SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ
id358Աստված բոլոր արարածներին կառավարում է Իր իմաստուն նախախնամությամբ, որով ամեն ինչ հանգեցնում է տրամաբանական ավարտի և ծառայեցնում աստվածային ծրագրերի իրականացմանը:
Նախախնամելով արարածներին՝ Աստված ամենևին չի բռնանում նրանց կամքի ազատության վրա, ուստի չի բացառում նրանց մեղանչելը և հակառակվելը Իրեն, սակայն կանխատեսությամբ ամեն ինչ դնում է այնպիսի փոխհարաբերության մեջ, որ ի վերջո բացահայտվում և հաստատվում է Իր ճշմարտությունը:
Աստվածային նախախնամությունը Նրա արարչական սիրո արտահայտությունն է, թեև բացահայտորեն չի երևում՝ աշխարհում առկա չարիքի պատճառով: Շատ բաներ, որոնք մեզ կարևոր ու բարի են թվում, Տերը նախախնամաբար բացառում է, քանզի մեզանից իրականում միայն Ինքը գիտե, թե ինչն է մեզ համար բարի:
Աստված Իր նախախնամությամբ ոչ միայն հոգում է յուրաքանչյուր արարածի մասին՝ ապրուստի միջոցներ տալով՝ անկախ նրա արդար կամ մեղավոր լինելուց, այլև հրաշալի կերպով ուսուցանում է Իր արդարությունը թե՛ անհատի, թե՛ ողջ հանրության գոյության ընթացքով: Այդ ուսուցանությունից ճշմարտապես խրատ առնողը ի վերջո դարձի է գալիս, արժանանում շնորհի և կամովին մասնակցում է Տիրոջ իմաստուն նախախնամությամբ մարդկության փրկագործության աստվածային ծրագրին:
 
sacredtradition.am