русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ (ԱՅՐԻՎԱՆՔ)
id102Գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղից հյուսիս-արևելք՝ Գողթ գետակի ձորալանջին: Այրիվանք է կոչվում իր քարայրային կառույցների պատճառով: Ըստ ավանդության՝ հիմնադրել է ս. Գրիգոր Լուսավորիչը IV դ. սկզբին: Վանքը X դ. ավերվել է արաբների, XII դ.՝ սելջուկների արշավանքներից: Համալիրից դուրս՝ հյուսիսային կողմում է գտնվում պահպանված հնագույն՝ Ս. Աստվածածին կիսաժայռափոր եկեղեցին (XII դ.): 1215 թ. կառուցվել է ճոխ արտաքին հարդարանք ունեցող գլխավոր՝ գմբեթավոր Կաթողիկե եկեղեցին: 1215-1225 թթ. արևմուտքից նրան կցվել է քառասյուն, շթաքարային մշակում ունեցող գմբեթով գավիթ: XIII դ. կեսից այստեղ է պահվել խաչված Քրիստոսի կողը խոցած նիզակի ծայրը՝ ս. գեղարդը (այստեղից էլ՝ վանքի երկրորդ անունը): XIII դ. վանքը դարձել է վանական և հոգևոր-մշակութային խոշոր կենտրոն. այստեղ գործել է նշանավոր Այրիվանքի դպրոցը:

Գեղարդավանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին հյուսիս-արևելքից
Լուսանկար՝ Անդրեաս Պալոյանի

XIII դ. երկրորդ քառորդում Պռոշ իշխանը կառուցել է ժայռափոր առաջին եկեղեցին (ճարտարապետ՝ Գալձագ), 1283-ին՝ ժայռափոր տոհմական տապանատունը և երկրորդ վիմափոր եկեղեցին: 1288 թ. Պապաք իշխանը և նրա կին Ռուզուքանը կառուցել են վերևի ժայռափոր ժամատունը: XVII դ. վանքը շրջապատվել է բուրգերով ուժեղացված պարիսպներով, իսկ նրանց կից կառուցվել են բնակելի և տնտեսական շինություններ, որոնք հիմնովին վերանորոգվել են XX դ. երկրորդ կեսին:

Գեղարդավանքի ժայռափոր դամբարանի արևելյան պատը՝ խաչի ձարդաքանդակով
Լուսանկար՝ Անդրեաս Պալոյանի

 
sacredtradition.am