русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԺԱՄԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ / ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄ
14 փետրվարի 2020թ. ուրբաթ, ԲԿ
Պահք
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ (տօն քառասնօրեայ գալստեանն Քրիստոսի ի Տաճարն)

Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց Եկեղեցւոյ,
որ կատարի ի մէջ գիշերի՝ ի դէմս Հօր Աստուծոյ



Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Օրհնեալ համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնն՝ Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՍԱՂՄՈՍ Գ
Տէ՛ր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ, եւ բազումք յարեան ի վերայ իմ:
Բազումք ասէին զանձնէ իմմէ, թէ՝ «Չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր»:
Այլ Դու, Տէ՛ր, օգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ:
Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ Իւրմէ:
Ես ննջեցի եւ ի քուն եղէ, զարթեայ, եւ Տէր ընդունելի իմ է:
Ոչ երկեայց ես ի բիւրաւոր զօրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զիս:
Արի՛, Տէ՛ր, եւ փրկեա՛ զիս, Աստուա՛ծ իմ. զի Դու հարեր զամենեսեան, ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց, եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես:
Տեառնդ է փրկութիւն, ի վերայ ժողովրդեան Քո՝ օրհնութիւն Քո:

ՍԱՂՄՈՍ ՁԷ
Տէ՛ր Աստուած փրկութեան իմոյ, ի տուէ կարդացի եւ ի գիշերի առաջի Քո:
Մտցեն աղօթք իմ առաջի Քո, Տէ՛ր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս իմ,
Զի լցաւ չարչարանօք անձն իմ, եւ կեանք իմ ի դժոխս մերձեցան, եւ համարեցայ ես ընդ այնոսիկ, որք իջանեն ի գուբ:
Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի եւ ի մեռեալս ազատ:
Որպէս զվիրաւորս, որք ննջեն ի գերեզմանի:
Զորս Դու ոչ յիշեցեր, նոքա ի ձեռանէ Քումմէ մերժեցան:
Եդին զիս ի գբի ներքնումն՝ ի խաւարի եւ ի ստուերս մահու:
Յիս հաստատեցաւ սրտմտութիւն Քո, զամենայն զբօսանս Քո ածեր ի վերայ իմ:
Հեռի արարեր յինէն զծանօթս իմ, եւ եդին զիս նշաւակ իւրեանց:
Մատնեցայ եւ ոչ ելանէի, աչք իմ տկարացան յաղքատութենէ:
Աղաղակեցի առ Տէր զօրհանապազ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Մի՞թէ մեռելոց առնիցես զսքանչելիս Քո, կամ բժիշկք յարուցեալ խոստովան առնիցի՞ն առ Քեզ:
Մի՞թէ պատմեսցէ ոք երբեք ի գերեզմանի զողորմութիւնս Քո կամ զճշմարտութիւնս Քո` ի կորստեան:
Մի՞թէ ճանաչիցին ի խաւարի սքանչելիք Քո, կամ արդարութիւն Քո` յերկիր մոռացեալ:
Ես առ Քեզ, Տէ՛ր, աղաղակեցի. առաւօտու աղօթք իմ ժամանեսցեն առ Քեզ:
Ընդէ՞ր, Տէ՛ր, մերժես զանձն իմ կամ դարձուցանես զերեսս Քո յինէն:
Տնանկ եւ վաստակաւոր եմ ես ի մանկութենէ իմմէ. ի բարձրութենէ խոնարհեցայ եւ ապշեցայ:
Յիս հաստատեցաւ բարկութիւն Քո, արհաւիրք Քո խռովեցուցին զիս,
Շրջեցան զինեւ որպէս ջուր, զօր ամենայն պաշարեցին զիս ի միասին:
Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ եւ զծանօթս իմ վասն թշուառութեան իմոյ:

ՍԱՂՄՈՍ ՃԲ
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր, եւ ամենայն ոսկերք իմ՝ զանուն սուրբ Նորա:
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր եւ մի՛ մոռանար զամենայն տուրս Նորա.
Ո քաւէ զմեղս քո, բժշկէ զամենայն հիւանդութիւնս քո.
Ո փրկէ յապականութենէ զկեանս քո, պսակէ զքեզ ողորմութեամբ եւ գթութեամբ.
Ո լնու ի բարութենէ զցանկութիւն քո, նորոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քո:
Առնէ ողորմութիւնս Տէր եւ իրաւունս ամենայն զրկելոց:
Եցոյց Տէր զճանապարհս Իւր Մովսիսի եւ որդւոցն Իսրայելի զկամս Իւր:
Գթած, ողորմած է Տէր, երկայնամիտ եւ բազումողորմ:
Ոչ ի սպառ բարկանայ Տէր եւ ոչ յաւիտեան պահէ ոխս:
Ոչ ըստ մեղաց մերոց արար մեզ եւ ոչ ըստ անօրէնութեան մերում հատոյց մեզ.
Այլ որպէս բարձր են երկինք յերկրէ, այնպէս զօրացոյց Տէր զողորմութիւն Իւր ի վերայ երկիւղածաց Իւրոց:
Որչափ հեռի են արեւելք յարեւմտից, այնչափ հեռի արար ի մէնջ զանօրէնութիւնս մեր:
Որպէս գթայ հայր ի վերայ որդւոց իւրոց, այնպէս գթասցի Տէր յերկիւղածս Իւր.
Զի Նա գիտաց զստեղծուածս մեր եւ յիշեաց, թէ հող եմք:
Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր, որպէս ծաղիկ վայրի՝ այնպէս ծաղկէ:
Շնչէ ի նմա հողմ, եւ ոչ է, եւ ոչ եւս երեւի տեղի նորա:
Բայց ողորմութիւն Տեառն յաւիտեանս յաւիտենից ի վերայ երկիւղածաց Իւրոց, եւ արդարութիւն Նորա յորդւոց մինչեւ յորդիս,
Ոյք պահեն զուխտս Նորա, յիշեն զպատուիրանս Նորա եւ առնեն զնա:
Տէր յերկինս պատրաստեաց զաթոռ Իւր, արքայութիւն Նորա ամենեցուն տիրէ:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն հրեշտա՛կք Նորա՝ հզօրք զօրութեամբ, ոյք առնէք զբան Նորա ի լսել ձայնի պատգամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն զօրութի՛ւնք Նորա, պաշտօնեա՛յք եւ արարո՛ղք կամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն գո՛րծք Նորա. զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Նորա. օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր:

ՍԱՂՄՈՍ ՃԽԲ
Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց, ո՛ւնկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ Քով:
Լո՛ւր ինձ արդարութեամբ Քով եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի Քում, զի ոչ արդարանայ առաջի Քո ամենայն կենդանի:
Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից:
Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս:
Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն գործս Քո. յարարածս ձեռաց Քոց խորհեցայ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ Քեզ. վաղվաղակի լո՛ւր ինձ, Տէ՛ր, զի նուաղեաց յինէն հոգի իմ:
Մի՛ դարձուցաներ զերեսս Քո յինէն. նմանիցեմ այնոցիկ, ոյք իջանեն ի գուբ:
Լսելի՛ արա ինձ առաւօտու զողորմութիւնս Քո, զի ես ի Քեզ, Տէ՛ր, յուսացայ:
Ցո՛յց ինձ ճանապարհ, յոր եւ գնացից, զի առ Քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ:
Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Տէ՛ր, զի զՔեզ ապաւէն ինձ արարի:
Ուսո՛ ինձ առնել զկամս Քո, զի Դու ես Աստուած իմ:
Հոգի Քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ:
Վասն անուան Քո, Տէ՛ր, կեցուսցես զիս, արդարութեամբ Քով հանցես ի նեղութենէ զանձն իմ:
Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԵՐԳ ԳԻՇԵՐԱՅԻՆ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Յիշեսցուք ի գիշերի զանուն Քո, Տէ՛ր:
Բղխեսցեն սիրտք մեր զբան բարի, եւ լեզուք մեր պատմեսցեն զգործս երկնաւոր Թագաւորիդ:
Ի մէջ գիշերի յարուցեալ՝ խոստովանեսցուք զՔեզ, Տէ՛ր:
Զաղօթս մեր տացուք Քեզ, Տէ՛ր, ի գաւիթս Քո ի մէջ նոր Երուսաղեմի:
Ի գիշերի համբարձցուք զձեռս մեր սրբութեամբ առ Քեզ, Տէ՛ր:
Ի ձայն գոհութեան, ամենա՛յն հոգիք, օրհնեցէ՛ք զՏէր:
Փոխ. Զարթի՛ք, փա՛ռք իմ, զարթի՛ք, եւ ես զարթեայց առաւօտուց. ալէլուիա:
Զարթի՛ք ընդ զուարթունս, մանկու՛նք վերինն Սիոնի. ալէլուիա:
Զարթի՛ք, որդի՛ք լուսոյ, ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալէլուիա:
Զարթի՛ք, փրկեա՛լք արեամբ, եւ տո՛ւք զփառս Փրկողին. ալէլուիա:
Զարթի՛ք, նո՛ր ժողովուրդք՝ նոր երգս առեալ Նորոգողին. ալէլուիա:
Զարթի՛ք, հարսո՛ւնք հոգւով՝ սպասեալք գալոյ սուրբ Փեսային. ալէլուիա:
Զարթի՛ք, վառեա՛լք լուսով, ըստ իմաստուն սուրբ կուսանացն. ալէլուիա:
Զարթի՛ք, պատրաստեցէ՛ք իւղ լապտերաց ջերմ արտասուս. ալէլուիա:
Զարթի՛ք եւ մի՛ ննջէք, նման յիմար կուսից նիրհէք. ալէլուիա:
Զարթի՛ք, երկիր պագցուք եւ արտասուօք զայս ասասցուք. ալէլուիա:
Փոխ. Զարթի՛ր, ընդէ՞ր ննջես, Տէ՛ր, մի՛ մերժեր զմեզ ի սպառ:
Արի՛, Տէ՛ր, օգնեա՛ մեզ. տացուք անուանդ Քում զփառս:
Այժմ եւ յաւէտ Հօր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգւոյն. ամէն:
Փոխ. Զարթուցեալքս ի զբաղմանէ գիշերային հանգստենէ:
Շնորհեսցէ մեզ մարդասէր Տէր մխիթարութիւն եւ ի սփոփանս Եկեղեցւոյ:
Ահիւ եւ դողութեամբ կացցուք ի յաղօթս:
Եկեալ խոստովանեսցուք զյանցանս:
Եւ գտցուք ի Քրիստոսէ զքաւութիւն եւ զմեծ զողորմութիւն:
Կցորդ. Անբաժանելի եւ համագոյ Երրորդութեանդ, համաձայնեալք ընդ զօրս երկնից, փառս մատուցանեմք:
Փա՜ռք Քեզ, որ յանարուեստ յաթոռ բարձրացեալ՝ հանգչիս, սո՛ւրբ Աստուած՝ հզօր եւ սքանչելագործ:
Փա՜ռք Քեզ, որ յանէից գոյացուցեր զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ անճառ Հօր անեղ Որդի:
Փա՜ռք Քեզ, որ տեսչութեամբ խնամես զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ Բղխումն անսպառ աղբեր:
Տէ՛ր, ժողովրդապետք Եկեղեցւոյ ի Քէն հայցեն՝ ասելով. «Հովի՛ւ բարի, ողորմեա՛ բանաւոր հօտի»:

Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

ՔԱՐՈԶ
Խոսրով Անձևացու մեկնությունը՝ (թարգմ.՝ Բագրատ եպս. Գալստանյանի). Խոսքի սկիզբն արտահայտում է Աստծո խնամքը, որ նախքան հանդերձյալ կյանքը, այստեղ իսկ աշխատանքից, հոգնությունից, մեղքից և գիշերվա տարատեսակ տրտմություններից քնի միջոցով հանգիստ պարգևեց, որովհետև թեպետ այս ամենին պարտավորվեցինք ադամական մեղքի պատճառով, սակայն մարդասեր Աստծո գութը չհանդուրժեց մեզ այսպիսի տառապանքի մեջ թողնել։
ամենեքեան ի հանգստենէ քնոյ, զոր շնորհեաց մեզ մարդասէրն Աստուած ի մխիթարութիւն եւ ի սփոփանս տկարութեան մերում, եւ եկեալքս
Այստեղ անիմաստ կերպով չէ, որ ավելացնում է միաբան լինելը կամ էլ, ինչպես սկզբում, զարթուցեալքսին կից ամենաքեանը նշելը, այլ որպեսզի ցույց տա, թե Աստծուն պաշտամունք մատուցելու ժամանակ ամենքի միաբանված լինելը Աստծուն՝ դյուրահաշտ, մեզ՝ զորավոր, իսկ դևերի մարտը անզոր է դարձնում։
Երգը հոգևոր ասելով՝ հայտնում է, ըստ Պողոս առաքյալի, թե Սուրբ Հոգին օգնության և գործակցության է հասնում մեր տկարությունների մեջ (հմմտ. Հռոմ Ը 26), մտքով երգակից է լինում սրբերին և հորդորում է մնալ Աստծո փառաբանության մեջ։
ի փառաբանութիւն եւ ի պատիւ ամենասուրբ անուան
Տեր եւ Փրկիչ է ասում, Տերը՝ ստեղծելու և մեզ տիրելու պատճառով, իսկ Փրկիչ, քանզի Իր անձը որպես փրկանք տվեց և Իր արյամբ փրկեց մեզ մեղքից ու մահվանից և վերացրեց անեծքը, որ մեզ վրա էր։ Այս պատճառով էլ հաճախ երկու անուններով ենք կոչում Նրան, որովհետև, շնորհակալություն ենք հայտնում Իր արարչության և խնամակալության համար, որով մեզ հարազատություն հայտնեց։
Յիսուսի Քրիստոսի՝
Հրեշտակների օրինակով մեզ հրամայում է ահ ու դող ունենալ, այդ պատճառով է հավելում՝ առաջի Նորա, քանզի ինչպես հրեշտակները Նրա փառքից միշտ ահաբեկված են, նույնպես և մենք, դեպի Աստված մեր միտքը ուղղելով և մեծ փառքի առջև, կանգնած լինելով, երկյուղով Նրան պիտի պաշտենք։
Եւ գոհացարուք զՆմանէ ի գիշերային ժամուս յայսմիկ վասն
Ցույց է տալիս ճշմարտությունն ու արդարությունը, որն իրագործեց մեր նկատմամբ ոչ թե ըստ արժանիքի՝ այլ ողորմելով:
Նորա. որ
Ասում է՝ ողորմեց, այդ պատճառով էլ ընտրեց, որովհետև, խոտան էինք և Աստծո ներկայությունից զրկված։ Ըստ առաքելական խոսքի՝ ողորմությունը մեզ ընտրյալ դարձրեց. «Ընտրեց մեզ Նրանով (այսինքն Քրիստոսի միջոցով) նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ» (հմմտ. Եփես. Ա 4)
եւ շնորհեաց մեզ բերել զնմանութիւն երկնային հրեշտակացն ի փառաբանիչս Տեառն Աստուծոյ ամենեցուն եւ մեզ լինիլ: Եւ մեք, այսուհետեւ
Այսինքն, որովհետև երկրում մեզ հրեշտակների նման դարձրեց, մեր անձերում ընդունենք հրեշտակային սրբությունը և, եթե մարդկային բնությամբ ինչ որ սխալ ենք գործել, խոստովանությամբ և ապաշխարությամբ այն սրբելով, մաքրվենք։
ի խղճէ եւ ի չար գործոց,
Ինչպես մարգարեն է հրամայում.«Գիշերը դեպի սրբությունը պարզեցեք ձեռքերը» (Սաղմ. ՃԼԳ 2), նույն կերպով և քարոզը հրամայում է նախ՝ սրբել մեղքը և չար գործերը և ապա բարձրացնել ձեռքերը դեպի սրբություն։
Քանզի աղոթողին պետք է աներկմիտ հավատով և անբարկանալի մտքով աղոթքը մատուցել Աստծուն, որի համար և Տերն է ասում. «Թող քո ընծան սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ինձ աղերսիր» (հմմտ. Մատթ. Ե 24)։ Այդ պատճառով և այս քարոզը հորդորում է բարկությունը թողնել և ապա Աստծուց քավություն հայցել:
Հաւատով խնդրեսցուք ի Նմանէ զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց՝
Քանզի ասաց՝ նախ սրբել մեր անձերը մեղքից (այստեղ նաև օրինակն է տալիս, թե ինչպես), ըստ որի՝ սրբվում ենք խոստովանությամբ և քավություն խնդրելով, որովհետև, եթե չխոստովանենք, Ծածկագետից չենք կարող թաքցնել։ Սակայն խոստովանությամբ և մեղքը գիտակցելով մենք խոնարհության ենք հասնում, ամաչում ենք, զղջում և պաղատում ենք, որով և Աստծուց ողորմություն և ներում ենք գտնում և արդարանում։ Քանզի մարգարեի միջոցով իսկ ասում է. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Ես. ԽԳ 26)
ծածկագիտին Աստուծոյ: Որպէս զի ընդունելով զպաղատանս մեր աղօթիւք եւ բարեխօսութեամբ ամենայն սրբոց՝
Հայտնի է դարձնում, որ Նրա պարգևները ձրի են, թեպետ և շատերս առաքինանանք, որովհետև սիրում է մարդկանց։ Եվ առաքինությամբ և անբիծ ապրելը շնորհ է, որ շնորհում է մարդասերն Աստված։ Սակայն անարատ վարքով ապրելն առավել պատիվ է, քան արքայությունը, որին ավելի մեծ ցանկությամբ են բաղձում ընտրյալները, քան երկնքի բարիքներին, որովհետև, ցանկանում են ոչ թե վարձատրվել Քրիստոսից, այլ տառապել Քրիստոսի համար։ Եվ առ Քրիստոս ունեցած սիրո պատճառով՝ Քրիստոսի համար չարչարվելն ավելի ախորժական էր, քան Քրիստոսի հետ փառքի մեջ լինելը։ Ինչպես և երանելի Հովհան Ոսկեբերանն է ասում. «Նախընտրում եմ Քրիստոսի համար կապանքների մեջ լինել, քան քերովբեների հետ մերձ լինել Աստծուն»։ Նաև երջանիկ Գրիգոր Աստվածաբանն է գրում. «Որպեսզի չասեմ, թե նույնինքն տքնելն արդեն իսկ վարձատրություն է, որն ամենևին մտքի վաճառականություն չէ», և նաև ընտրյալ Նյուսացի Գրիգորն է այս իմաստով ասում Սողոմոնի «Երգ Երգոց» օրհնության մեկնության մեջ. «Սիրո առաքինության պատճառով է, որ հարսին ունի և ոչ թե որպես վարձատրություն»։ Նաև՝ Աստվածաբանը, ինչպես և Նյուսացին, երեք չափանիշներ են սահմանում արդարության մասին՝ երկյուղի պատճառով, վարձատրության պատճառով և սիրո պատճառով։ Նյուսացին սիրո գերակայությունը բացատրում է ամուսնական մերձավորության օրինակով, ըստ Սողոմոնի, իսկ Աստվածաբանը՝ որդիության օրինակով եռակարգ դասակարգումով. ծառա է կոչում երկյուղով ուղղվածներին, վարձկան՝ հոժարակամ ստացողներին, ապա, առավել քան այս երկուսը, ասում է՝ որդին է հոր հավանածը և ոչ թե վարձկանը։ Արդ, առաջին և մեծ պարգևն այս է՝ առաքինություն ստանալ, և երկրորդը՝ հավիտենական ուրախության արժանանալ, որը Քրիստոսի սիրողները կստանան Նրանից՝ ըստ Նրա անսուտ խոստումի։
ըստ կամաց Նորա յայսմ աշխարհիս եւ արժանաւոր լինելով յաւիտենական եւ երկնային խորանացն, զոր խոստացաւ սիրելեաց Իւրոց ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս: Տէ՛ր մեր,
Խնդրանքով է ամփոփում խոսքը՝ տնօրինական անունները հիշելով, որ մեզ համար եղավ և կոչվեց Հիսուս, որ է Փրկիչ (հմմտ. Մատթ. Ա 21, Ղուկ. Ա 31), քանզի փրկեց մեզ մոլորությունից և սատանայական գործերից, մեղքից, անեծքից, մահվանից, ապականությունից և դժոխքից։ Եվ Քրիստոս կոչվեց, որովհետև Հոգով օծվեց և կոչվում է Քրիստոս՝ այսինքն Օծյալ (Ղուկ. Բ 11) եւ նույն Հոգով «մեզ ևս օծեց» (Բ Կորնթ. Ա 21), օծվածներ դարձրեց և անվանեց քրիստոնյաներ։

Կեցո՛, Տէ՛ր:
Զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել՝ հաւատով ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զհրեշտակ խաղաղութեան՝ պահապան անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զսրբոյ խաչին մեծ եւ կարող զօրութիւն յօգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԵՐԳ ԱՂՕԹԱԿԱՆ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Առաւօ՛տ լուսոյ, Արեգա՛կն արդար, առ իս լո՛յս ծագեա:
Բղխո՛ւմն ի Հօրէ, բղխեա՛ ի հոգւոյս բան Քեզ ի հաճոյս:
Գա՛նձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ գտո՛ղ զիս արա:
Դուռն ողորմութեան դաւանողիս բա՛ց, դասեցո՛ վերնոցն:
Երրեա՛կ միութիւն, եղելո՛ց խնամող, եւ ի՛նձ ողորմեա:
Զարթիր, Տէ՛ր, յօգնել. զարթո՛ զթմրեալս՝ զուարթնոց նմանիլ:
Էդ Հայր անսկիզբն, էակից Որդի, է միշտ Սուրբ Հոգի:
Ընկա՛լ զիս, գթա՛ծ, ընկա՛լ, ողորմա՛ծ, ընկա՛լ, մարդասէ՛ր:
Թագաւո՛ր փառաց, թողութեա՛նց տուող, թո՛ղ ինձ զյանցանս:
Ժողովո՛ղ բարեաց, ժողովեա՛ եւ զիս ժողովս անդրանկաց:
Ի Քէն, Տէ՛ր, հայցեմ, ի մարդասիրէդ, ինձ բժշկութիւն:
Լե՛ր կեանք մեռելոյս, լոյս՝ խաւարելոյս, լուծանող՝ ցաւոյս:
Խորհրդո՛ց գիտող, խաւարիս շնորհեա՛ խորհուրդ լուսաւոր:
Ծնո՛ւնդ Հօր ծոցոյ, ծածկելոյս ստուերաւ ծագեա՛ լոյս փառաց:
Կենարա՛ր Փրկիչ, կեցո՛ զմեռեալս, կանգնեա՛ զգլորեալս:
Հաստեա՛ հաւատով, հաստատեա՛ յուսով, հիմնեցո՛ սիրով:
Ձայնիւս աղաչեմ, ձեռօքս պաղատիմ. ձիր բարեաց շնորհեա՛:
Ղամբարամբ լուսոյ, ղեկավա՛ր ճարտար, ղօղեալս ամրացո՛:
Ճառագա՛յթ փառաց, ճանապա՛րհ ինձ ցոյց՝ ճեպել ի յերկինս:
Միածի՛նդ Հօր, մո՛յծ զիս յառագաստ մաքուր հարսանեացդ:
Յորժամ գաս փառօք յահագին աւուրն, յիշեա՛ զիս, Քրիստո՛ս:
Նորոգո՛ղ հնութեանց, նորոգեա՛ եւ զիս, նորո՛գ զարդարեա:
Շնորհատո՛ւ բարեաց, շնորհեա՛ զքաւութիւն, շնորհեա՛ զթողութիւն:
Ուրախացո՛, Տէ՛ր, ոգւոյս փրկութեամբ, ոյր վասն եմ ի սուգ:
Չար մշակողին չար սերմանց նորին չորացո՛ զպտուղն:
Պարգեւի՛չ բարեաց, պարգեւեա՛ իմոց պարտեացս թողութիւն:
Ջո՛ւր շնորհեա աչացս՝ ջերմ հեղուլ զարտօսր, ջնջել զյանցանս:
Ռետի՛նդ քաղցու, ռամ հոգւոյս արբո՛, ռա՛հ ցոյց ինձ լուսոյ:
Սէ՛ր անուն Յիսուս, սիրով Քով ճմլեա՛ սիրտ իմ քարեղէն:
Վասն գթութեան, վասն ողորմութեան վերստի՛ն կեցո:
Տենչալւոյդ տեսլեամբ տո՛ւր ինձ յագենալ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս:
Րաբո՛ւնդ երկնաւոր, րոտեա՛ զաշակերտս րամից երկնայնոց:
Ցօղ արեան Քո, Տէ՛ր, ցօղեա՛ ի հոգիս, ցնծասցէ անձն իմ:
Ււծեալս մեղօք ւիւծեալ աղաչեմ ւիւսել ինձ բարիս:
Փրկի՛չ բոլորից, փութա՛ զիս փրկել փորձութեանց մեղաց:
Քաւի՛չ յանցանաց, քաւեա՛ զօրհնաբանս՝ Քեզ երգել զփառս:
Սրբուհւոյ Աստուածածնին բարեխօսութեամբ յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
ԶՔէն գոհանամք, Տէր Աստուա՛ծ մեր, որ շնորհեցեր մեզ հանգիստ քնոյ խաղաղութեամբ: Եւ զարթուցեալ ժամանեցուցեր զմեզ կանխել յերկրպագութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ: Տո՛ւր մեզ, Տէ՛ր, աղաչեմք զՔեզ, զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել. եւ զամենայն ժամանակս կենաց պանդխտութեան մերոյ երկիւղիւդ Քո ամրացո՛ եւ պահեա՛: Որպէս զի զգուշութեամբ եւ անարատ վարուք կրօնաւորեալք յայսմ աշխարհիս՝ ժամանեսցուք յանքոյթ եւ ի խաղաղ նաւահանգիստ յաւիտենական ի կեանսդ՝ շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Ընդ Որում Քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Նայեա՛ց, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ Քով յերկրպագուս եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ: Տէ՛ր զօրութեանց, խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց եւ յաշխարհական զբօսանաց: Զհրեշտակ խաղաղութեան Քո առաքեա՛ առ մեզ, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում: Որպէս զի բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս Քեզ Տեառնդ ծառայելով ի կեանս յայսոսիկ՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:


ԿԱՆՈՆ «Իբրեւ», ԲԿ (սաղմոս ՀԲ-ՁԸ)
Ծակեցին զձեռս իմ եւ զոտս իմ եւ թուեցին զամենայն ոսկերս իմ. նոքա հայեցան եւ տեսին զիս:


ԿԱՆՈՆԱԳԼՈՒԽ


ՍԱՂՄՈՍ ՁԸ
Զողորմութիւնս Քո, Տէ՛ր, յաւիտեան օրհնեցից. ալէլուիա. ազգէ յազգ պատմեցից զճշմարտութիւնս Քո բերանով իմով. ալէլուիա:
Ասացեր, թէ՝ «Աշխարհս ողորմութեամբ շինեսցի». յերկինս պատրաստ եղիցի ճշմարտութիւն Քո:
«Եդի ուխտ ընտրելոց Իմոց, երդուայ Դաւթի ծառայի Իմոյ:
Յաւիտեան հաստատեցից զզաւակ քո եւ շինեցից ազգէ յազգ զաթոռ քո»:
Խոստովան եղիցին երկինք սքանչելեաց Քոց, Տէ՛ր, եւ ճշմարտութիւն Քո յեկեղեցիս սրբոց:
Ո՞վ է յամպս, որ հաւասարի Քեզ, կամ ո՞վ նմանիցի Տեառն յորդիս Աստուծոյ:
Փոխ. Դարձուցեր զօգնութիւն ի սրոյ նորա եւ ոչ ընկալար զնա ի պատերազմի. ալէլուիա. ալէլուիա:
Անարգեցեր զսրբութիւն նորա եւ զաթոռ նորա յերկիր կործանեցեր:
Նուազ արարեր զաւուրս ժամանակաց նորա եւ հեղեր զնովաւ զամօթ:
Մինչեւ յե՞րբ դարձուցանես զերեսս Քո ի սպառ, բորբոքեսցի որպէս հուր բարկութիւն Քո:
Իսկ արդ, յիշեա՛ եւ տե՛ս, թէ ով է իմ հանգիստ. միթէ ի զո՞ւր ինչ ստեղծեր զամենայն որդիս մարդկան:
Ո՞վ է մարդ, որ կեցցէ եւ ոչ տեսցէ զմահ կամ փրկեսցէ զանձն իւր ի ձեռաց դժոխոց:
Ո՞ւր են ողորմութիւնք Քո, Տէ՛ր, առաջինք, զոր երդուար Դաւթի ճշմարտութեամբ Քով:
Յիշեա՛ զնախատինս ծառայի Քո, զոր ընկալայ ի ծոց իմ յազգաց բազմաց.
Զոր նախատեցին թշնամիք Քո, Տէ՛ր, նախատեցին փոխանակ օծելոյ Քո:
Օրհնեա՜լ Տէր Աստուած յաւիտեանս յաւիտենից. եղիցի, եղիցի:
Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:

ՇԱՐԱԿԱՆ ՀԱՆԳՍՏԵԱՆ


Հանգստեան բկ.

(Տրյ. Հանգստեան բկ. Ա.)


Քեզ վայելէ, Աստուա՛ծ, օրհնութիւն, որ յանմատոյց աթոռ անմահից փառաբանիս ի բարձունս. զննջեցեալսն յանուն Քո ընկա՛լ յերկնային Քո սուրբ առագաստ, որ միայնդ ես մարդասէր։
Որ ունիս իշխանութիւն մահու եւ կենաց, յիշեա՛ զհոգիս ննջեցելոց մերոց եւ հանգո՛ ընդ սուրբս Քո ի խորան Քում սիրողաց, որ միայնդ ես մարդասէր։
Որ յամենայնի ես օրհնեալ Տէր, արժանի՛ արա զծառայս Քո վերստին նորոգման՝ ի լսել զձայն աստուածային փողոյն ընդ առաջ ելանել Քոց փառացդ, որ միայնդ ես մարդասէր։

(Տրյ. Հանգստեան բկ. Բ.)


Թագաւո՛ր խաղաղութեան, որ քաղցրութեամբ խնամես զՔո զարարածս, յիշեա՛, Տէ՛ր, զհոգիս ննջեցելոցն ընդ սուրբս Քո եւ դասաւորեա՛ ի յաւուրն այցելութեան։
Որ կոչեցեր ի դրանց մահու զսիրելին Քո զՂազարոս եւ ծանուցեր զԱստուածութիւնդ ընդհանուր տիեզերաց, լուսաւորեա՛, Տէ՛ր, զհոգիս ննջեցելոցն ընդ սուրբս Քո եւ դասաւորեա՛ ի յաւուրն այցելութեան։
Ի տաճարի Քում սրբութեան մատուցանեմք Քեզ պաղատանս արտասուալից. պայծառացո՛, Տէ՛ր, զհոգիս ննջեցելոցն ընդ սուրբս Քո եւ դասաւորեա՛ ի յաւուրն այցելութեան։

(Տրյ. Հանգստեան բկ. Գ., 1-2 տներ)


Ի գիշերաց կանխեալ՝ սաղմոսիւք եւ արտասուօք հայցեմք ի Քէն, Քրիստո՛ս. յիշեա՛ զննջեցեալսն ի սուրբ անունդ Քո եւ հանգո՛ զհոգիս նոցա ընդ սուրբս Քո։
Որ յանմարմնոց վերօրհնիս, առ Քեզ կարդամք եւ պաղատիմք, Քրիստո՛ս. յիշեա՛ զննջեցեալսն ի սուրբ անունդ Քո եւ հանգո՛ զհոգիս նոցա ընդ սուրբս Քո։

(Օրհ. Մեծի պահոց Ե կիւրակէի բկ. Ա.)


Որ պատուիրան ճշմարտութեան աւանդեցեր Եկեղեցւոյ Քո, Քրիստո՛ս, անսահման ժամանակաւ աղօթել միշտ առ Աստուած հոգւով եւ մտօք:
Որ զբան Քո օրինաց հաստատեցեր գործով մեզ օրինակ՝ հանելով զգիշերն ի գլուխ յաղօթսն Աստուծոյ բնութեամբ մերով տնօրինաբար, Որում կրկնի ծունր ամենայն:
Վասն որոյ եւ մեք պաղատեսցուք առ Քեզ, Քրիստո՛ս. շնորհեա՛ մեզ յամենայն ժամ լինել Քեզ յանդիման մաքուր աղօթիւք՝ ըստ անմարմնոցն, որ յերկինս:
Աղաչանօք Աստուածածնին՝ անապական Քում ծնողին, զիմանալի աչս սրտից մերոց բացցես ողորմութեամբ՝ հայիլ ի լոյս Քո, Քրիստո՛ս:

(Ողր. ապաշխարութեան բկ. Ա.)


Յամենայն ժամ աղաչանք իմ այս են. ի մեղաց իմոց սո՛ւրբ արա զիս, Տէ՛ր։
Յանցանաց իմոց զարհուրի սիրտ իմ. աղաչեմ զՔեզ, թո՛ղ ինձ, Տէ՛ր։
Արտասուաց իմոց մի՛ լռեր, Տէ՛ր, զի պանդուխտ եմ ես յանցաւոր երկրի։

(Օրհ. Աւագ Գշ. բկ. Ա.)


Իմաստուն կուսանքն պատրաստեալ իւղ լապտերաց՝ ելին ընդ առաջ երկնաւոր Փեսային վառեալ լապտերօք:
Իսկ յիմարաց կուսիցն ունայնացեալք ի յիւղոյ՝ անպատրաստ գտան գալստեան Փեսային շիջեալ լապտերօք:
Վասն որոյ եւ մեք պատրաստեսցուք իւղ հոգեւոր, զի մտցուք ի յառագաստ անմահ Փեսային վառեալ լապտերօք:

(Ողր. Յարութեան բկ. Ա.)


Թիւնս իմ. Ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ իմ, ողորմեա՛:
Որ ի յերկնից իջեր, Բա՛նդ Աստուած, եւ վասն մեր մարմնացար ի սրբոյ Կուսէն, ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ իմ, ողորմեա՛:
Որ ի խաչին տարածեցեր զանարատ բազուկս Քո եւ վասն մեր հեղեր զարիւն Քո սուրբ, ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ իմ, ողորմեա՛:
Որ ի գերեզմանի եդար անապական եւ յարուցեալ նորոգեցեր զաշխարհս, ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ իմ, ողորմեա՛:
Որ ի յերկինս համբարձար, Ամենակարո՛ղ, եւ ընդ աջմէ Հօր նստար յաթոռ փառաց, ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ իմ, ողորմեա՛:

(Ողր. Հոգեգալստեան Ե աւուր բկ.)


Իջեր, Տէ՛ր, ողորմութեամբ Քո յաշխարհ եւ զմեռեալ բնութիւնս ի կեանս վերափոխեցեր:
Ելեր, Տէ՛ր, առ Հայր փառօք ի յերկինս եւ մխիթարիչ առաքելոցն առաքեցեր Սուրբ զՀոգիդ:
Բացեր, Տէ՛ր, այսօր զգանձդ երկնային եւ բաշխեցեր առատապէս պարգեւս աղքատ բնութեանս:

(Ողր. Ծննդեան սրբոյ Աստուածածնին բկ.)


Որ ողորմեցար ի մեղս ծնեալ մարդկան, Հա՛յր երկնաւոր, ըստ մարգարէին, եւ ետուր բնութեանս այսօր պարգեւ զԿոյսն սուրբ՝ զծնող Որդւոյդ Միածնի, մաղթանօք սորա, Տէ՛ր, մեզ ողորմեա՛:
Որ ցօղեցեր ի մեզ յամպոյ օրինաց, Որդի՛դ, այսօր զԿոյսն Մարիամ, յորմէ ծնար մարմնով եւ բարձեր նովաւ զմեղս նախաստեղծին Ադամայ, մաղթանօք սորա, Տէ՛ր, մեզ ողորմեա՛:
Որ մաքրեցեր , Հոգի՛դ Սուրբ, զսիրտ եւ զարգանդ մօր Քո Փառակցին, այսօր ամուլ ծնողաց նորին ետուր զմայր Բանին՝ զօրհնիչն Եւայի, մաղթանօք սորա, Տէ՛ր, մեզ ողորմեա՛:

(Օրհ. Վարդավառի Բ աւուր բկ. Բ.)


Որ գերագոյն փառօք պայծառացոյց զԱդամն առաջին, զոր ճաշակմամբ պտղոյն մերկացաւ զփառս անպատումս, այսօր վերստին փառօք զարդարեաց:
Որ ի նախնումն երեւեալ Մովսեսի ամպովքն ի Սինա, այսօր լուսափայլ ամպովք ի Թաբոր յայտնեալ՝ վկայեաց. «Դա է Իմ Որդի, Դմա՛ լուարուք»:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:

Որ ի յերկինս վերացոյց հրեղէն կառօք զՀեղիաս, այսօր վայրաբերեալ ի Թաբոր հանդերձ Մովսեսիւ՝ խօսէին զելիցն, որ յԵրուսաղէմ:

Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Տրյ. Հանգստեան բկ. Գ., 3-րդ տուն)


Որ մարմնացար վասն մեր, աղաչանօք Աստուածածնին, Քրիստո՛ս, յիշեա՛ զննջեցեալսն ի սուրբ անունդ Քո եւ հանգո՛ զհոգիս նոցա ընդ սուրբս Քո։

ՍԱՂՄՈՍ ԿԶ
Աստուա՛ծ, ողորմեա՛ մեզ եւ օրհնեա՛ զմեզ, երեւեցո՛ զերեսս Քո ի մեզ եւ ողորմեա՛ մեզ՝
Ճանաչել յերկրի զճանապարհս Քո, յազինս ամենայն զփրկութիւնս Քո:
Խոստովան եղիցին առ Քեզ ժողովուրդք, Աստուա՛ծ, խոստովան եղիցին առ Քեզ ժողովուրդք ամենայն:
Ուրախ եղիցին եւ ցնծասցեն ազինք, զի Դու դատիս զժողովուրդս յուղղութիւն եւ ազգաց երկրի Դու առաջնորդես:
Խոստովան եղիցին առ Քեզ ժողովուրդք, Աստուա՛ծ, գոհասցին զՔէն ժողովուրդք ամենայն:
Երկիր ետ զպտուղ իւր, եւ օրհնեաց զմեզ Աստուած, Աստուած մեր:
Աստուած մեր օրհնեսցէ զմեզ, եւ ի Նմանէ երկիցեն ամենայն ծագք երկրի:

ԱՒԵՏԱՐԱՆ ՏԱՃԱՐԻ
(ԲԿ, ԴԿ)

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի, որ ըստ Մատթէոսի
(գլ. 24.1-13)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս

Եւ ելեալ արտաքս Յիսուս ի տաճարէն՝ գնայր. եւ մատեան աշակերտքն՝ ցուցանել Նմա զշինուածս տաճարին:
Եւ Նա պատասխանի ետ եւ ասէ ցնոսա. «Տեսանէ՞ք զայդ ամենայն: Ամէն ամէն ասեմ ձեզ. ոչ մնասցէ այդր քար ի քարի վերայ, որ ոչ քակտեսցի»:
Եւ մինչ դեռ նստէր ի լերինն Ձիթենեաց, մատեան առ Նա աշակերտքն առանձինն եւ ասեն. «Ասա՛ մեզ. ե՞րբ լինիցի այդ, եւ կամ զի՞նչ նշան իցէ Քոյոյ գալստեանն եւ վախճանի աշխարհիս»:
Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. «Զգո՛յշ լերուք, գուցէ ոք զձեզ խաբիցէ:
Զի բազումք գայցեն յանուն Իմ եւ ասիցեն, թէ՝ ես եմ Քրիստոսն, եւ զբազումս մոլորեցուսցեն:
Լսելոց էք պատերազմունս եւ համբաւս պատերազմաց. զգո՛յշ լերուք, մի՛ խռովեսջիք, զի պարտ է լինել այնմ ամենայնի, այլ չեւ է կատարած:
Յարիցէ ազգ յազգի վերայ, եւ թագաւորութիւն ի թագաւորութեան, եւ եղիցին սովք եւ սրածութիւնք եւ սասանութիւնք ի տեղիս տեղիս:
Սակայն եւ այն ամենայն սկիզբն է երկանց:
Յայնժամ մատնեսցեն զձեզ ի նեղութիւն եւ սպանանիցեն զձեզ, եւ եղիջիք ատեցեալք յամենայն ազգաց վասն անուան Իմոյ:
Եւ յայնժամ գայթակղեսցեն բազումք եւ զմիմեանս մատնեսցեն եւ ատեսցեն զմիմեանս:
Եւ բազում սուտ մարգարէք յարիցեն եւ զբազումս մոլորեցուսցեն:
Եւ վասն բազմանալոյ անօրէնութեանն ցամաքեսցի սէր բազմաց:
Բայց որ համբերեացն ի սպառ, նա կեցցէ»:

ԵՐԳ ՏԵԱՌՆ ՆԵՐՍԵՍԻ
(ասացեալ առ ի Քրիստոս ննջեցելոց)

(ԲԿ, ԴԿ)

Աստուած անեղ, անժամանակ,
Հայր անսկիզբն եւ անքանակ.
Որդւոյ պատճառ ծննդեամբ անճառ,
Հոգւոյն՝ բղխմամբ անքննաբար.
Աղաչեմք զՔեզ, գթա՛ծ,
Երկայնամի՛տ եւ ողորմա՛ծ.
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

Բանդ, որ ի ծոց Հօր Միածին
Եւ կերպարան Սկզբնատպին,
Որով երկինք գոյացան,
Աշխարհ լրիւ հաստատեցան.
Հայցեմք ի Քէն, Տէ՛ր եւ Փրկի՛չ՝
Ամենողորմ եւ կեցուցիչ.
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

Գերագոյն շնորհա՛ց բաշխող
Երկնաւորաց եւ երկրայնոց.
Կեա՛նք եւ կենաց տուող Հոգի՛,
Հօր եւ Որդւոյ արարչակի՛ց.
Խնդրեմք ի Քէն, աղբի՛ւր բարեաց,
Արբուցանո՛ղդ ծարաւեաց.
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

Դաւանիմք ընդ սրովբէից
ԶԿենդանարարդ համայնից.
Երեքսրբեան Մի Տէրութիւն՝
ԶՀայր եւ զՈրդի եւ Սուրբ զՀոգիդ,
ՅՈր հանգուցեալս մկրտեալ
Եւ հաւատով խոստովանեալ.
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

Երրակի թիւ կատարեալ՝
Յերիս Անձինս բաժանեալ,
Երրորդութեամբ միաւորեալ,
Միով բնութեամբ հաւասարեալ,
ՅՈրմէ կապեալք եւ արձակիմք
Եւ վերստին անլոյծ կապիմք.
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

ԶԷակիցդ Հօր զՈրդի
Փառաւորեմք անլռելի,
Որ իջեր յարգանդ Կուսին,
Զադամայինն առեր մարմին.
Աղաչանօք Աստուածածնին՝
Անապական Քում ծնողին,
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

Էրեւեցար մարմնով յերկրի,
Որ ի Հօրէ անմեկնելի.
Ընդ հողեղէնս բնակեցար
Ի հրեղինաց Երկրպագեալդ.
Պաղատանօք երկնաւորաց՝
Փառաբանչաց Քոց հրեշտակաց,
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

Ըստ օրինացն Մովսիսի
Ընծայեցար ի տաճարին,
Զի զբնութիւնս մարդկային
Ընծայեսցես Հօր ի յերկին.
Խնդրուածովք սուրբ ծերունւոյն՝
Քեւ ի կապից արձակելոյն,
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

Թագաւո՛րդ հրեղինաց,
Որ ընդ մարդկան հողեղինաց,
Շրջեցար տնօրինաբար,
Կրեցեր զկիրս մարդկաբար.
Որ վասն մեր զայս ամենայն
Ի յանձն առեր խոնարհութեամբ,
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

ԵՐԳ
Ըստ օրինացն Մովսիսի
Ընծայեցար ի տաճարին,
Զի զբնութիւնս մարդկային
Ընծայեսցես Հօր ի յերկին.
Խնդրուածովք սուրբ Ծերունւոյն՝
Քեւ ի կապից արձակելոյն,
Ողորմեա՛ Քո ստեղծուածոյս՝
Յուսով ի Քեզ ննջեցելոյս:

ՄԱՂԹԱՆՔ
Հոգւոցն հանգուցելոց, Քրիստո՛ս Աստուած, արա՛ հանգիստ եւ ողորմութիւն. եւ մեզ՝ մեղաւորացս, շնորհեա՛ զթողութիւն յանցանաց:

ՔԱՐՈԶ
Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:
Վասն հանգուցեալ հոգւոցն աղաչեսցուք զՓրկիչն մեր Քրիստոս, զի զնոսա ընդ արդարսն դասեսցէ եւ զմեզ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան Իւրոյ:
Ամենակալ Տէր Աստուա՛ծ մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
Քրիստոս Որդի՛ Աստուծոյ, անոխակա՛լ եւ բարեգո՛ւթ, գթա՛ Քո արարչական սիրովդ ի հոգիս հանգուցեալ ծառայից Քոց: Յիշեա՛ յաւուր մեծի գալստեան արքայութեան Քո: Արա՛ արժանի ողորմութեան, քաւութեան եւ թողութեան մեղաց: Դասաւորեալ պայծառացո՛ ընդ սուրբս Քո յաջակողմեան դասուն, զի Դու ես Տէր եւ Արարիչ ամենեցուն, Դատաւոր կենդանեաց եւ մեռելոց. եւ Քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

ՄԱՂԹԱՆՔ
Քրիստոս Աստուա՛ծ մեր, հրաշափառ գալստեանդ շնորհիւ եւ բարեխօսութեամբ օրհնաբանեալ անարատ ծնողիդ՝ սրբուհւոյ Աստուածածնին եւ միշտ Կուսին, լուսաւորեալ պայծառացո՛ զհոգիս համօրէն հաւատացելոց, յուսով ի Քեզ ննջեցելոց, եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ տաճարիս են հանգուցեալ:

Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրհնութի՜ւն եւ փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՀԵՏԵՒԱԿ ՇԱՐԱԿԱՆ

(Օրհ. Տեառնընդառաջին աձ.)


Մարմնացեա՛լդ ի Կուսէն, նախայաւիտեան Բա՛նդ, այսօր ի տաճարն եկիր՝ կատարել զօրէնս վասն փրկութեան հեթանոսաց:
Որ յանարուեստ աթոռ նստիս, Բարեբանեա՛լդ ի հրեշտակաց, այսօր ի Սիմէոնի բառնալով ի գիրկս, որ ընծայեսցես զմեզ ի կեանսդ յաւիտենից:
Որ արձակիչդ ես կապելոց, Պարգեւատո՛ւ ամենեցուն, այսօր հայցմամբ ծերունւոյն արձակեա՛ եւ զիս՝ զբազմամեղս, ի կապանաց մահու ի կեանսդ յաւիտենից:

Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրհնութի՜ւն եւ փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՇԱՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ


Օրհնութիւն Տեառնընդառաջին դձ.

(Օրհ. Տեառնընդառաջին դձ. Ա.)


Այսօր անսկզբնական ծնունդ հայրական ծոցոյ Բանն եկաւորեալ ի տաճարն՝ ընծայէ զարարածս Հօր ի յերկինս:
Այսօր բարձեալ եղեւ ի գիրկս ծերունւոյն, որ բանիւ զարարածս բարձեալ ունի. օրհնաբանեսցուք:
Այսօր եւ մեք՝ հաւատացեալքս, ընդ ծերունւոյն Սիմէոնի զԲան համագոյ Հօր եւ Սուրբ Հոգւոյն օրհնաբանեսցուք:

(Օրհ. Տեառնընդառաջին դձ. Բ., 1-2 տներ)


Այսօր ի տաճարն եկեալ Կենարարն եւ ի գիրկսն Սիմէոնի գգուեցաւ, զՈր խնդութեամբ ընկալաւ Երուսաղէմ:
Այսօր երկիրս երկինք անուանեցաւ, զի Տէրն տերանց իջեալ յերկնից ի յերկիր եւ ընծայիլ յանձն առնու ի գործոց ձեռաց Իւրոց:

(Օրհ. Սուրբ Ծննդեան Ը աւուր դձ. Ա.)


Լոյս ի Լուսոյ՝ ի Հօրէ առաքեցար եւ մարմնացար ի սուրբ Կուսէն, զի վերստին նորոգեսցես զապականեալն Ադամ:
Դու, Աստուա՛ծ, ի յերկրի երեւեցար եւ ընդ մարդկան շրջեցար եւ փրկեցեր զտիեզերս յանիծիցն Ադամայ:
Քեզ ի յերկնից վկայեալ Հօր Քո ձայն՝ ասէ. «Դա է Իմ Որդի». եւ Սուրբ Հոգին զՔեզ յայտնեաց աղաւնակերպ երեւմամբ:

(Ողր. Վերափոխման սուրբ Աստուածածնին Ա աւուր դձ.)


Որ ունիս իշխանութիւն մահու եւ կենաց, Քրիստո՛ս Թագաւոր փառաց, ողորմեա՛ մեզ, Աստուա՛ծ:
Տօնելով զյիշատակ Կուսի՝ Աստուածորդւոյ մօր, հրճուին հրեշտակք ի յերկինս, եւ ցնծան դասք առաքելոց եւ մարգարէից ընդ կուսական տօնս. ողորմեա՛ մեզ, Աստուա՛ծ:
Քեզ՝ միայնոյ մօր եւ Կուսի, մաղթեմք՝ հայցելով ի քէն. բարեխօսեա՛ անդադար առ Որդիդ քո եւ Աստուած մեր՝ փրկել զմեզ ի փորձութենէ եւ յամենայն վտանգից մերոց:

(Հմբ. Ծաղկազարդի կիւրակէին դձ. Գ.)


Զգալուստ Քո, Քրիստո՛ս, այսօր յԵրուսաղէմ նոր Եկեղեցի սուրբ, յաղթական երգով բարեբանեմք. օրհնեալ Եկեալ անուամբ Տեառն:
Որ վասն մերոյ փրկութեան յաւանակի նստիլ յանձն առեր, ընդ մանկունսն բարեբանեմք. օրհնեալ Եկեալ անուամբ Տեառն:
Թագաւո՛ր երկնաւոր, զԵկեղեցի Քո անշա՛րժ պահեա եւ զերկրպագուս անուանդ Քում պահեա՛ ի խաղաղութեան:

(Տրյ. Շողակաթին դձ.)


Լուսաւորեա՛, Երուսաղէ՛մ, զարդարեա՛ զամուրս քո, քանզի մերձեցաւ առ քեզ Փեսայն երկնաւոր. փրկութիւն քեզ շնորհելով՝ պսակեաց սքանչելի փառօքն Իւրովք:
Այսօր ծագեաց քեզ, դշխո՛յ, դո՛ւստր Սիոնի, արդարութեան Արեգակն Քրիստոս, եւ սփռեցան զքեւ շնորհք Սուրբ Հոգւոյն մեծապէս պարգեւօք:
Այսօր ցնծա՛, սո՛ւրբ Սիոն, մա՛յր Եկեղեցի, փայեցո՛ զմանկունս քո որպէս զարեգակն, զի անճառ խնդութեամբ լցոյց զքեզ Քրիստոս Թագաւորն:

(Մեծ. դձ.)


Անարատ Կոյս Աստուածածի՛ն Մարիամ, սրբուհի՛ եւ մա՛յր Քրիստոսի, յարգանդի տարար զԱնտանելին ամենեցուն. օրհնութեամբ զքեզ, Աստուածածի՛ն, մեծացուցանեմք:
Զքեզ, երկնային դո՛ւռն, զոր ետեսն Եզեկիէլ, եւ, ա՛սրն, զոր ծանեաւ Գեդէոն, սերովբէ՛ հողեղէն՝ վեհագոյն քերովբէից, օրհնութեամբ զքեզ, Աստուածածի՛ն, մեծացուցանեմք:
Երիս խորհուրդս սոսկալիս ի քեզ տեսանի, Աստուածածի՛ն. յղութիւն անսերմնական, ծնունդ անարատ, կուսութիւն՝ յետ ծննդեան մնալով անապական. օրհնութեամբ զքեզ, Աստուածածի՛ն, մեծացուցանեմք:

(Օրհ. Հոգեգալստեան Ա աւուր դձ. Բ.)


Կենդանարար Աստուա՛ծ, մարդասէր Հոգի՛, զժողովեալսն միաբանական սիրով լուսաւորեցեր հրեղինօք լեզուօք, վասն որոյ եւ մեք այսօր տօնեմք զգալուստ Քո սուրբ:
Զուարճացան Քո գալստեամբն սուրբ առաքեալքն՝ կոչելով ի միասին զցրուեալսն ի միմեանց բազմաձայն լեզուօք, վասն որոյ եւ մեք այսօր տօնեմք զգալուստ Քո սուրբ:
Հոգեւորական սուրբ մկրտութեամբ զարդարեցեր նոքօք զտիեզերս ի զգեստս լուսափայլս եւ նորափետուրս, վասն որոյ եւ մեք այսօր տօնեմք զգալուստ Քո սուրբ:

(Մեծ. Հանգստեան դձ. Ա.)


Բազմերամք վեհագունիցն հոյլքն յոգնախումբս եղանակէին, երգս առեալ մատուցանեն զերաժշտականաց զերանաւէտ հոգեղէն հնչմունս. Քեզ, Էմմանուէ՛լ, որ ծնար տղայաբար եւ վերածեր զազգս մարդկան Հօր յորդեգրութիւն, աղաչանօք հայցեմք ի Քէն. զննջեցեալսն մեր ընդ սուրբս Քո հանգո՛։
Գեղգեղեալ գովեն զՔեզ գերապայծառ գունդք հոգեղինացն, հեզաբար թեւապարեալ պարունակեալ ծածկեն զդէմս յահէ փառաց Քոց. Քեզ, Էմմանուէ՛լ, որ ծնար տղայաբար եւ վերածեր զազգս մարդկան Հօր յորդեգրութիւն, աղաչանօք հայցեմք ի Քէն. զննջեցեալսն մեր ընդ սուրբս Քո հանգո՛։
Զնոյն եւ մեք երգեմք Քեզ րաբունական ձայնիւ զերգս հոգեւորս՝ առբերելով Քեզ պատարագ՝ ոսկի, կնդրուկ, զմուռս. Քեզ, Էմմանուէ՛լ, որ ծնար տղայաբար եւ վերածեր զազգս մարդկան Հօր յորդեգրութիւն, աղաչանօք հայցեմք ի Քէն. զննջեցեալսն մեր ընդ սուրբս Քո հանգո՛։

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Օրհ. Տեառնընդառաջին դձ. Բ., 3-րդ տուն)


Այսօր հեթանոսաց լոյս ծագեցաւ Քրիստոս Աստուած եւ փառք՝ Իւրում ժողովրդեանն Իսրայելի:

ՄԱՂԹԱՆՔ
Փա՜ռք հրաշափառ եւ անապական գալստեան Քո ի Տաճարն, Տէ՛ր. զօրհնեալ եւ զփառաւորեալ, զհրաշալի եւ զյաղթող զգալուստն Քո սուրբ օրհնեմք եւ փառաւորեմք:
Մարդասէ՛ր Տէր, վասն սրբուհւոյ անարատի մօր Քո եւ Կուսի եւ վասն խաչի Քո պատուականի ընկա՛լ զաղաչանս մեր եւ կեցո՛ զմեզ:

ՔԱՐՈԶ
(ԲԿ, ԴԿ)
Վասն ի վերուստ խաղաղութեան եւ փրկութեան անձանց մերոց զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն լսելի լինելոյ Տեառն Աստուծոյ ձայնի աղաչանաց մերոց զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն քաւիչ եւ ներող լինելոյ Աստուծոյ ի վերայ մեղաց մերոց զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն թողլոյ մեզ զամենայն յանցանս մեր զկամայ եւ զակամայ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն զի մի՛ ընդ խոտանսն գտանիցիմք յաւուրն պատասխանատուութեան զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն հոգւոցն հանգուցելոց, որք ճշմարիտ եւ ուղիղ հաւատով ի Քրիստոս ննջեցին, զՏէր աղաչեսցուք:
Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
(ԲԿ, ԴԿ)
Տէ՛ր տուընջեան եւ գոյացուցի՛չ գիշերոյ, որ արարեր զտիւ ի զբօսանս բարեգործութեան՝ ի փրկութիւն անձանց մերոց, եւ զգիշեր՝ ի հանգիստ քնոյ տկարացեալ բնութեանս մերոյ, իսկ այժմ զարթուցեալ բացեր զբերանս մեր յօրհնաբանութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ, ընկա՛լ եւ այժմ զաղաչանս մեր եւ յաջողեա՛ մեզ ուղիղ հաւատով եւ առաքինասէր վարուք ի նոյն պաշտօն Քո կանխել միշտ եւ նովին կանոնիւս անդադար փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

ԶՔեզ, որ յամենայնի գթած եւ մարդասէր Տէրդ ես, աղաչեմք հանապազ, զի զօրացուսցես զմեզ օր ըստ օրէ կալ ի կարգի կրօնաւորութեան մերում: Թեթեւացո՛, Տէ՛ր, զքաղցր լուծ Քո, զոր եդիր ի վերայ մեր. զի կարասցուք կալ ի պատուիրանի Քում եւ զհաճոյսն առնել առաջի Քո յամենայն ժամ ի տուէ եւ ի գիշերի, հրեշտակային երգակցութեամբ զՔեզ օրհնել, զՔեզ գովել եւ Քեզ գոհութիւն եւ փառս մատուցանել ամենազօր տէրութեանդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Օրհնեալ եկեալ յանուն Տեառն. օրհնեալ, որ գալոց ես: Տէր Աստուած մեր երեւեցաւ մեզ. արարէ՛ք տօնս ուրախութեան կանխաւ մինչեւ յանկիւնս սեղանոյ:
Փոխ. Ալէլուիա: Տէր ի տաճար սուրբ Իւրում, Տէր յերկինս յաթոռ Իւրում: Աչք Նորա ի տնանկս հային, արտեւանունք Նորա քննեն զորդիս մարդկան:
Փա՜ռք եւ երկրպագութի՜ւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

Եւ ապա կարդասցեն զչորեսին աւետարանսն ի չորս անկիւնս եկեղեցւոյն.

Դէպ ի յարեւելս.


ՇԱՐԱԿԱՆ

(Օրհ. Տեառնընդառաջին աձ.)


Մարմնացեա՛լդ ի Կուսէն, նախայաւիտեան Բա՛նդ, այսօր ի տաճարն եկիր՝ կատարել զօրէնս վասն փրկութեան հեթանոսաց:
Որ յանարուեստ աթոռ նստիս, Բարեբանեա՛լդ ի հրեշտակաց, այսօր ի Սիմէոնի բառնալով ի գիրկս, որ ընծայեսցես զմեզ ի կեանսդ յաւիտենից:
Որ արձակիչդ ես կապելոց, Պարգեւատո՛ւ ամենեցուն, այսօր հայցմամբ ծերունւոյն արձակեա՛ եւ զիս՝ զբազմամեղս, ի կապանաց մահու ի կեանսդ յաւիտենից:

(Մեծ. Ծաղկազարդի կիւրակէին աձ.)


Ուրա՛խ լեր յոյժ, դո՛ւստր Սիոնի. պայծառացի՛ր, Երուսաղէ՛մ. զարդարեա՛ զդրունս քո, քաղա՛քդ Աստուծոյ:
Քանզի Քրիստոս, որ Էնն ի յաթոռ փառաց, այսօր մտանէ ի քեզ՝ նստեալ ի վերայ յաւանակի նորոյ:
Ծերք եւ տղայք ոստովք ձիթենեօք միաբանութեամբ երգէին. «Օրհնութի՜ւն Որդւոյ Դաւթի, օրհնեալ Եկեալ անուամբ Տեառն»:

(Ողր. Սուրբ Ծննդեան Ը աւուր աձ.)


Պատկերակից եղեր հողեղէն բնութեանս, տնօրինեցար յարգանդի Կուսին, Բա՛նդ Աստուած, զմերս վերանորոգել պատկեր:
Մերկացեալ ի ճաշակմանէ նախաստեղծին զփառս, միւսանգամ վերստին շնորհելով՝ զմերս վերանորոգել ի փառս:
Մկրտեալ ի Յորդանան ի Յովհաննէ աստուածային բնութեամբ մարմնովն , զոր ի մէնջն էառ, զմեզ լուսաւորելով աստուածային ծագմամբն:


Դէպ ի յարեւմուտս.


ՇԱՐԱԿԱՆ

(Օրհ. Տեառնընդառաջին դձ. Ա.)


Այսօր անսկզբնական ծնունդ հայրական ծոցոյ Բանն եկաւորեալ ի տաճարն՝ ընծայէ զարարածս Հօր ի յերկինս:
Այսօր բարձեալ եղեւ ի գիրկս ծերունւոյն, որ բանիւ զարարածս բարձեալ ունի. օրհնաբանեսցուք:
Այսօր եւ մեք՝ հաւատացեալքս, ընդ ծերունւոյն Սիմէոնի զԲան համագոյ Հօր եւ Սուրբ Հոգւոյն օրհնաբանեսցուք:

(Օրհ. Տեառնընդառաջին դձ. Բ.)


Այսօր ի տաճարն եկեալ Կենարարն եւ ի գիրկսն Սիմէոնի գգուեցաւ, զՈր խնդութեամբ ընկալաւ Երուսաղէմ:
Այսօր երկիրս երկինք անուանեցաւ, զի Տէրն տերանց իջեալ յերկնից ի յերկիր եւ ընծայիլ յանձն առնու ի գործոց ձեռաց Իւրոց:
Այսօր հեթանոսաց լոյս ծագեցաւ Քրիստոս Աստուած եւ փառք՝ Իւրում ժողովրդեանն Իսրայելի:


Դէպ ի հարաւ.


ՇԱՐԱԿԱՆ

(Օրհ. Սուրբ Ծննդեան Ը աւուր դձ. Ա.)


Լոյս ի Լուսոյ՝ ի Հօրէ առաքեցար եւ մարմնացար ի սուրբ Կուսէն, զի վերստին նորոգեսցես զապականեալն Ադամ:
Դու, Աստուա՛ծ, ի յերկրի երեւեցար եւ ընդ մարդկան շրջեցար եւ փրկեցեր զտիեզերս յանիծիցն Ադամայ:
Քեզ ի յերկնից վկայեալ Հօր Քո ձայն՝ ասէ. «Դա է Իմ Որդի». եւ Սուրբ Հոգին զՔեզ յայտնեաց աղաւնակերպ երեւմամբ:

(Օրհ. Սուրբ Ծննդեան Ը աւուր դձ. Բ.)


ԶՔեզ, որ Հոգւով եւ հրով մաքրեցեր զմարդկան աղտեղութիւն, որպէս զԱստուած եւ զՓրկիչ ամենեքեան օրհնեսցուք:
ԶՓրկիչն երեւեցաւ եւ զաշխարհս ապրեցոյց ի պատրանաց թշնամւոյն՝ որդեգրութիւն շնորհելով ի ձեռն մկրտութեան:
Ջրով կիզու զմեղս մեր այսօր երեւեալ Ապրեցուցիչն եւ զովացուցանէ զաշխարհս աստուածային ջրովն:


Դէպ ի հիւսիս.


ՇԱՐԱԿԱՆ

(Օրհ. Տեառնընդառաջին դկ. Ա.)


Այսօր ի տաճարն եկիր, Փրկի՛չ. եւ ծերունւոյն ի գիրկս ընկալեալ՝ ասէր. «Արդ արձակես զծառայս Քո, Տէ՛ր»:
Այսօր աշխարհի ցուցար լոյս եւ փրկութիւն տիեզերաց, Քրիստո՛ս Աստուած. որ մարդասէրդ ես, կեցո՛ զմեզ:
Այսօր, իմանալի Արեգա՛կն, որ ծագեցար տիեզերաց, Քրիստո՛ս Աստուած, որ մարդասէրդ ես, կեցո՛ զմեզ:

(Օրհ. Տեառնընդառաջին դկ. Բ.)


Ի սկզբանէ Բանն Աստուած մարմնացաւ ի Կուսէն. այսօր գգուեցաւ ի տաճարին:
Խայտայր ալեօքն ծերունին Աստուածորդւովն ի գիրկս իւր եւ օրհնէր զԱստուած՝ ասելով:
«Արդ արձակես զծառայս Քո, Տէ՛ր, ըստ բանի Քում ի խաղաղութիւն, զի տեսին աչք իմ զՓրկողդ Աստուած»:


ՇԱՐԱԿԱՆ

(Շրկ. Հանգստեան բկ.)


Ի գալստեան Տեառն դրունք երկնից բանին, եւ ճառագայթիւք անճառ լուսով սուրբ խաչն երեւի։
Յերեսաց Տեառն լերինք հալին, եւ ի յահէ փառաց Նորա շարժին զօրութիւնք։
Աւետեօք Տեառն մեռեալք յառնեն, եւ սուրբք ամենայն անճառ փառօք զարդարին։

ՄԱՂԹԱՆՔ
(ԲԿ, ԴԿ)
Սաղմոսիւք եւ օրհնութեամբ եւ երգօք հոգեւորօք անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեան յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

 
sacredtradition.am