SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՏԱՍԱՆՈՐԴ
id471Հնուց ի վեր մարդն իր ունեցվածքի տասներորդ մասը բաժին է հանել կրոնական նպատակների համար՝ այն նվիրելով հոգևոր սպասավորներին: Այդ նվիրական ընծան կոչվում է տասանորդ, որը հաստատվեց մովսիսական օրենքում: Այն որդեգրեց նաև քրիստոնեական Եկեղեցին:
Տասանորդը ոչ միայն Եկեղեցու նյութական գոյության միջոցներից է, այլև հավատացյալի բարեպաշտության կարևոր գործերից մեկը, որով նա արտահայտում է իր սերն ու նվիրումը Աստծո և Եկեղեցու հանդեպ:
 
sacredtradition.am