русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՇՈՒՇԱՆ ՎԿԱՅՈՒՀԻ (+475)
id382Շուշանը հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի ավագ դուստրն էր՝ վրաց իշխան Վազգենի կինը:
Վարդանանց նահատակությունից հետո իր իշխանությունը պահպանելու նպատակով Վազգենը գնաց պարսից թագավորի մոտ և ուրացավ իր հավատը: Սակայն Շուշանը, ամուսնու դավաճանությունից խորապես տրտմելով, հավատարիմ մնաց իր Տիրոջը:

Ս. Շուշան Վկայուհի (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 1502, էջ 205ա, Հայսմավուրք, 1651 թ., Կ. Պոլիս
Ծաղկող՝ Մարկոս Պատկերահան

Կնոջ անհնազանդությունը տեսնելով՝ անօրեն իշխանը տարիներ շարունակ անասելի տանջանքների ենթարկեց նրան: Սակայն սրբուհին անտրտունջ դիմանում էր՝ անվերջ աղոթելով ու փառաբանելով Աստծուն: Եվ դրանից ավելի չարանալով՝ մի անգամ Վազգենը լախտով ուժգին հարված հասցրեց նրան: Գազազած ամուսնու ձեռքից կնոջն ազատեց նրա տագրը և թաքցրեց մի ապահով վայրում, որտեղ և մեկ տարի անց Շուշանը մահացավ:
 
sacredtradition.am