SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՑԱՂԱՑ ՔԱՐԻ ՎԱՆՔ
id482Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից հյուսիս-արևելք՝ լեռան լանջին գտնվող վանքը հիմնադրվել է Աբաս Բագրատունի թագավորի (929-953 թթ.) օրոք: Վանական համալիրի կազմում են թաղածածկ Ս. Հովհաննես (989 թ.), կենտրոնագմբեթ Ս. Աստվածածին (X դ.) և Ս. Կարապետ (1041 թ.) եկեղեցիները, ինչպես նաև Ս. Հովհաննես երկհարկ եկեղեցի-դամբարանը, որի արևմտյան ճակատը պսակող զույգ խաչքարերը XI դ. հայկական քանդակագործական արվեստի լավագույն նմուշներից են:

Ցաղաց Քարի վանքի Ս. Կարապետ և Ս. Հովհաննես եկեղեցիները
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի

 
sacredtradition.am