русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՇԱՐԱԿԱՆ
id378Շարականը հոգևոր երգ է, օրհներգություն, որ կատարվում է ծեսի ժամանակ:
Յուրաքանչյուր տոնի առթիվ ստեղծվել է հատուկ հոգևոր երգ կամ երգերի շարք, որից էլ ծագում է «շարական» անունը: Այս բառը ստուգաբանվում է նաև որպես թանկագին քարերի՝ ակների շար՝ շար-ական:
Առաջին շարականները հեղինակել են ս. Սահակ Պարթևը, ս. Մեսրոպ Մաշտոցը և նրանց ամենաարժանավոր աշակերտը՝ ս. Մովսես Խորենացին: Սկզբնավորվելով V դ.՝ մեր դպրության հետ, շարականները ճոխացվել ու զարգացել են, և մինչև XV դ., շուրջ 1 հազարամյակ, մեր շարականագիր հայրերի կողմից ստեղծվել և կանոնացվել է շուրջ 1000 շարական:
 
sacredtradition.am