русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) | ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ | ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ | ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ | ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ | ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՊԵՏ | ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ) | ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ | ՀԱՌԻՃԱՎԱՆՔ | ՀԱՎԱՏ | ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ | Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330) | ՀԻՆՈՒՆՔ | ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ | ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ | ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ | ՀՈԳԵՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈՂԱԹԱՓԵՐ | ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես) | Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) | ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (+417) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728) | ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես) | ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ | ՀՈՐԴԱՆԱՆ | Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301) | ՀՐԱԺԱՐԻՄՔ | ՀՐԵՇՏԱԿ | ՀՈՒՅՍ | Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)


ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ
id280Առանց հանդերձյալ կյանքի նկատմամբ հավատի չկա որևէ կրոն, քանի որ հոգևոր կյանքի վերջնական նպատակը նրա հետ է կապված:
Ըստ քրիստոնեական վարդապետության՝ մարդու հանդերձյալ կյանքը բաժանվում է երկու շրջանի. առաջինը տևում է մինչև համընդհանուր հարությունը և ահեղ դատաստանը, իսկ երկրորդն անմիջապես հաջորդում է դատաստանին և, ըստ էության, ոչ թե շրջան է, այլ հավիտենություն:
Մարդկանց հոգիները մինչև ահեղ դատաստանը գտնվում են երկու հակադիր վիճակներում. ովքեր ըստ իրենց հավատի ու գործերի արժանի են փրկության, գտնվում են արդարների կայանում, իսկ ովքեր անհավատության ու չարագործությունների պատճառով արժանի են դատապարտության՝ անիրավների կայանում: Առաջիններն ուրախությամբ սպասում են համընդհանուր հարությանը, երբ կմիանան իրենց հարություն առած մարմիններին և ամբողջովին վերականգնված՝ Տիրոջ դատաստանի արդար վճռով կմտնեն երկնքի արքայություն: Իսկ երկրորդները սաստիկ ահով սպասում են այդ օրվան, երբ ահեղ դատաստանը պիտի բացահայտի իրենց անօրինությունները և հոգով ու մարմնով մատնի հավիտենական տանջանքների:
Սակայն գոյություն ունի առավել բարձր վիճակ, որի մեջ գտնվում են կատարյալ արդարների և սրբերի հոգիները. նրանք անցնում են երկնքի ներքո գտնվող դևերից և մտնում են երկինք՝ հրեշտակների և Քրիստոսի մոտ՝ վայելելով անճառելի հոգևոր երանություն: Ահեղ դատաստանի օրը նրանք ոչ թե դատվելու են բոլորի պես, այլ Քրիստոսի և առաքյալների հետ դատելու են ուրիշներին:

Սուրբ ննջեցյալի հոգին, նրա մուտքը երկինք խափանել
ձգտող դևերը և վերջիններիս դեմ մարտնչող հրեշտակները

Երևան, ձեռ. 7634, էջ 19բ, Ավետարան, XV-XIV դդ., Արզրում
Ծաղկող՝ Առաքել սարկավագ

 
sacredtradition.am