русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) | ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ | ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ | ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ | ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ | ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՊԵՏ | ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ) | ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ | ՀԱՌԻՃԱՎԱՆՔ | ՀԱՎԱՏ | ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ | Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330) | ՀԻՆՈՒՆՔ | ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ | ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ | ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ | ՀՈԳԵՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈՂԱԹԱՓԵՐ | ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես) | Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) | ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (+417) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728) | ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես) | ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ | ՀՈՐԴԱՆԱՆ | Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301) | ՀՐԱԺԱՐԻՄՔ | ՀՐԵՇՏԱԿ | ՀՈՒՅՍ | Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)


ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ
id270Սուրբ հաղորդությունը Եկեղեցու ամենակարևոր, կենտրոնական խորհուրդն է: Այն հաստատեց Քրիստոս խորհրդավոր ընթրիքի ժամանակ, երբ վերցրեց հացն ու գինին, գոհացավ և բաժանեց աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը», և՝ «Խմե՛ք դրանից բոլորդ. այդ է նոր ուխտի Իմ արյունը, որ հեղվում է շատերի վրա մեղքերի թողության համար» [Մատթ. 26.26-28]:
Խորհրդավոր ընթրիքի հիշատակին ս. առաքյալները հավատացյալների հետ հաճախ հավաքվում էին ընթրիքի և կրկնելով Տիրոջ խոսքերը՝ գոհանում էին Աստծուց, օրհնում հացն ու գինին և բոլորին հաղորդում Քրիստոսի մարմնին և արյանը:
Սուրբ հաղորդության միջոցով քրիստոնյաները բոլոր ժամանակներում ոչ միայն կենդանի են պահում Փրկչի և Նրա տնօրինությունների հիշատակը, այլև հարատևում են Քրիստոսի հետ ներքին հաղորդակցության մեջ: Հարություն առած Աստծո Որդին հաղորդության միջոցով անտեսանելի կերպով միանում է մարդուն: Աստվածային արյունը հոսում է քրիստոնյայի երակներով, սրբագործում նրա հոգին ու մարմինը, մաքրում մեղքերից և շնորհում անճառելի երկնային երանություն:
Այս խորհրդի մեծ նշանակության մասին Քրիստոս հայտնել էր դեռևս խորհրդավոր ընթրիքից առաջ՝ ասելով. «Իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից. որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին: .... Ես եմ կենաց հացը. ով Ինձ մոտ գա, քաղց չի զգա, և ով Ինձ հավատա, երբեք չի ծարավի: .... Այս է երկնքից իջած հացը, որպեսզի ով որ ուտի սրանից, չմեռնի» [Հովհ. 6.32-50]:
Այս խոսքերը սպառիչ կերպով ներկայացնում են ս. հաղորդության անհրաժեշտությունը, առանց որի մարդը չի կարող ժառանգել երկնքի արքայությունը: Ուստի մերժելով այս խորհուրդը՝ մարդը մերժում է և իր փրկությունը:

Հիսուս Քրիստոս առաքյալներին է տալիս հաղորդության հացը՝ Իր մարմինը
Հատված Քոբայրի վանքի գլխավոր եկեղեցու խորանի որմնանկարից
Աղբյուր՝ Նիկոլայ Քոթանջյան, Գույնը Հայաստանի վաղմիջնադարյան գեղանկարչությունում.
VI-VII դդ. հուշարձանների վերլուծություն. «Սովետական գրող», Երևան, 1978

Հաղորդության խորհուրդը կատարվում է եկեղեցում պատարագի արարողության ժամանակ: Պատարագիչ քահանայի աղոթքներով ս. սեղանի վրա հացն ու գինին Սուրբ Հոգու խորհրդավոր ներգործությամբ վերածվում է Քրիստոսի ճշմարիտ մարմնի ու արյան, որը ճաշակելուց հետո քահանան այն մատուցում է մյուս սպասավորներին և ժողովրդին:
Քահանայի կողմից հաղորդության նշխարը բազմաթիվ մասերի բաժանելը խորհրդանշում է Քրիստոսի խաչելությունը, որով Նա Իրեն նվիրեց մարդկանց: Բաժանվելով և բաշխվելով հանդերձ՝ այն իր բոլոր մասնիկներում մնում է ամբողջական և կատարյալ՝ ներկայացնելով Քրիստոսի ողջ աստվածամարդկային բնությունը: Ուստի ընդունելով ս. հաղորդությունը՝ Նրան մեր մեջ ենք ընդունում ամբողջապես՝ Իր աստվածությամբ և մարդկությամբ:

Պատարագի պահ. հաղորդություն
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

Հաղորդությանը պետք է պատրաստվել պատշաճ ապաշխարությամբ և նրան մոտենալ միայն խոստովանությունից հետո, երկյուղով և հավատով, որպեսզի շնորհի փոխարեն այն չդառնա դատապարտության առիթ: Խորհրդավոր ընթրիքին մյուսների հետ Հուդան ևս հաղորդվեց, բայց որովհետև չէր հավատում, որ Հիսուսը Մեսիան է, և պատրաստվում էր մատնել Նրան, ս. հաղորդությունից ոչ թե շնորհներ ընդունեց, այլ սատանան մտավ նրա մեջ:
 
sacredtradition.am