русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՍԱՆԴՈՒԽՏ (+46)
id433Հայոց Սանատրուկ արքայի դուստրը՝ Սանդուխտը, աշակերտելով ս. Թադեոս առաքյալին, ընդունեց քրիստոնեությունը և հորից գաղտնի մկրտվեց: Այդ իմանալով՝ զայրացած թագավորն ամեն միջոց գործադրեց, որ դուստրն ուրանա իր հավատը, բայց ի վերջո տեսնելով, որ նա անդրդվելի է, հրամայեց սպանել նրան:
Ս. Սանդուխտը դարձավ առաջին հայ մարտիրոսուհին:
Նրա գերեզմանը դարեր շարունակ հայ քրիստոնյաների ուխտավայր է եղել, որտեղ կառուցված Ս. Սանդուխտ եկեղեցու շուրջ հետագայում հիմնադրվել է հռչակավոր Նարեկավանքը:
 
sacredtradition.am