SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍՈՓՈՆԻԱ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. երկրորդ կես)
id562Սոփոնիան սերում էր արքայական ցեղից. նա Հուդայի երկրի բարեպաշտ արքա Եզեկայի թոռնեթոռն էր: Ապրել է Հրեաստանի Հոսիաս թագավորի ժամանակ: Նա առաջինն էր, որ ձայն բարձրացրեց Հոսիասին նախորդած ամբարիշտ թագավորների պատճառով Հրեաստանում արմատացած հեթանոսական պաշտամունքների դեմ և հորդորեց երիտասարդ թագավորին վճռական քայլեր ձեռնարկել երկրից կռապաշտությունը արմատախիլ անելու համար:
Սոփոնիայի գիրքը սկսվում է կռապաշտության և սնահավատ հեթանոսական սովորությունների, Արարչի փոխարեն երկնային ուժերին երկրպագելու պատճառով Երուսաղեմին սպասող պատուհասի սպառնալիքով: «Մոտ է Տիրոջ մեծ օրը»,- ասում է մարգարեն,- և այն «բարկության օր է, նեղության և վտանգի օր, թշվառության և կործանման օր» [Սոփ. 1.15]: Տիրոջ օրը և դատաստանը, որ հետևանքն է համայն մարդկության մեղքերի, թեև ներկայացված է խիստ ու դաժան գույներով, սակայն նրան հաջորդում է նոր, լուսավոր ու անվախճան երանությունը, որը պիտի ժառանգեն «երկրի բոլոր խոնարհները» և «Իսրայելի մնացորդը»: Այսպես Սոփոնիայի մարգարեությունը հայում է ոչ միայն դեպի մոտակա ապագան՝ Իսրայելի ժողովրդին սպասող պատուհասները, ծանր գերությունն ու բերկրալի գերեդարձը, այլև՝ դեպի երկնքի արքայության անվախճան հավիտյանը, որը հաջորդելու է վերջին դատաստանին: Եվ այն, ինչ կոչ է անում մարգարեն Աստծո արդար բարկությունից խուսափելու համար, գրքի ենթատեքստում ուղղված է համայն մարդկությանը. «քննեցե՛ք ձեզ, ... փնտրեցե՛ք Տիրոջը, ... արդարությո՛ւն որոնեցեք» [Սոփ. 2.1, 3]:
 
sacredtradition.am