SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵՐԿԻՆՔ
id158Հոգևոր խոսքում երկինքը խորհրդանշում է աննյութական աշխարհը՝ հատկապես այն ոլորտը, որտեղ հրեշտակներն են և Աստված: Ի տարբերություն տեսանելի, զգալի երկնքի՝ այն երբեմն կոչվում է իմանալի, այսինքն՝ աննյութական, հոգևոր երկինք:
Բոլոր կրոնները դեպի երկինք են ձգտել, սակայն «բուն իսկ երկինքը» [Եբր. 9.24] բացված է միայն քրիստոնյաներին: Մինչև Քրիստոսի գալուստը այն անմատչելի և փակված էր մարդկության առջև ադամական մեղքի պատճառով: Այն բացվեց միայն Հիսուս Քրիստոսի տնօրինություններով: Երկնքի բացվելու մասին առաջին անգամ ասվում է Տիրոջ մկրտության ժամանակ, երբ Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Նրա վրա: Այնուհետև Քրիստոս Իր աշակերտներին խոստացավ, որ շուտով նրանք կտեսնեն երկինքը բացված և Աստծո հրեշտակներին՝ բարձրանալիս և իջնելիս Մարդու Որդու վրա:
Առաջին քրիստոնյաները բազմիցս տեսնում էին երկինքը բացված՝ իբրև իրենց տրված բացառիկ հայտնություն, ինչպես տեսավ ս. Ստեփանոս Նախավկան:
 
sacredtradition.am