SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽՈՐԱՆԱՇԱՏԻ ՎԱՆՔ
id233Գտնվում է Տավուշի մարզի Չինարի գյուղից հյուսիս-արևելք: Հիմնադրվել է Վանական վարդապետի կողմից XIII դ. առաջին կեսին: Եղել է խոշոր աստվածաբանական և գրչության կենտրոն. այստեղ գործել է Խորանաշատի նշանավոր վարդապետարանը:

Խորանաշատի վանքի գլխավոր եկեղեցին
Լուսանկար՝ Գրիգոր Բրուտյանի

Վանքի համալիրը կազմում են գմբեթավոր դահլիճի տիպի՝ Ս. Աստվածածին եկեղեցին (1211-1222 թթ.), որի խորանն ունի 10 կիսաշրջանաձև խորշեր (այստեղից էլ՝ վանքի անունը), նրան արևմուտքից կից՝ խաչվող կամարներով ծածկով գավիթը (1222-1240-ական թթ.), վանքի հարավային կողմում կառուցված Ս. Կիրակի փոքր գմբեթավոր եկեղեցին (XIII դ.), արևելյան կողմում գտնվող մատուռի ավերակները, տապանաքարերը և Վանական վարդապետի գերեզմանի մեծ թևավոր խաչքարը: