русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՃԱՇՈՑ
id316Հայ Եկեղեցու ծիսական ժողովածուներից է: Նախկինում պարունակել է հիմնականում ճաշու ժամին (տե՛ս Ժամերգություն) ընթերցվելիք նյութերը, որոնք նախապես դասավորված են եղել Տերունական տոների կարգով: Բովանդակել է ընթերցվածքներ Հին և Նոր Կտակարաններից, շարականներ, աղոթքներ: Գրիգոր Վկայասեր կաթողիկոսից սկսած՝ Ճաշոցը վերաձևվել է ըստ տոների օրացուցային կարգի և լրացվել եկեղեցական տոներով: Նրա օրացույցային դասավորությունն արվել է ըստ նորաստեղծ սարկավագադիր կարգի (տե՛ս Օրացույց): Հետագայում սրանց զարգացումը հանգեցրել է ծիսական նոր ժողովածուների՝ Հայսմավուրքների ստեղծմանը:
 
sacredtradition.am