SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003)
id113Հայ Եկեղեցու մեծագույն սրբերից մեկի՝ Գրիգոր Նարեկացու մասին փոքրաթիվ, սակայն հավաստի տեղեկություններ են պահպանվել:

Ս. Գրիգոր Նարեկացու սրբապատկերը («Սուրբ Գրիգոր Ճգնավոր»)
Երևան, ձեռ. 1568, էջ 117բ, «Նարեկ» («Մատյան ողբերգության»), 1173 թ.
Գրիչ և ծաղկող՝ Գրիգոր Մլիճեցի

Նա Խոսրով Անձևացու որդին է: Կրթությունը ստացել է իր ժամանակ հռչակված Նարեկավանքի դպրոցում, որի վանահայրն էր իր մոր հորեղբայրը՝ Անանիա Նարեկացին: Հետագայում Գրիգորը դարձավ այդ վանքի սյուներից մեկը: Մեզ են հասել նրա անվան հետ կապված մի քանի ավանդություններ, որոնք վկայում են Նարեկացու շնորհների և սրբակեցության մասին: Զուր չէ, որ տակավին կենդանության օրոք նրան կոչում էին հրեշտակ՝ մարմնի մեջ:

Նարեկավանքից մոտ 2 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող,
Վանա լճին նայող այն քարայրը, որտեղ ճգնել է ս. Գրիգոր Նարեկացին

Ս. Գրիգորը գրել է ներբողներ, գանձեր ու տաղեր, Երգ երգոցի մեկնությունը, ինչպես նաև նոր շունչ և կյանք է հաղորդել հայ միջնադարյան երգարվեստին: Սակայն նրա գլուխգործոցը հռչակավոր «Մատյան ողբերգության» պոեմն է՝ «Նարեկը», որը սիրելի աղոթամատյան է յուրաքանչյուր հայ հավատացյալի համար: Այդ գրքի հետ կապված բազմաթիվ հրաշագործություններ են կատարվում մինչև օրս:

Ս. Գրիգոր Նարեկացու սրբապատկերը և Մատյանի
առաջին գլխի տիտղոսաթերթը

Երևան, ձեռ. 1568, էջ 7բ-8ա, «Նարեկ» («Մատյան ողբերգության»), 1173 թ.
Գրիչ և ծաղկող՝ Գրիգոր Մլիճեցի

 
sacredtradition.am