SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
id169Զոհաբերությունը մարդկության հնագույն և խորհրդավոր սովորույթներից է: Աստծուն նվեր կամ զոհ մատուցելով՝ մարդն արտահայտել է իր նվիրվածությունը և հավատարմությունը: Աբելի և Կայենի օրինակը զոհաբերության առաջին արտահայտությունն էր: Նոյը նույնպես ջրհեղեղից անմիջապես հետո զոհ մատուցեց Աստծուն:
Ի տարբերություն կռապաշտների զոհաբերության, որով նրանք չաստվածներից զանազան օգնություններ էին ակնկալում, բոլոր աստվածապաշտ արդարները զոհ էին մատուցում ճշմարիտ Աստծուն ոչ թե շահախնդիր ակնկալությամբ, այլ իբրև երախտագիտության արտահայտություն: Դրանով հայտնի էին Իսրայելի նախահայրերը: Հետագայում զոհաբերություններ սահմանվեցին նաև մեղքի քավության համար:
Հին ուխտի բոլոր զոհաբերությունները նախօրինակն էին Աստծո Որդու ինքնազոհաբերման՝ խաչելության, որով Նա հատուցեց ողջ մարդկության մեղքերի դիմաց: Այս զոհաբերության արդյունքն է սուրբ Եկեղեցին և բոլոր այն շնորհները, որ այնտեղ վայելում են քրիստոնյաները: Այս զոհաբերության մշտական հիշատակը և պտուղն է նաև եկեղեցում մատուցվող պատարագը: