русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՈՐՈՏՆԱՎԱՆՔ
id393Գտնվում է Սյունիքի մարզի Վաղատին գյուղից հարավ-արևելք՝ Որոտան գետի կիրճի եզրին: Վանքի հնագույն՝ Ս. Գրիգոր միանավ եկեղեցին, որը վաղ միջնադարում եղել է նշանավոր ուխտատեղի, հիմնադրել է ս. Գրիգոր Լուսավորիչը: Եկեղեցուց հյուսիս-արևելք 1000 թ. Սյունյաց Սմբատ թագավորի հրամանով կառուցվել են Ս. Ստեփանոս Նախավկա միանավ, հարավից՝ սյունասրահով եկեղեցին (նորոգվել է XIII դ. 70-ական թթ.), նրա գավիթը, տնտեսական շինությունները: 1006 թ. կառուցվել է կենտրոնագմբեթ, եռախորան Ս. Կարապետ եկեղեցին (գմբեթը վերակառուցվել է 1438 թ.) և կամարակապ գավիթ-սրահը:

Որոտնավանքի ընդհանուր տեսքը հարավ-արևմուտքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի

1340-ական թթ. Գլաձորի համալսարանից այստեղ է տեղափոխվել ս. Հովհան Որոտնեցին: XIV դ. 80-ական թթ. Որոտնավանքում գործել է ս. Գրիգոր Տաթևացին: Վանքը գործել է մինչև XX դ. սկիզբը: 1931-ի երկրաշաժից ավերվելուց հետո այն մասամբ վերականգնվել է XX դ. վերջին:
 
sacredtradition.am