SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450)
id140Եզնիկ Կողբացին ծնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կողբ գյուղում:
Նա աշակերտել է ս. Մեսրոպ Մաշտոցին և ս. Սահակ Պարթևին: Տիրապետել է հունարենին և ասորերենին: Իր ուսուցիչների հանձնարարությամբ մասնակցել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը, ինչպես նաև թարգմանություններ արել հույն և ասորի վարդապետների երկերից, որոնք աչքի են ընկնում լեզվի ճոխությամբ, հստակ ոճով և իմաստի ճշգրտությամբ:

Ս. Եզնիկ Կողբացի
Երևան, ձեռ. 8029, էջ 140բ, Ժողովածու, XIV դ., Ղրիմ

Այս ամենից բացի՝ Եզնիկ Կողբացին ստեղծել է նաև ինքնուրույն գրվածքներ, որոնցից մեզ են հասել նրա հանրահայտ «Եղծ աղանդոց» ծավալուն դավանական աշխատությունը և խրատները: Նա մեծ ներդրում է ունեցել ոսկեդարյան գրչության մեջ՝ նպաստելով հայերեն հոգևոր բառամթերքի ստեղծմանն ու հարստացմանը:
 
sacredtradition.am