русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍԱՐԿԱՎԱԳ
id437Սարկավագը քահանայի անմիջական օգնականն է և ժողովրդի ու քահանայի միջնորդը:
Սարկավագ կարող է ձեռնադրվել դպիրի և կիսասարկավագի աստիճաններն ունեցողը: Ներկայումս կիսասարկավագության և սարկավագության աստիճանները տրվում են գրեթե միաժամանակ: Սարկավագի հանդերձանքն է շապիկը և ձախ ուսին գցված ուրարը, որ խարհրդանշում է Քրիստոսի լուծը կիսով չափ կրելը:
Նրա պարտականությունն է արարողության ընթացքում խնկարկել և կարդալ Ավետարանը, կատարել Պատարագի սուրբ ընծաների վերաբերումը՝ օժանդակելով քահանային:
Սարկավագի մյուս կարևոր պարտականությունն է ուշադիր հետևել արարողության ընթացքին և կարևոր խորհրդական պահերին, շրջվելով դեպի ժողովուրդը, հրավիրել նրա ուշադրությունը, հրահանգներ ու խորհուրդներ տալ իր կամ քահանայի կողմից:
Սարկավագը կարող է լինել թե՛ ամուսնացած, թե՛ կուսակրոն:
 
sacredtradition.am