի գլխավոր՝
Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1244 թ.: Նրա ներսում պահպանվել են XIII դ.
որմնանկարներ:
Կաթողիկեի արևմտյան կողմում սյունասրահն է՝ կից
զանգակատնով, որի ստորին հարկում կանգնեցված են 1283 թ. նրբագեղ
խաչքարեր:
Կաթողիկեի հյուսիսարևմտյան կողմում Ս. Դադի
եկեղեցին է (X-XI դդ.)՝ կից քառամույթ գմբեթավոր ժամատնով (1224 թ.), իսկ հարավային կողմում՝ աղյուսակերտ թմբուկով գմբեթավոր
եկեղեցին (XIII դ.):
Դադիվանքը հայ եկեղեցական ճարտարապետության Արցախի դպրոցի ամենախոշոր և լավագույն համալիրներից է: