русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470)
id147Հայ մեծ պատմիչը և վարդապետը, ավանդության համաձայն, ս. Սահակ Պարթևի և ս. Մեսրոպ Մաշտոցի կրտսեր աշակերտներից էր: 434-441 թթ. նա ուսանել է Ալեքսանդրիայում: Հայրենիք վերադառնալով՝ ծառայության է անցել ս. Վարդան Մամիկոնյանի մոտ որպես զորական և դպրապետ: 450-451 թթ. մասնակցել է Վարդանանց պատերազմին, որից հետո թողել է զինվորությունը, հեռացել աշխարհից և դարձել մենակյաց:

Ս. Եղիշե վարդապետ (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 1502, էջ 260բ, Հայսմավուրք, 1651 թ., Կ. Պոլիս
Ծաղկող՝ Մարկոս Պատկերահան

Մոկաց լեռներում Եղիշեն ապրում էր ճգնությամբ, պահքով ու աղոթքով, և Աստված նրան բժշկության շնորհ տվեց: Ավանդությունը պատմում է, որ սրբի մարմինը գտնվել է մահից շատ ժամանակ անց՝ անապական վիճակում:
Ս. Եղիշեն թողել է իր ճգնության տարիներին գրած «Վարդանի և հայոց պատերազմի մասին» աշխատությունը, որը մեծ արժեք ունի իբրև կարևորագույն պատմագիտական սկզբնաղբյուր, ինչպես նաև՝ բազմաթիվ դավանաբանական և մեկնողական երկեր, որոնցից նշանավոր է «Արարածոց մեկնությունը»:
 
sacredtradition.am