русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ
id141Եկեղեցու անդամները միմյանց հետ մշտապես հաղորդակցվում են թե՛ հոգով, թե՛ մտքով և թե՛ խոսքով: Եթե այդ հաղորդակցության մեջ տեղ են գտնում էական տարաձայնություններ ու հակասություններ, այդժամ խախտվում է Եկեղեցու միությունը, սկսվում է խռովք ու ալեկոծություն: Նման խնդիրներին Եկեղեցին, որպես կենդանի մարմին, անդրադառնում է հատուկ միջոցառումով՝ եկեղեցական ժողովով:
Ժողովի տևողությունը, ինչպես նաև նրա մասնակիցների և տեղի ընտրությունը պայմանավորված են ծագած խնդրի բարդությամբ, խորությամբ և տարածման չափերով: Ըստ այդմ էլ լինում են փոքր և մեծ, տեղական, ազգային և տիեզերական ժողովներ: Կարևորագույն հարցերի շուրջ գումարվող ժողովներին հիմնականում մասնակցում են եպիսկոպոսները:
Եկեղեցական ժողովները կոչված են գտնելու ծագած դավանական, ծիսական, բարոյական կամ կազմակերպչական խնդիրների ճշմարիտ՝ աստվածահաճ, ուղղափառ լուծումը: Եվ որքանով մեծ է մասնակիցների սրբությունը, աստվածասիրությունը և շնորհների առատությունը, այնքանով նրանց օժանդակում է Ինքը Սուրբ Հոգին և հաճախ հայտնության միջոցով հարթում ծագած դժվարությունները:
Այդպիսին էին հատկապես առաջին 3 տիեզերական ժողովները, որոնց գրեթե բոլոր մասնակիցները սուրբ էին՝ լի աստվածային շնորհով և խաղաղությամբ: Այս պատճառով այդ ժողովների որոշումները լուծեցին քրիստոնեական դավանության հիմնական խնդիրները՝ դրանք սահմանելով սրբագործված աստվածաբանական բանաձևերով, որպեսզի հավատացյալները միասնական լինեն հավատով, մտքով և խոսքով:
 
sacredtradition.am