SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ (I դ.) | ԱԲԴԻՈՒ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. վերջ) | Ս. ԱԲԴԼՄՍԵՀ (VI դ. երկրորդ կես) | ԱԲԵԼ ԵՎ ԿԱՅԵՆ | ԱԲԵՂԱ | Ս. ԱԲԻՍՈՂՈՄ ՍԱՐԿԱՎԱԳ (+311) | ԱԲՐԱՀԱՄ ՆԱԽԱՀԱՅՐ | ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (III-IV դդ.) | ԱԳԱՊԵ | ԱԳՈՒԼԻՍԻ Ս. ԹՈՎՄԱ ՎԱՆՔ | ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ | ԱԴԱՄԱԿԱՆ ՄԵՂՔ | Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) | ԱԹՈՌ | ԱԼԵԼՈՒԻԱ | ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ | Ս. ԱԿԱԿԻՈՍ ԱՄԱՍԻԱՑԻ (+310) | ԱՀԱՐՈՆ | ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ | ԱՂԱՆԴ | ԱՂԱՎՆԻ | ԱՂԲԱԿԻ Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՎԱՆՔ | ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՂՈԹՔ | ԱՂՋՈՑ ՎԱՆՔ | ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ | ԱՄԲԱԿՈՒՄ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. վերջ) | ԱՄԵՆ | ԱՄՈՍ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. կես) | ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) | ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) | ԱՆԱՊԱՏ | ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ | ԱՆԳԵ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. սկիզբ) | ԱՆԴԱՍՏԱՆ | ԱՆԻԻ ԱԲՈՒՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ԿՈՒՍԱՆԱՑ ՎԱՆՔ | ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ | ԱՆԻԻ Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) | ԱՇԽԱՐՀ | ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒՄ | ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆ | ԱՇՏԱՆԱԿ | ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՊՐԱԿՈՒՆԻՍԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ | ԱՋ | ԱՌԱԿ | ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ | ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) | ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔՅԱԼՆԵՐ | ԱՍԱ | ԱՍՏԾՈ ԳԱՌ | ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾ | ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ (ՍՈՒՐԲ ԳԻՐՔ) | ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՂՈՒ-ԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ | ԱՎԱԳ ՇԱԲԱԹ | ԱՎԱՆԴԱՏՈՒՆ | ԱՎԵՏԱՐԱՆ | ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ | ԱՎԵՏԻՍ | ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ | ԱՎԵՏՈՒՄ | ԱՏՅԱՆ | Ս. ԱՏՈՄՅԱՆՔ (+449) | ԱՐԱԳԱԾ ԼԵՌ | ԱՐԱՐԱՏ ԼԵՌ | ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՐԵՆԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ | ԱՐԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՀԱՅՐԱՊԵՏ (մոտ 264-333) | ԱՐԻՈՒԹՅՈՒՆ | ԱՐԾԻՎ | ԱՐՏԱԶԻ Ս. ԹԱԴԵ ՎԱՆՔ | ԱՐՏԱԽՈՒՐԱԿՆԵՐ | ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ


Ս. ԱՏՈՄՅԱՆՔ (+449)
id537Պարսից կրակապաշտ արքա Հազկերտի II-ի օրոք (438-457), երբ Հայաստանի մեծ մասը գտնվում էր պարսկական իշխանության տակ, մեծ հալածանքներ սկսվեցին քրիստոնյաների նկատմամբ: Այդ ժամանակ արքայի հրամանով պարսից արքունիքում ծառայող հայկական գնդերի զորավարներն էին հայոց նախարարներ Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին, որոնք համարձակորեն խոստովանում էին իրենց քրիստոնեական հավատը: Որոշելով նրանց դավանափոխ անել՝ Հազկերտը զորավարներին սիրո և երախտագիտության խոսքերով լի ուղերձով հրավիրում է արքունիք՝ իբրև թե մեծ պատվով ծառայությունից արձակելու և հայրենիք ուղարկելու համար: Կռահելով արքայի նենգ ծրագրի մասին՝ նախարարները, առերևույթ հնազանդվելով, իրենց գնդերով ուղևորվում են արքունիք՝ ճանապարհին անդադար աղոթելով, որպեսզի Տերը հայտնի Իր կամքը և այս դժվարին կացության մեջ վարվեն այնպես, ինչպես հաճելի է Աստծուն: Հասնելով այն ճամփաբաժանին, որտեղ ճանապարհներից մեկը տանում էր Հայաստան, զորավարներն անսում են անսպասելի այցելած երկնային խորհրդին և հավաքելով իրենց գնդերը՝ բոլորին հորդորում են խուսափել Հազկերտի հետ հանդիպումից՝ քաջ գիտենալով, որ նրա կողմից սպասվում են բազում գայթակղություններ հավատի ուրացության դիմաց, և կոչ են անում նախընտրել ուղղամիտ և բացահայտ անհնազանդությունը արքային՝ նահատակության ելքով: Բոլորը միաբան որոշում են ուղևորվել դեպի հայրենիք և գալով հանգրվանում են Անձևացյաց գավառի մի լեռնային վայրում, որտեղ ապրում էր մի քարանձավաբնակ ճգնավոր: Վերջինս մարգարեանում է նրանց սպասող մարտիրոսության մասին և օրհնում արիաբար ընդառաջ գնալ իրենց պսակին: Երանելի զինվորները, նմանվելով հրեշտակների բանակի, սաղմոսելով և օրհներգությամբ պատրասվում են նահատակության: Առավոտյան, ինչպես և մարգարեացել էր սուրբ ճգնավորը, Հազկերտի առաքած մեծաքանակ զորքը հասնում է Անձևացյաց գավառ և, տեղաբնակներից ճշտելով գնդերի վայրը, բանակում է մոտակայքում: Նախ պատգամավորներ են ուղարկվում, որոնք հայտնում են արքայի վերջնական հրամանը՝ կա՛մ ընդունել կրակապաշտությունը, կա՛մ մեռնել: Վճռական ժխտում ստանալուց հետո պարսից զորքը գրոհում է դեպի լեռը: Հայոց զորագնդերը, տեսնելով թշնամական զորքի հարձակումը, շտապ ձի են հեծնում: Ատոմյանց գունդը խմբվում է մի բլրի վրա՝ պատրաստվելով մարտի, իսկ Ռշտունյաց գունդն առաջ է անցնում՝ նպատակ ունենալով թիկունքից հարվածել թշնամուն: Բայց այդ պահին բոլորին երևում է մի երկնառաք տեսիլք՝ անվախճան լույսի և անթառամ պսակների տեսքով, և բոլորը հասկանում են, որ արդեն պահն է ոչ թե ռազմական, այլ հոգևոր արիության: Նախ նահատակվում է ամբողջ Ատոմյանց գունդը. իջնելով երիվարներից և վայր դնելով զենքերը՝ նրանք սրատվում են՝ սաղմոսերգությունը շուրթերին: Իսկ Մանաճիհրի գունդը հասնում է հայրենի Ռշտունյաց գավառ և այնտեղ սպասելով՝ նույն անվեհերությամբ նահատակվում է վրահաս զորքի կողմից:
Սուրբ Ատոմի և սուրբ Մանաճիհրի գնդերը միասին կազմում էին շուրջ հազար հոգի, որոնք վերին նախախնամությամբ իրենց արյամբ ոռոգեցին հայրենի երկիրը 449 թ.՝ Հազկերտ II-ի քրիստոնեահալած հրովարտակից անմիջապես հետո, ինչը եղավ հայերի առաջին մեծաքանակ վկայությունը և ազդարարությունը՝ ամբողջ ազգով ընդդիմանալու բռնի հավատափոխությանը: