русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՁԻԹԵՆՅԱՑ ԼԵՌ
id311Երուսաղեմից արևելք ընկած այս բարձունքը առ այսօր հարուստ է ձիթենու ծառերով, որի համար էլ այս անունն է կրում:
Հնուց ի վեր այս լեռան հետ բազմաթիվ սուրբգրային իրադարձություններ են կապված: Քրիստոս հաճախ էր Իր աշակերտների հետ բարձրանում այս լեռը առանձնանալու և աղոթելու համար: Այստեղ Նա զրուցեց աշակերտների հետ ապագա իրադարձությունների, վերջին ժամանակների և աշխարհի վախճանի մասին: Այս լեռան լանջին՝ Գեթսեմանիում էր Նա աղոթքով սպասում Իր ձերբակալությանը [տե՛ս Մատթ. 26.36-47]: Վերջապես, այս լեռան գագաթից Նա համբարձվեց՝ օրհնելով Իր աշակերտներին [տե՛ս Գործ. 1.6-11]:

Ձիթենյաց լեռան համայնապատկերը (տեսքը՝ Երուսաղեմից)

Ներկայումս Երուսաղեմի դարպասներից դեպի Ձիթենյաց լեռան բարձունքը տանող ճանապարհն անցնում է ս. Աստվածամոր Վերափոխման տաճարի մոտով, որից քիչ այն կողմ Գեթսեմանիի պարտեզն է: Լեռան գագաթին Ս. Համբարձման տաճարն է: Այս բարձունքից բացվում է Ավետյաց երկրի սքանչելի համայնապատկերը. Երևում են ողջ Երուսաղեմը, Հորդանան գետը և Մեռյալ ծովը:
 
sacredtradition.am