русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ
id478Աստվածաբանության մեջ այսպես է կոչվում Արարչի կողմից արարածների նկատմամբ իրականացվող ծրագիրը կամ նպատակը: Իր տնօրինությունների միջոցով Աստված աստիճանաբար բացահայտել է Իրեն՝ ողջ մարդկությանն առաջնորդելով դեպի փրկություն:
Մինչև Քրիստոսի գալուստը Աստված նախապատրաստեց մարդկությանը՝ ընդունելու փրկության ավետիսը: Նրա հատուկ նախախնամությամբ Իսրայելում օրենքի և աստվածպաշտության միջոցով աստիճանաբար ստեղծվեցին այն պայմանները, որոնցով պիտի գար Փրկիչը: Իսկ հեթանոս աշխարհը դարերի ընթացքում ի հայտ բերեց իր պաշտամունքների ունայնությունը և ճշմարտությունից զուրկ լինելը: Հայտնվելով նման անմխիթար վիճակում՝ նա կանգնեց նոր, աստվածային հայտնություն ստանալու անհրաժեշտության առջև:
Այսպես հասունացավ այն պահը, երբ իրականացան մարգարեությունները. եկավ Քրիստոս՝ իրագործելու Իր փրկական տնօրինությունները: Իր ծննդյամբ Նա միավորվեց մեր բնությանը և մկրտությամբ սրբագործեց այն: Անապատի փորձությամբ հաղթեց սատանային, խորտակեց խավարի իշխանությունը և քարոզչությամբ լուսավորեց մեր սիրտը ճշմարտության լույսով: Իր հրաշագործություններով ամրապնդեց մեր հավատը և չարչարանքներով ու մահվամբ քավեց մեր մեղքերը: Իր հրաշափառ հարությամբ կործանեց մահը և համբարձմամբ մարդկային բնությունը հասցրեց երկինք:
Այս ամենից հետո Աստված իրականացրեց Իր վերջին տնօրինությունը՝ սուրբ հոգեգալուստը, որով մարդու մեջ բնակություն հաստատեց Սուրբ Երրորդությունը:
 
sacredtradition.am