SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՆՈՐԱՎԱՆՔ
id373Գտնվում է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ՝ Արփա գետի վտակի ափին, խոր ձորի լանջին: Վանքի հնագույն՝ Ս. Կարապետ միանավ, արտաքին սրահով եկեղեցին կառուցվել է IX դ.: Հյուսիսից նրան կից է Ս. Ստեփանոս Նախավկա գմբեթավոր եկեղեցին, որը կառուցել են իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս արքեպիսկոպոսը 1216-1221 թթ.: Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցուն հյուսիսից կից է Ս. Գրիգոր թաղածածկ եկեղեցի-տապանատունը, որը կառուցել է Տարսայիճ Օրբելյանը 1275 թ. (ճարտարապետ՝ Սիրանես), իսկ արևմուտքից նրան կից է կենտրոնակազմ գավիթը (1261 թ.), որը ծառայել է որպես Օրբելյան իշխանների տապանատուն:

Նորավանքի ընդհանուր տեսքը հյուսիս-արևմուտքից
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի

Համալիրի արևելյան կողմում առանձին կանգնած է Ս. Աստվածածին երկհարկ, եռաստիճան եկեղեցի-զանգակատունը՝ կառուցված Բուրթել իշխանի կողմից 1339 թ. (ճարտարապետ՝ Մոմիկ):

Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցի-զանգակատան արևմտյան ճակատը
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

Նորավանքի ճարտարապետական գրավչությունը լրացնում են բարձրարվեստ զարդաքանդակներն ու պատկերաքանդակները, որոնցով հագեցած են շքամուտքերն ու սյուները, խորաններն ու կամարակապերը: Քանդակագործության բացառիկ նմուշներ են եկեղեցիների և գավթի ճակատները պսակող պատկերաքանդակները, որոնք առնչվում են Սյունիքի մանրանկարչական արվեստին:

Նորավանքի Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավթի
արևմտյան ճակատի պատկերաքանդակ. Հայր Աստված և Քրիստոսի զոհաբերության խորհուրդը

Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

 
sacredtradition.am