русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵՄԻՓՈՐՈՆ
id149Բավական լայն ու երկար, խաչերով պատված ժապավեն է, որը կրում են բացառապես եպիսկոպոսը շուրջառի վրայից: Այն, հենվելով նրա ուսերին, առջևից ու ետևից իջնում է գրեթե մինչև գետին:

Եմիփորոն
1901 թ., Թիֆլիս: Ս. Էջմիածնի գանձատուն

Եմիփորոնը եպիսկոպոսին տրվում է ձեռնադրության ժամանակ: Այն խորհրդանշում է Աստծո Որդու մարդեղությունը, որի շնորհների ամբողջությամբ է օժտված եպիսկոպոսը՝ ունենալով Եկեղեցու նվիրապետության բարձրագույն աստիճանը:
 
sacredtradition.am