SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԵՊԻՓԱՆ ԿԻՊՐԱՑԻ (315-403)
id152Ս. Եպիփանը ազգությամբ փյունիկեցի հրեա էր: Նա ծնվել է աղքատ երկրագործների ընտանիքում: Երբ մահացավ նրա հայրը, տասնամյա տղային որդեգրեց մի օրինագետ հրեա, որը նրան ուսուցանեց հրեական ավանդությունները: Բայց մի անգամ, հրաշքի ականատես լինելով, պատանին հավատաց Քրիստոսին և մկրտվեց:
16 տարեկանում Եպիփանը դարձավ վանական: Նա խիստ ժուժկալ կյանք էր վարում. 2-3 օրը մեկ անգամ ուտում էր միայն աղ ու հաց, իսկ ջուրը խմում էր չափով: Աստված Իր խոնարհ ծառային նախագիտության և հրաշագործության շնորհ պարգևեց, որով սրբի համբավը տարածվեց ամենուրեք: Սակայն Եպիփանը խույս էր տալիս մարդկային մեծարանքից, շարունակ աղոթում էր, զբաղվում հոգևոր ընթերցանությամբ և գրում:

Ս. Եպիփան Կիպրացի (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 7391, էջ 387բ, Հայսմավուրք, 1713 թ., Կաֆա (Ղրիմ)
Ծաղկող՝ Քրիստոսատուր


367-ին նա ձեռնադրվեց Կիպրոսի եպիսկոպոս: Իր հովվապետության ընթացքում նա մասնակցեց բազմաթիվ դավանաբանական վեճերի, նաև վանքեր հիմնեց Կիպրոս կղզում, Սալամին քաղաքում կառուցեց մի մեծ եկեղեցի, իսկ աղքատների հանդեպ նրա ողորմածությունն անսահման էր՝ ընդհուպ մինչև եկեղեցու սպասքները վաճառելը և կարիքավորներին բաշխելը:
Ս. Եպիփանը վախճանվեց խորին ծերության մեջ: Նա մեզ ավանդեց իր լուսավոր վարդապետությունը, բազմաթիվ ճառեր, ներբողներ, խրատներ ու մեկնություններ՝ իրավամբ դասվելով Եկեղեցու 12 տիեզերական վարդապետների շարքը:
 
sacredtradition.am