SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՆԱԶԱՐԵԹ
id357Այս փոքրիկ քաղաքը փռված է սարալանջին, որտեղից բացվում է Ավետյաց երկրի սքանչելի տեսարանը՝ իր դաշտերով ու լեռներով:
Նազարեթում տեղի ունեցավ Գաբրիել հրեշտակապետի ավետումը սուրբ Կույսին: Այստեղ անցան Քրիստոսի մանկությունն ու պատանեկությունը և ամբողջ հետագա կյանքը՝ մինչև Նրա բացահայտ փրկչական ծառայության սկիզբը: Այստեղ, Նազարեթի ժողովարանում, Հիսուսը հայտնեց Իր ինքնությունը՝ կարդալով Եսայի մարգարեի խոսքերը, որից հետո անհավատ ժողովուրդը բարկանալով՝ Նրան տարավ լեռան դարավանդը, որ գահավեժ անի. իսկ Հիսուսը հրաշքով անցավ նրանց միջով ու գնաց, քանզի դեռ չէր եկել Իր ժամը [տե՛ս Ղուկ. 4.16-30]:
Ներկայումս քաղաքը դարձել է ուխտավայր, որտեղ եկեղեցիներ են կառուցված սուրբ ընտանիքի բնակության, Հովսեփի արհեստանոցի, ինչպես նաև ժողովարանի տեղերում:

Նազարեթն այսօր
Լուսանկար՝ Կարո Նալբանդյանի

 
sacredtradition.am