русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԲԱՐՈՒ ԵՎ ՉԱՐԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԾԱՌ
id091Ինչպես մեկնաբանում են Եկեղեցու վարդապետները, Աստված դրախտում Ադամին ու Եվային արգելել էր ճաշակել բարու և չարի գիտության ծառից [տե՛ս Ծն. 2.16-17] ոչ թե ընդմիշտ, այլ՝ միառժամանակ, մինչև որ նրանք հասունանային դրախտի ծառերը մշակելով ու պահելով, այսինքն՝ առաքինության պտուղներ տալով:
Բայց քանի որ նրանք չհնազանդվեցին Աստծուն, այլ լսեցին օձին և խախտեցին պատվիրանը, զրկվեցին Աստծո շնորհից և վտարվեցին դրախտից: Մինչ այդ նրանք առնչվում էին միայն բարիքի հետ, իսկ այժմ նրանց վրա իշխանություն ստացավ չարը: Զրկվելով շնորհի լույսից՝ իրենց խավարած մտքով նրանք այլևս չկարողացան զանազանել չարը բարուց:
Այսպես բարին և չարը մնացին մարդկության մեջ չճանաչված և չզատված, մինչև որ եկավ Աստծո Որդին և խաչի՝ կենաց ծառի բարի պտուղներով հաղթահարեց չարիքը՝ մեզ շնորհելով ոչ միայն բարին չարից զատելու, այլև բարիով չարին հաղթելու կարողություն:
 
sacredtradition.am