русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՇՈՂԱԿԱԹԻ ՏՈՆ
id381Այս տոնը կատարվում է Վերափոխմանը նախորդող շաբաթ օրը: Հիշատակն է ս. Գրիգոր Լուսավորչի կողմից կառուցված Մայր տաճարի, որը սկզբում նվիրված էր Աստվածամորը:
Տոնի Շողակաթ անունը ծագում է Լուսավորչի տեսիլքում երևացած շողի կաթումից, ինչպես որ Ս. Էջմիածնի տոնի անվանումն էլ կապվում է Միածնի իջման պատկերի հետ: Հետագայում Էջմիածին անունը ամրագրվեց Մայր տաճարին, իսկ Շողակաթ կոչեցին Լուսավորչի հիմնած մյուս 3 տաճարներից մեկը, որը շինված է այն վայրում, ուր գտնվում էր սուրբը այդ տեսիլքը տեսնելու պահին:
 
sacredtradition.am