SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԵՎԳԻՆԵՈՍ ԵՎ ՄԱԿԱՐԻՈՍ (+362)
id535Անտիոքի Եկեղեցու քահանաներից էին, որոնք Հուլիանոս Ուրացողի ժամանակ (361-363) ամբաստանվեցին հեթանոսական խրախճանքներից հրաժարվելու համար և, երբ բերվեցին կայսեր առաջ դատի, անվեհեր կերպով նրան հանդիմանեցին ուրացության համար: Դաժան խոշտանգումների ենթարկելուց հետո նրանց աքսորեցին Արաբական անապատ, որտեղ տեղաբնակներից շատերը նրանց քարոզների և հրաշագործությունների շնորհիվ դարձի եկան: Համատեղ ճգնավորական կյանքից հետո սուրբ վկաներն իրենց հոգին ավանդեցին 362 թ.-ին:
 
sacredtradition.am