русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԳԵՐԵԶՄԱՆ ՀԻՍՈՒՍԻ
id104Հիսուս Քրիստոսի գերեզմանը կամ այն քարայրը, ուր Նրա աճյունն ամփոփեց Հովսեփ Արիմաթացին, և որտեղ Նա երրորդ օրը հարություն առավ, այժմ Երուսաղեմի Ս. Հարության տաճարի կենտրոնական մատուռն է: Ներկայումս այն լիովին քանդակազարդ է, իսկ մուտքի մոտ կախված են բազմաթիվ կանթեղներ:
Այստեղ ամեն օր տարբեր Եկեղեցիներ պատարագ են մատուցում՝ անդադար պանծացնելով Տիրոջ հարության հիշատակը: Չի դադարում բազմահազար ուխտավորների հոսքը, որոնք աշխարհի բոլոր ծագերից գալիս են՝ երկրպագելու Հիսուսին այստեղ, ուր Նա Իր հրաշափառ հարությամբ մարդկային բնությունը ազատեց մահից՝ նշանավորելով սկիզբը համընդհանուր հարության:

Քրիստոսի Գերեզմանի մատուռը
Երուսաղեմի Ս. Հարության տաճար

 
sacredtradition.am