русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՇԱՐԱԿՆՈՑ
id379Այսպես է կոչվում շարականների ժողովածուն: Առաջին անգամ այն կարգավորվել է VII դ.՝ ըստ Եկեղեցական տոների: Պահպանվել են բազմաթիվ շքեղ նկարազարդ ձեռագիր Շարակնոցներ, որոնցից հնագույններն արտագրվել են XI-XII դդ.: Ընդ որում, նախկինում շարականների մեղեդիները գրառվել են յուրահատուկ ձայնանիշներով՝ խազերով:
Ներկայիս Շարակնոցը հրատարակվել է ինչպես խազերով, այնպես էլ նոր հայկական և եվրոպական նոտագրությամբ: Այն պարունակում է տերունական և սրբոց տոներին, պահոց օրերին, ինչպես նաև ննջեցյալներին նվիրված կանոններ:
 
sacredtradition.am