русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՍՈՒՐԲ ԳԻՐՔ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Արեւելահայրեն (1994թ.)
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Ծննդոց | Ելք | Ղեւտական | Թուեր | Երկրորդ օրէնք | Նաւէի որդի Յեսուի գիրքը | Դատաւորներ | Հռութ | Ա Թագաւորութիւններ | Բ Թագաւորութիւններ | Գ Թագաւորութիւններ | Դ Թագաւորութիւններ | Ա Մնացորդաց | Բ Մնացորդաց | Ա Եզրաս | Բ Եզրաս | Նէեմիի գիրքը | Եսթերի գիրքը | Յուդիթ | Տոբիթ | Ա Մակաբայեցիներ | Բ Մակաբայեցիներ | Գ Մակաբայեցիներ | Սաղմոսներ | Առակներ | Ժողովող | Երգ երգոց | Իմաստութիւն Սողոմոնի | Սիրաքի իմաստութիւնը | Յոբի գիրքը | Եսայու մարգարէութիւնը | Օսէէի մարգարէութիւնը | Ամոսի մարգարէութիւնը | Միքիայի մարգարէութիւնը | Յովէլի մարգարէութիւնը | Աբդիուի մարգարէութիւնը | Յովնանի մարգարէութիւնը | Նաւումի մարգարէութիւնը | Ամբակումի մարգարէութիւնը | Սոփոնիայի մարգարէութիւնը | Անգէի մարգարէութիւնը | Զաքարիայի մարգարէութիւնը | Մաղաքիայի մարգարէութիւնը | Երեմիայի մարգարէութիւնը | Բարուքի թուղթը | Երեմիա մարգարէի ողբը | Դանիէլի մարգարէութիւնը | Եզեկիէլի մարգարէութիւնը

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Աւետարան ըստ Մատթէոսի | Աւետարան ըստ Մարկոսի | Աւետարան ըստ Ղուկասի | Աւետարան ըստ Յովհաննէսի | Գործք առաքելոց | Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի թուղթը գաղատացիներին | Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին | Պօղոս առաքեալի թուղթը փիլիպեցիներին | Պօղոս առաքեալի թուղթը կողոսացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի Բ թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի թուղթը Տիտոսին | Պօղոս առաքեալի թուղթը Փիլիմոնին | Պօղոս առաքեալի թուղթը եբրայեցիներին | Յակոբոս առաքեալի ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Գ ընդհանրական թուղթը | Յուդա առաքեալի ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի յայտնութիւնը



ԱԲԴԻՈՒԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ


1
1 Սա է Աբդիուի տեսիլքը: Այսպէս է ասում Տէրը Եդոմի մասին. լուր իմացայ Տիրոջից, որ պաշարման հրահանգ ուղարկեց հեթանոսներին. «Ելէ՛ք, պատերազմի դուրս գանք նրա դէմ»: 2 «Ահա ես քեզ փոքրաթիւ թողեցի ազգերի մէջ, եւ դու շատ ես անարգուած: 3 Քո հպարտութիւնը քեզ վերեւ բարձրացրեց՝ բնակուելու ժայռերի ծմակներում, բարձրացնելու քո բնակատեղին եւ ասելու ինքդ քեզ. “Ո՞վ ինձ գետնին կիջեցնի”: 4 Եթէ արծուի պէս էլ բարձրանաս եւ եթէ աստղերի մէջ էլ դնես քո բոյնը, այնտեղից անգամ կիջեցնեմ քեզ,– ասում է Տէրը:– 5 Եթէ գողերն ու գիշերային աւազակները մտնէին քեզ մօտ, որտեղ էլ որ թաքնուէիր, իրենց բաւարարելու չափ բան չէի՞ն գողանայ: Եթէ քաղողները մտնէին քո մէջ, արդեօ՞ք վերջին ողկոյզն անգամ չէին քաղի: 6 Ինչպէ՞ս քննութեան ենթարկուեց Եսաւը, եւ բացայայտուեցին նրա թաքցրածները: 7 Քո բոլոր դաշնակիցները քեզ մինչեւ սահմանները ուղարկեցին. նրանք քո դէմ ելան, քեզ հետ խաղաղութիւն կնքող մարդիկ իշխեցին քեզ վրայ, խաբեցին քեզ՝ ասելով. “Նա խելք չունէր”»: 8 Տէրն ասաց այդ օրը. «Կվերացնեմ իմաստութիւնը Եդոմի երկրից եւ հանճարը՝ Եսաւի լեռից: 9 Եւ Թեմանում գտնուող քո պատերազմողները խուճապահար կլինեն, քանի որ պիտի վերանայ մարդը Եսաւի լեռից: 10 Քո եղբօր՝ Յակոբի սպանութեան եւ ամբարշտութեան պատճառով ամօթը պիտի ծածկի քեզ, եւ դու պիտի ջնջուես յաւիտեան՝ 11 այն օրուանից, որ հակառակուեցիր, երբ օտարազգիները սպառեցին նրա ուժը, օտարներ մտան նրա դռներից, վիճակ էին գցում Երուսաղէմի համար, եւ դուք նրանցից մէկն էիք: 12 Դու պէտք չէ տեսնէիր քո եղբօր անկումը օտարների կողմից, պէտք չէ ոտքով հարուածէիր Յուդայի երկրի որդիներին նրանց կորստի պահին եւ պէտք չէ գոռոզանայիր նրա նեղութեան օրը: 13 Պէտք չէ ներս մտնէիր ժողովրդի դռներից նրանց ցաւերի ժամանակ, պէտք չէ տեսնէիր նրանց հաւաքը նրանց սպանութեան օրը եւ պէտք չէ հարուած հասցնէիր նրանց զօրութեանը նրանց կորստի օրը: 14 Պէտք չէ գրաւէիր նրանց կիրճերը նրանցից փրկուածներին սպանելու համար եւ պէտք չէ պաշարէիր նրանց փախստականներին նրանց նեղութեան ժամանակ: 15 Արդարեւ, մօտ է Տիրոջ օրը բոլոր ազգերի վրայ: Ինչպէս որ դու արեցիր, այդպէս էլ քեզ կպատահի, եւ քո հատուցումը կիջնի քո գլխին. 16 քանզի ինչպէս որ դու հարբեցիր իմ սուրբ լեռան վրայ, բոլոր ժողովուրդները գինի կխմեն, կհարբեն, կթուլանան եւ կդառնան այնպէս, կարծես թէ չեն եղել: 17 Բայց Սիոն լեռան վրայ փրկութիւն կլինի, եւ այդ վայրը սուրբ կդառնայ: Յակոբի տոհմը կտիրանայ իր ժառանգութեանը: 18 Յակոբի տունը կրակ կդառնայ, Յովսէփի տունը՝ բոց, իսկ Եսաւի տունը՝ եղէգ. նրանք կվառուեն նրա շուրջը եւ կուտեն այն, եւ Եսաւի տանը կրակ անող չի մնայ, քանի որ Տէրը խօսեց: 19 Նագեբացիները կժառանգեն Եսաւի լեռը, սեփելացիները՝ օտարազգիներինը, նրանք կժառանգեն Եփրեմի լեռը, Սամարիայի դաշտը, ինչպէս նաեւ Բենիամինի ու Գաղաադի երկիրը: 20 Իսրայէլի առաջին աքսորեալները կժառանգեն Քանանացիների երկիրը մինչեւ Սարփաթ, իսկ Երուսաղէմի աքսորեալները, որոնք Եփրաթայում էին, կժառանգեն Նագեբի քաղաքները: 21 Փրկուածները Սիոնի լեռից ոտքի կկանգնեն՝ վրէժ լուծելու Եսաւի լեռից, եւ կհաստատուի Տիրոջ արքայութիւնը»:
 
sacredtradition.am