հայերեն  english    
ЦЕРКОВНЫЙ КАЛЕНДАРЬ
ЦЕРКОВНЫЙ КАЛЕНДАРЬ / СУТОЧНОЕ БОГОСЛУЖЕНИЕ / ПОЛУНОЩНИЦА
24 октября 2021г. воскресенье
Седьмое воскресенье после Воздвижения Креста
Обретение Святого Креста в Иерусалиме (326 г.)

Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց Եկեղեցւոյ,
որ կատարի ի մէջ գիշերի՝ ի դէմս Հօր Աստուծոյ



Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Օրհնեալ համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնն՝ Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՍԱՂՄՈՍ Գ
Տէ՛ր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ, եւ բազումք յարեան ի վերայ իմ:
Բազումք ասէին զանձնէ իմմէ, թէ՝ «Չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր»:
Այլ Դու, Տէ՛ր, օգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ:
Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ Իւրմէ:
Ես ննջեցի եւ ի քուն եղէ, զարթեայ, եւ Տէր ընդունելի իմ է:
Ոչ երկեայց ես ի բիւրաւոր զօրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զիս:
Արի՛, Տէ՛ր, եւ փրկեա՛ զիս, Աստուա՛ծ իմ. զի Դու հարեր զամենեսեան, ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց, եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես:
Տեառնդ է փրկութիւն, ի վերայ ժողովրդեան Քո՝ օրհնութիւն Քո:

ՍԱՂՄՈՍ ՁԷ
Տէ՛ր Աստուած փրկութեան իմոյ, ի տուէ կարդացի եւ ի գիշերի առաջի Քո:
Մտցեն աղօթք իմ առաջի Քո, Տէ՛ր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս իմ,
Զի լցաւ չարչարանօք անձն իմ, եւ կեանք իմ ի դժոխս մերձեցան, եւ համարեցայ ես ընդ այնոսիկ, որք իջանեն ի գուբ:
Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի եւ ի մեռեալս ազատ:
Որպէս զվիրաւորս, որք ննջեն ի գերեզմանի:
Զորս Դու ոչ յիշեցեր, նոքա ի ձեռանէ Քումմէ մերժեցան:
Եդին զիս ի գբի ներքնումն՝ ի խաւարի եւ ի ստուերս մահու:
Յիս հաստատեցաւ սրտմտութիւն Քո, զամենայն զբօսանս Քո ածեր ի վերայ իմ:
Հեռի արարեր յինէն զծանօթս իմ, եւ եդին զիս նշաւակ իւրեանց:
Մատնեցայ եւ ոչ ելանէի, աչք իմ տկարացան յաղքատութենէ:
Աղաղակեցի առ Տէր զօրհանապազ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Մի՞թէ մեռելոց առնիցես զսքանչելիս Քո, կամ բժիշկք յարուցեալ խոստովան առնիցի՞ն առ Քեզ:
Մի՞թէ պատմեսցէ ոք երբեք ի գերեզմանի զողորմութիւնս Քո կամ զճշմարտութիւնս Քո` ի կորստեան:
Մի՞թէ ճանաչիցին ի խաւարի սքանչելիք Քո, կամ արդարութիւն Քո` յերկիր մոռացեալ:
Ես առ Քեզ, Տէ՛ր, աղաղակեցի. առաւօտու աղօթք իմ ժամանեսցեն առ Քեզ:
Ընդէ՞ր, Տէ՛ր, մերժես զանձն իմ կամ դարձուցանես զերեսս Քո յինէն:
Տնանկ եւ վաստակաւոր եմ ես ի մանկութենէ իմմէ. ի բարձրութենէ խոնարհեցայ եւ ապշեցայ:
Յիս հաստատեցաւ բարկութիւն Քո, արհաւիրք Քո խռովեցուցին զիս,
Շրջեցան զինեւ որպէս ջուր, զօր ամենայն պաշարեցին զիս ի միասին:
Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ եւ զծանօթս իմ վասն թշուառութեան իմոյ:

ՍԱՂՄՈՍ ՃԲ
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր, եւ ամենայն ոսկերք իմ՝ զանուն սուրբ Նորա:
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր եւ մի՛ մոռանար զամենայն տուրս Նորա.
Ո քաւէ զմեղս քո, բժշկէ զամենայն հիւանդութիւնս քո.
Ո փրկէ յապականութենէ զկեանս քո, պսակէ զքեզ ողորմութեամբ եւ գթութեամբ.
Ո լնու ի բարութենէ զցանկութիւն քո, նորոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քո:
Առնէ ողորմութիւնս Տէր եւ իրաւունս ամենայն զրկելոց:
Եցոյց Տէր զճանապարհս Իւր Մովսիսի եւ որդւոցն Իսրայելի զկամս Իւր:
Գթած, ողորմած է Տէր, երկայնամիտ եւ բազումողորմ:
Ոչ ի սպառ բարկանայ Տէր եւ ոչ յաւիտեան պահէ ոխս:
Ոչ ըստ մեղաց մերոց արար մեզ եւ ոչ ըստ անօրէնութեան մերում հատոյց մեզ.
Այլ որպէս բարձր են երկինք յերկրէ, այնպէս զօրացոյց Տէր զողորմութիւն Իւր ի վերայ երկիւղածաց Իւրոց:
Որչափ հեռի են արեւելք յարեւմտից, այնչափ հեռի արար ի մէնջ զանօրէնութիւնս մեր:
Որպէս գթայ հայր ի վերայ որդւոց իւրոց, այնպէս գթասցի Տէր յերկիւղածս Իւր.
Զի Նա գիտաց զստեղծուածս մեր եւ յիշեաց, թէ հող եմք:
Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր, որպէս ծաղիկ վայրի՝ այնպէս ծաղկէ:
Շնչէ ի նմա հողմ, եւ ոչ է, եւ ոչ եւս երեւի տեղի նորա:
Բայց ողորմութիւն Տեառն յաւիտեանս յաւիտենից ի վերայ երկիւղածաց Իւրոց, եւ արդարութիւն Նորա յորդւոց մինչեւ յորդիս,
Ոյք պահեն զուխտս Նորա, յիշեն զպատուիրանս Նորա եւ առնեն զնա:
Տէր յերկինս պատրաստեաց զաթոռ Իւր, արքայութիւն Նորա ամենեցուն տիրէ:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն հրեշտա՛կք Նորա՝ հզօրք զօրութեամբ, ոյք առնէք զբան Նորա ի լսել ձայնի պատգամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն զօրութի՛ւնք Նորա, պաշտօնեա՛յք եւ արարո՛ղք կամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն գո՛րծք Նորա. զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Նորա. օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր:

ՍԱՂՄՈՍ ՃԽԲ
Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց, ո՛ւնկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ Քով:
Լո՛ւր ինձ արդարութեամբ Քով եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի Քում, զի ոչ արդարանայ առաջի Քո ամենայն կենդանի:
Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից:
Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս:
Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն գործս Քո. յարարածս ձեռաց Քոց խորհեցայ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ Քեզ. վաղվաղակի լո՛ւր ինձ, Տէ՛ր, զի նուաղեաց յինէն հոգի իմ:
Մի՛ դարձուցաներ զերեսս Քո յինէն. նմանիցեմ այնոցիկ, ոյք իջանեն ի գուբ:
Լսելի՛ արա ինձ առաւօտու զողորմութիւնս Քո, զի ես ի Քեզ, Տէ՛ր, յուսացայ:
Ցո՛յց ինձ ճանապարհ, յոր եւ գնացից, զի առ Քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ:
Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Տէ՛ր, զի զՔեզ ապաւէն ինձ արարի:
Ուսո՛ ինձ առնել զկամս Քո, զի Դու ես Աստուած իմ:
Հոգի Քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ:
Վասն անուան Քո, Տէ՛ր, կեցուսցես զիս, արդարութեամբ Քով հանցես ի նեղութենէ զանձն իմ:
Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԵՐԳ ԳԻՇԵՐԱՅԻՆ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Յիշեսցուք ի գիշերի զանուն Քո, Տէ՛ր:
Բղխեսցեն սիրտք մեր զբան բարի, եւ լեզուք մեր պատմեսցեն զգործս երկնաւոր Թագաւորիդ:
Ի մէջ գիշերի յարուցեալ՝ խոստովանեսցուք զՔեզ, Տէ՛ր:
Զաղօթս մեր տացուք Քեզ, Տէ՛ր, ի գաւիթս Քո ի մէջ նոր Երուսաղեմի:
Ի գիշերի համբարձցուք զձեռս մեր սրբութեամբ առ Քեզ, Տէ՛ր:
Ի ձայն գոհութեան, ամենա՛յն հոգիք, օրհնեցէ՛ք զՏէր:
Փոխ. Զարթի՛ք, փա՛ռք իմ, զարթի՛ք, եւ ես զարթեայց առաւօտուց. ալէլուիա:
Զարթի՛ք ընդ զուարթունս, մանկու՛նք վերինն Սիոնի. ալէլուիա:
Զարթի՛ք, որդի՛ք լուսոյ, ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալէլուիա:
Զարթի՛ք, փրկեա՛լք արեամբ, եւ տո՛ւք զփառս Փրկողին. ալէլուիա:
Զարթի՛ք, նո՛ր ժողովուրդք՝ նոր երգս առեալ Նորոգողին. ալէլուիա:
Զարթի՛ք, հարսո՛ւնք հոգւով՝ սպասեալք գալոյ սուրբ Փեսային. ալէլուիա:
Զարթի՛ք, վառեա՛լք լուսով, ըստ իմաստուն սուրբ կուսանացն. ալէլուիա:
Զարթի՛ք, պատրաստեցէ՛ք իւղ լապտերաց ջերմ արտասուս. ալէլուիա:
Զարթի՛ք եւ մի՛ ննջէք, նման յիմար կուսից նիրհէք. ալէլուիա:
Զարթի՛ք, երկիր պագցուք եւ արտասուօք զայս ասասցուք. ալէլուիա:
Փոխ. Զարթի՛ր, ընդէ՞ր ննջես, Տէ՛ր, մի՛ մերժեր զմեզ ի սպառ:
Արի՛, Տէ՛ր, օգնեա՛ մեզ. տացուք անուանդ Քում զփառս:
Այժմ եւ յաւէտ Հօր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգւոյն. ամէն:
Փոխ. Զարթուցեալքս ի զբաղմանէ գիշերային հանգստենէ:
Շնորհեսցէ մեզ մարդասէր Տէր մխիթարութիւն եւ ի սփոփանս Եկեղեցւոյ:
Ահիւ եւ դողութեամբ կացցուք ի յաղօթս:
Եկեալ խոստովանեսցուք զյանցանս:
Եւ գտցուք ի Քրիստոսէ զքաւութիւն եւ զմեծ զողորմութիւն:
Կցորդ. Անբաժանելի եւ համագոյ Երրորդութեանդ, համաձայնեալք ընդ զօրս երկնից, փառս մատուցանեմք:
Փա՜ռք Քեզ, որ յանարուեստ յաթոռ բարձրացեալ՝ հանգչիս, սո՛ւրբ Աստուած՝ հզօր եւ սքանչելագործ:
Փա՜ռք Քեզ, որ յանէից գոյացուցեր զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ անճառ Հօր անեղ Որդի:
Փա՜ռք Քեզ, որ տեսչութեամբ խնամես զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ Բղխումն անսպառ աղբեր:
Տէ՛ր, ժողովրդապետք Եկեղեցւոյ ի Քէն հայցեն՝ ասելով. «Հովի՛ւ բարի, ողորմեա՛ բանաւոր հօտի»:

Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

ՔԱՐՈԶ
Խոսրով Անձևացու մեկնությունը՝ (թարգմ.՝ Բագրատ եպս. Գալստանյանի). Խոսքի սկիզբն արտահայտում է Աստծո խնամքը, որ նախքան հանդերձյալ կյանքը, այստեղ իսկ աշխատանքից, հոգնությունից, մեղքից և գիշերվա տարատեսակ տրտմություններից քնի միջոցով հանգիստ պարգևեց, որովհետև թեպետ այս ամենին պարտավորվեցինք ադամական մեղքի պատճառով, սակայն մարդասեր Աստծո գութը չհանդուրժեց մեզ այսպիսի տառապանքի մեջ թողնել։
ամենեքեան ի հանգստենէ քնոյ, զոր շնորհեաց մեզ մարդասէրն Աստուած ի մխիթարութիւն եւ ի սփոփանս տկարութեան մերում, եւ եկեալքս
Այստեղ անիմաստ կերպով չէ, որ ավելացնում է միաբան լինելը կամ էլ, ինչպես սկզբում, զարթուցեալքսին կից ամենաքեանը նշելը, այլ որպեսզի ցույց տա, թե Աստծուն պաշտամունք մատուցելու ժամանակ ամենքի միաբանված լինելը Աստծուն՝ դյուրահաշտ, մեզ՝ զորավոր, իսկ դևերի մարտը անզոր է դարձնում։
Երգը հոգևոր ասելով՝ հայտնում է, ըստ Պողոս առաքյալի, թե Սուրբ Հոգին օգնության և գործակցության է հասնում մեր տկարությունների մեջ (հմմտ. Հռոմ Ը 26), մտքով երգակից է լինում սրբերին և հորդորում է մնալ Աստծո փառաբանության մեջ։
ի փառաբանութիւն եւ ի պատիւ ամենասուրբ անուան
Տեր եւ Փրկիչ է ասում, Տերը՝ ստեղծելու և մեզ տիրելու պատճառով, իսկ Փրկիչ, քանզի Իր անձը որպես փրկանք տվեց և Իր արյամբ փրկեց մեզ մեղքից ու մահվանից և վերացրեց անեծքը, որ մեզ վրա էր։ Այս պատճառով էլ հաճախ երկու անուններով ենք կոչում Նրան, որովհետև, շնորհակալություն ենք հայտնում Իր արարչության և խնամակալության համար, որով մեզ հարազատություն հայտնեց։
Յիսուսի Քրիստոսի՝
Հրեշտակների օրինակով մեզ հրամայում է ահ ու դող ունենալ, այդ պատճառով է հավելում՝ առաջի Նորա, քանզի ինչպես հրեշտակները Նրա փառքից միշտ ահաբեկված են, նույնպես և մենք, դեպի Աստված մեր միտքը ուղղելով և մեծ փառքի առջև, կանգնած լինելով, երկյուղով Նրան պիտի պաշտենք։
Եւ գոհացարուք զՆմանէ ի գիշերային ժամուս յայսմիկ վասն
Ցույց է տալիս ճշմարտությունն ու արդարությունը, որն իրագործեց մեր նկատմամբ ոչ թե ըստ արժանիքի՝ այլ ողորմելով:
Նորա. որ
Ասում է՝ ողորմեց, այդ պատճառով էլ ընտրեց, որովհետև, խոտան էինք և Աստծո ներկայությունից զրկված։ Ըստ առաքելական խոսքի՝ ողորմությունը մեզ ընտրյալ դարձրեց. «Ընտրեց մեզ Նրանով (այսինքն Քրիստոսի միջոցով) նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ» (հմմտ. Եփես. Ա 4)
եւ շնորհեաց մեզ բերել զնմանութիւն երկնային հրեշտակացն ի փառաբանիչս Տեառն Աստուծոյ ամենեցուն եւ մեզ լինիլ: Եւ մեք, այսուհետեւ
Այսինքն, որովհետև երկրում մեզ հրեշտակների նման դարձրեց, մեր անձերում ընդունենք հրեշտակային սրբությունը և, եթե մարդկային բնությամբ ինչ որ սխալ ենք գործել, խոստովանությամբ և ապաշխարությամբ այն սրբելով, մաքրվենք։
ի խղճէ եւ ի չար գործոց,
Ինչպես մարգարեն է հրամայում.«Գիշերը դեպի սրբությունը պարզեցեք ձեռքերը» (Սաղմ. ՃԼԳ 2), նույն կերպով և քարոզը հրամայում է նախ՝ սրբել մեղքը և չար գործերը և ապա բարձրացնել ձեռքերը դեպի սրբություն։
Քանզի աղոթողին պետք է աներկմիտ հավատով և անբարկանալի մտքով աղոթքը մատուցել Աստծուն, որի համար և Տերն է ասում. «Թող քո ընծան սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ինձ աղերսիր» (հմմտ. Մատթ. Ե 24)։ Այդ պատճառով և այս քարոզը հորդորում է բարկությունը թողնել և ապա Աստծուց քավություն հայցել:
Հաւատով խնդրեսցուք ի Նմանէ զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց՝
Քանզի ասաց՝ նախ սրբել մեր անձերը մեղքից (այստեղ նաև օրինակն է տալիս, թե ինչպես), ըստ որի՝ սրբվում ենք խոստովանությամբ և քավություն խնդրելով, որովհետև, եթե չխոստովանենք, Ծածկագետից չենք կարող թաքցնել։ Սակայն խոստովանությամբ և մեղքը գիտակցելով մենք խոնարհության ենք հասնում, ամաչում ենք, զղջում և պաղատում ենք, որով և Աստծուց ողորմություն և ներում ենք գտնում և արդարանում։ Քանզի մարգարեի միջոցով իսկ ասում է. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Ես. ԽԳ 26)
ծածկագիտին Աստուծոյ: Որպէս զի ընդունելով զպաղատանս մեր աղօթիւք եւ բարեխօսութեամբ ամենայն սրբոց՝
Հայտնի է դարձնում, որ Նրա պարգևները ձրի են, թեպետ և շատերս առաքինանանք, որովհետև սիրում է մարդկանց։ Եվ առաքինությամբ և անբիծ ապրելը շնորհ է, որ շնորհում է մարդասերն Աստված։ Սակայն անարատ վարքով ապրելն առավել պատիվ է, քան արքայությունը, որին ավելի մեծ ցանկությամբ են բաղձում ընտրյալները, քան երկնքի բարիքներին, որովհետև, ցանկանում են ոչ թե վարձատրվել Քրիստոսից, այլ տառապել Քրիստոսի համար։ Եվ առ Քրիստոս ունեցած սիրո պատճառով՝ Քրիստոսի համար չարչարվելն ավելի ախորժական էր, քան Քրիստոսի հետ փառքի մեջ լինելը։ Ինչպես և երանելի Հովհան Ոսկեբերանն է ասում. «Նախընտրում եմ Քրիստոսի համար կապանքների մեջ լինել, քան քերովբեների հետ մերձ լինել Աստծուն»։ Նաև երջանիկ Գրիգոր Աստվածաբանն է գրում. «Որպեսզի չասեմ, թե նույնինքն տքնելն արդեն իսկ վարձատրություն է, որն ամենևին մտքի վաճառականություն չէ», և նաև ընտրյալ Նյուսացի Գրիգորն է այս իմաստով ասում Սողոմոնի «Երգ Երգոց» օրհնության մեկնության մեջ. «Սիրո առաքինության պատճառով է, որ հարսին ունի և ոչ թե որպես վարձատրություն»։ Նաև՝ Աստվածաբանը, ինչպես և Նյուսացին, երեք չափանիշներ են սահմանում արդարության մասին՝ երկյուղի պատճառով, վարձատրության պատճառով և սիրո պատճառով։ Նյուսացին սիրո գերակայությունը բացատրում է ամուսնական մերձավորության օրինակով, ըստ Սողոմոնի, իսկ Աստվածաբանը՝ որդիության օրինակով եռակարգ դասակարգումով. ծառա է կոչում երկյուղով ուղղվածներին, վարձկան՝ հոժարակամ ստացողներին, ապա, առավել քան այս երկուսը, ասում է՝ որդին է հոր հավանածը և ոչ թե վարձկանը։ Արդ, առաջին և մեծ պարգևն այս է՝ առաքինություն ստանալ, և երկրորդը՝ հավիտենական ուրախության արժանանալ, որը Քրիստոսի սիրողները կստանան Նրանից՝ ըստ Նրա անսուտ խոստումի։
ըստ կամաց Նորա յայսմ աշխարհիս եւ արժանաւոր լինելով յաւիտենական եւ երկնային խորանացն, զոր խոստացաւ սիրելեաց Իւրոց ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս: Տէ՛ր մեր,
Խնդրանքով է ամփոփում խոսքը՝ տնօրինական անունները հիշելով, որ մեզ համար եղավ և կոչվեց Հիսուս, որ է Փրկիչ (հմմտ. Մատթ. Ա 21, Ղուկ. Ա 31), քանզի փրկեց մեզ մոլորությունից և սատանայական գործերից, մեղքից, անեծքից, մահվանից, ապականությունից և դժոխքից։ Եվ Քրիստոս կոչվեց, որովհետև Հոգով օծվեց և կոչվում է Քրիստոս՝ այսինքն Օծյալ (Ղուկ. Բ 11) եւ նույն Հոգով «մեզ ևս օծեց» (Բ Կորնթ. Ա 21), օծվածներ դարձրեց և անվանեց քրիստոնյաներ։

Կեցո՛, Տէ՛ր:
Զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել՝ հաւատով ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զհրեշտակ խաղաղութեան՝ պահապան անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զսրբոյ խաչին մեծ եւ կարող զօրութիւն յօգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԵՐԳ ԱՂՕԹԱԿԱՆ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Առաւօ՛տ լուսոյ, Արեգա՛կն արդար, առ իս լո՛յս ծագեա:
Բղխո՛ւմն ի Հօրէ, բղխեա՛ ի հոգւոյս բան Քեզ ի հաճոյս:
Գա՛նձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ գտո՛ղ զիս արա:
Դուռն ողորմութեան դաւանողիս բա՛ց, դասեցո՛ վերնոցն:
Երրեա՛կ միութիւն, եղելո՛ց խնամող, եւ ի՛նձ ողորմեա:
Զարթիր, Տէ՛ր, յօգնել. զարթո՛ զթմրեալս՝ զուարթնոց նմանիլ:
Էդ Հայր անսկիզբն, էակից Որդի, է միշտ Սուրբ Հոգի:
Ընկա՛լ զիս, գթա՛ծ, ընկա՛լ, ողորմա՛ծ, ընկա՛լ, մարդասէ՛ր:
Թագաւո՛ր փառաց, թողութեա՛նց տուող, թո՛ղ ինձ զյանցանս:
Ժողովո՛ղ բարեաց, ժողովեա՛ եւ զիս ժողովս անդրանկաց:
Ի Քէն, Տէ՛ր, հայցեմ, ի մարդասիրէդ, ինձ բժշկութիւն:
Լե՛ր կեանք մեռելոյս, լոյս՝ խաւարելոյս, լուծանող՝ ցաւոյս:
Խորհրդո՛ց գիտող, խաւարիս շնորհեա՛ խորհուրդ լուսաւոր:
Ծնո՛ւնդ Հօր ծոցոյ, ծածկելոյս ստուերաւ ծագեա՛ լոյս փառաց:
Կենարա՛ր Փրկիչ, կեցո՛ զմեռեալս, կանգնեա՛ զգլորեալս:
Հաստեա՛ հաւատով, հաստատեա՛ յուսով, հիմնեցո՛ սիրով:
Ձայնիւս աղաչեմ, ձեռօքս պաղատիմ. ձիր բարեաց շնորհեա՛:
Ղամբարամբ լուսոյ, ղեկավա՛ր ճարտար, ղօղեալս ամրացո՛:
Ճառագա՛յթ փառաց, ճանապա՛րհ ինձ ցոյց՝ ճեպել ի յերկինս:
Միածի՛նդ Հօր, մո՛յծ զիս յառագաստ մաքուր հարսանեացդ:
Յորժամ գաս փառօք յահագին աւուրն, յիշեա՛ զիս, Քրիստո՛ս:
Նորոգո՛ղ հնութեանց, նորոգեա՛ եւ զիս, նորո՛գ զարդարեա:
Շնորհատո՛ւ բարեաց, շնորհեա՛ զքաւութիւն, շնորհեա՛ զթողութիւն:
Ուրախացո՛, Տէ՛ր, ոգւոյս փրկութեամբ, ոյր վասն եմ ի սուգ:
Չար մշակողին չար սերմանց նորին չորացո՛ զպտուղն:
Պարգեւի՛չ բարեաց, պարգեւեա՛ իմոց պարտեացս թողութիւն:
Ջո՛ւր շնորհեա աչացս՝ ջերմ հեղուլ զարտօսր, ջնջել զյանցանս:
Ռետի՛նդ քաղցու, ռամ հոգւոյս արբո՛, ռա՛հ ցոյց ինձ լուսոյ:
Սէ՛ր անուն Յիսուս, սիրով Քով ճմլեա՛ սիրտ իմ քարեղէն:
Վասն գթութեան, վասն ողորմութեան վերստի՛ն կեցո:
Տենչալւոյդ տեսլեամբ տո՛ւր ինձ յագենալ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս:
Րաբո՛ւնդ երկնաւոր, րոտեա՛ զաշակերտս րամից երկնայնոց:
Ցօղ արեան Քո, Տէ՛ր, ցօղեա՛ ի հոգիս, ցնծասցէ անձն իմ:
Ււծեալս մեղօք ւիւծեալ աղաչեմ ւիւսել ինձ բարիս:
Փրկի՛չ բոլորից, փութա՛ զիս փրկել փորձութեանց մեղաց:
Քաւի՛չ յանցանաց, քաւեա՛ զօրհնաբանս՝ Քեզ երգել զփառս:
Սրբուհւոյ Աստուածածնին բարեխօսութեամբ յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
ԶՔէն գոհանամք, Տէր Աստուա՛ծ մեր, որ շնորհեցեր մեզ հանգիստ քնոյ խաղաղութեամբ: Եւ զարթուցեալ ժամանեցուցեր զմեզ կանխել յերկրպագութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ: Տո՛ւր մեզ, Տէ՛ր, աղաչեմք զՔեզ, զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել. եւ զամենայն ժամանակս կենաց պանդխտութեան մերոյ երկիւղիւդ Քո ամրացո՛ եւ պահեա՛: Որպէս զի զգուշութեամբ եւ անարատ վարուք կրօնաւորեալք յայսմ աշխարհիս՝ ժամանեսցուք յանքոյթ եւ ի խաղաղ նաւահանգիստ յաւիտենական ի կեանսդ՝ շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Ընդ Որում Քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Նայեա՛ց, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ Քով յերկրպագուս եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ: Տէ՛ր զօրութեանց, խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց եւ յաշխարհական զբօսանաց: Զհրեշտակ խաղաղութեան Քո առաքեա՛ առ մեզ, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում: Որպէս զի բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս Քեզ Տեառնդ ծառայելով ի կեանս յայսոսիկ՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:


ԿԱՆՈՆ «Իբրեւ», ԲԿ (սաղմոս ՀԲ-ՁԸ)
Ծակեցին զձեռս իմ եւ զոտս իմ եւ թուեցին զամենայն ոսկերս իմ. նոքա հայեցան եւ տեսին զիս:


ԿԱՆՈՆԱԳԼՈՒԽ


ՍԱՂՄՈՍ ՁԸ
Զողորմութիւնս Քո, Տէ՛ր, յաւիտեան օրհնեցից. ալէլուիա. ազգէ յազգ պատմեցից զճշմարտութիւնս Քո բերանով իմով. ալէլուիա:
Ասացեր, թէ՝ «Աշխարհս ողորմութեամբ շինեսցի». յերկինս պատրաստ եղիցի ճշմարտութիւն Քո:
«Եդի ուխտ ընտրելոց Իմոց, երդուայ Դաւթի ծառայի Իմոյ:
Յաւիտեան հաստատեցից զզաւակ քո եւ շինեցից ազգէ յազգ զաթոռ քո»:
Խոստովան եղիցին երկինք սքանչելեաց Քոց, Տէ՛ր, եւ ճշմարտութիւն Քո յեկեղեցիս սրբոց:
Ո՞վ է յամպս, որ հաւասարի Քեզ, կամ ո՞վ նմանիցի Տեառն յորդիս Աստուծոյ:
Փոխ. Դարձուցեր զօգնութիւն ի սրոյ նորա եւ ոչ ընկալար զնա ի պատերազմի. ալէլուիա. ալէլուիա:
Անարգեցեր զսրբութիւն նորա եւ զաթոռ նորա յերկիր կործանեցեր:
Նուազ արարեր զաւուրս ժամանակաց նորա եւ հեղեր զնովաւ զամօթ:
Մինչեւ յե՞րբ դարձուցանես զերեսս Քո ի սպառ, բորբոքեսցի որպէս հուր բարկութիւն Քո:
Իսկ արդ, յիշեա՛ եւ տե՛ս, թէ ով է իմ հանգիստ. միթէ ի զո՞ւր ինչ ստեղծեր զամենայն որդիս մարդկան:
Ո՞վ է մարդ, որ կեցցէ եւ ոչ տեսցէ զմահ կամ փրկեսցէ զանձն իւր ի ձեռաց դժոխոց:
Ո՞ւր են ողորմութիւնք Քո, Տէ՛ր, առաջինք, զոր երդուար Դաւթի ճշմարտութեամբ Քով:
Յիշեա՛ զնախատինս ծառայի Քո, զոր ընկալայ ի ծոց իմ յազգաց բազմաց.
Զոր նախատեցին թշնամիք Քո, Տէ՛ր, նախատեցին փոխանակ օծելոյ Քո:
Օրհնեա՜լ Տէր Աստուած յաւիտեանս յաւիտենից. եղիցի, եղիցի:
Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:

ԵՐԳ
Այսօր անճառ Լուսոյն ծագումն
Ի փրկութեան մեր կատարումն
Խոնարհի ի վերնատունն՝
Ի ստուերական տօնից լրումն:
Նախ քան զընթրիսն խորհրդոյ
Սփածաւ ղենջակ Արկողն լուսոյ
Եւ ջուր առեալ ծառայաբար՝
Զոտս լուանայր զաշակերտացն:

Բանին Հօր փառաց լուսոյ
Պետրոս մերձիլ յոտս ոչ ներէր՝
Այնմ, ձեռաց Որոյ են գործք
Երկնից երկինք եւ երկրաւորք.
Որով կուրաց աչք բացան,
Խուլք եւ համերք արձակեցան.
Որ վերածեաց զինքն ի ծովէն,
Սաստեաց ալեացն, եւ լռեցին:

Գլխոյն ընտրեալ հօտին փոքու
Սաստէր զխորհուրդն ոչ գիտելոյ,
Որով դառնայր եւ հնազանդէր,
Զոտս եւ զգլուխս մաքրել մաղթէր:
Գլխոյս, ասէ, չէ ինչ պիտոյ
Լուացումն ջրոյ, զի լուացեալ է.
Ոտիցդ պէտք են մաքրութեան՝
Յօդիլ ի գլուխս սրբութեամբ:

Դասուց Իւրոց աշակերտաց,
Զոր նախ բանիւ վարդապետեաց,
Այսօր գործով զծայրագոյնն
Եցոյց յԻնքեան զխոնարհութիւն.
Սպասաւորեալ հողեղինաց՝
Այն, որ անտեսն է հրեղինաց,
Տարեալ պաշտօն Իւր ծառայիցն՝
Այն, որ պաշտին ի սրովբէից:

Եթէ Տէրս, ասէ, էից,
Եւ Վարդապետս բոլորից
Զաշակերտացդ եւ զծառայից
Զոտս լուացի ի հնոյ աղտից,
Միմեանց եւ դո՛ւք համաբնութեամբ
Ցուցէք զնոյն խոնարհութիւն՝
Բարձրացելոյն ի կործանումն
Եւ անկելոյ բնութեանդ կանգնումն:

Զոր մաքրեցեր յաւազանին
Մաքուր ձեռօք զոտս նոցին
Եւ ուսուցեր խոնարհութեամբ
Յաղթող լինել չար հպարտին,
Եւ զի՛մ լուա զտիղմն մեղաց
Աղաչանօք սրբոյ գնդին.
Եւ զգնացս ուղղեա՛ զոտին
Խոնարհութեամբ ելիւք յերկինս:

Տարածեալ ձեռք ընդ ձեռաց,
Ոտք ընդ ոտից ընթանալեաց,
Փայտ ընդ փայտի, դառն պտղոյ
Կեանք ընդ մահու փոխարկելով՝
Ի մէջ երկուց անօրինաց
Կայր մերկացեալ տուողն օրինաց,
ԶՈր ոչ տեսին ազգն կուրաց՝
Բայց ի միոյն յաւազակաց:

Րոպէից արեգականն
Զտիւն արար գիշերանման,
Զստուերն քող արկ մերկութեանն,
Զի մի՛ տեսցէ ակն անարժան:
Ի միջօրեայն նսեմացաւ,
Յորժամ Ադամ մեղօք մեռաւ.
Ի յիններորդն ի լոյս դարձաւ,
Յորժամ մահուամբ մահն լուծաւ:

Ցօղէր արտօսր ցաւագին
Մայր Տեառն, որ կայր մերձ առ խաչին,
Յորժամ լսէր զծարաւին
Բարբառելոյ իւր Միածնին:
Ետուն քացախ խառնեալ լեղի
Այնմ, որ բղխեաց գետ յԱդենի
Եւ ի վիմէն վտակ բարի
Արբոյց տոհմին դառնացողի:

Ւիւծեալ յերրորդ ժամու օձին
Զմիտս նախնւոյ մօրն Եւայի,
Ի վեցն անկեալ մարդն առաջին
Հաւանական բանիւ նորին,
Ի սոյն ժամու՝ Տէրն ի խաչին,
Զի քաւեսցէ զմեղս նոցին:
Եւ յորժամ ել Ադամն հին,
Եդ զաւազակն ի մէջ դրախտին:

Փարելի բարբառ ընդ իմ
«Էլի, Էլի» առ Հայր գոչէր,
Զհոգին կամաւ Հօրն աւանդէր,
Զհոգիս մարդկան նոյն ընծայէր:
Երկիր հիմամբք սասանեցաւ,
Եւ վարագոյրն ընդ մէջ հերձաւ,
Վէմք ի յինքեանց պատառեցան,
Եւ գերեզմանք մահու բացան:

Քարոզի ի սքանչելեացս
Աստուած մարմնով վասն իմ խաչեալ.
Մերով բնութեամբս մեռանի,
Աստուած անմահ խոստովանի:
Կրկնավտակ կողին աղբերբք
Եկեղեցի Իւր հաստատի,
Ջրովն մաքրի, զարիւնն ըմպէ,
ԶՈրդի ընդ Հօր փառաւորէ:

ՍԱՂՄՈՍ Դ
Փոխ. Նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց Քոց, եւ ետուր ուրախութիւն սրտից մերոց:
Ի կարդալ իմում լուար ինձ, Աստուա՛ծ, ըստ արդարութեան. ի նեղութեան ինձ անդորր արարեր. ողորմեա՛ ինձ եւ լո՛ւր աղօթից իմոց:
Որդի՛ք մարդկան, մինչեւ յե՞րբ էք խստասիրտք, ընդէ՞ր սիրէք զնանրութիւն եւ խնդրէք զստութիւն:
Ծաներո՛ւք, զի սքանչելիս արար Տէր սրբոյ Իւրում. եւ Տէր լուիցէ ինձ ի կարդալ իմում առ Նա:
Բարկանայք՝ եւ մի՛ մեղանչէք. զոր ինչ ասէք ի սիրտս ձեր, յանկողինս ձեր զղջացարո՛ւք:
Մատուցէ՛ք պատարագս արդարութեան եւ յուսացարո՛ւք ի Տէր:
Բազումք ասէին, թէ՝ «Ո՞ ցուցցէ մեզ զբարութիւն Տեառն»:
Նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց Քոց, եւ ետուր ուրախութիւն սրտից մերոց:
Ի պտղոյ ցորենոյ, գինւոյ եւ ձիթոյ իւրեանց լցուցեր զնոսա:
Խաղաղութեամբ յայս եւ ի սոյն ննջեսցուք եւ զարթիցուք, զի Դու, Տէ՛ր, միայն առանձին յուսով Քով բնակեցուցեր զմեզ:

ԱՒԵՏԱՐԱՆ ԽԱՉԵԼՈՒԹԵԱՆ
(ԲԿ, ԴԿ)

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի, որ ըստ Մատթէոսի
(գլ. 27.27-56)

Վասն չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի


Յայնժամ զինուորք դատաւորին առին զՅիսուս յապարանս եւ ժողովեցին ի վերայ Նորա զամենայն զգունդն. մերկացին զՆա եւ արկին զՆովաւ քղամիդ կարմիր. եւ բոլորեալ պսակ ի փշոց՝ եդին ի գլուխ Նորա եւ եղէգն՝ յաջու ձեռին Նորա. ի ծունր իջեալ առաջի Նորա՝ կատակէին եւ ասէին. «Ո՛ղջեր, Թագաւո՛ր Հրէից»:
Եւ թքեալ ի Նա՝ առնուին զեղէգնն եւ ծեծէին զգլուխ Նորա:
Եւ յորժամ ձաղեցին զՆա, մերկացուցին ի Նմանէ զքղամիդն կարմիր եւ ագուցին Նմա զԻւր հանդերձն եւ տարան զՆա ի խաչ հանել:
Եւ ելեալ արտաքս՝ գտին այր մի կիւրենացի՝ անուն Սիմոն. զնա կալան պահակ, զի բարձցէ զխաչն Նորա:
Եւ եկեալ ի տեղին՝ անուանեալ Գողգոթա, որ է տեղի կառափելոյ, ետուն Նմա ըմպել գինի ընդ լեղի խառնեալ. եւ իբրեւ ճաշակեաց, ոչ կամէր ըմպել:
Եւ հանեալ զՆա ի խաչ՝ բաժանեցին զհանդերձսն Նորա վիճակաւ. զի լցցի բանն, որ ասացաւ ի մարգարէէն. «Բաժանեցին զհանդերձս Իմ յիւրեանս եւ ի վերայ պատմուճանի Իմոյ վիճակս արկանէին»:
Եւ նստեալ պահէին զՆա:
Եւ եդին ի վերայ գլխոյ Նորա գրեալ զվնաս Նորա, թէ՝ «Այս է Յիսուս Թագաւորն Հրէից»:
Յայնժամ հանին ընդ Նմա ի խաչ երկուս աւազակս՝ մի յաջմէ Նորա եւ մի յահեկէ:
Եւ որ անցանէինն, հայհոյէին զՆա. շարժէին զգլուխս իւրեանց եւ ասէին. «Վա՜հ, որ քակէիր զտաճարն եւ զերիս աւուրս շինէիր զնա, ապրեցո՛ զՔեզ. թէ Որդի ես Աստուծոյ, է՛ջ ի խաչէդ»:
Նոյնպէս եւ քահանայապետքն ձաղէին հանդերձ դպրօքն եւ ծերովք եւ ասէին. «Զայլս ապրեցոյց, զԻնքն ոչ կարէ ապրեցուցանել. եթէ Թագաւոր է Իսրայելի, իջցէ այժմ ի խաչէդ, եւ հաւատասցուք Դմա. եթէ յուսացաւ յԱստուած, փրկեսցէ այժմ զԴա, եթէ կամի զԴա. քանզի ասաց, եթէ՝ «Աստուծոյ Որդի եմ»»:
Զնոյն եւ աւազակքն, որ խաչեալ էին ընդ Նմա, նախատէին զՆա:
Եւ ի վեց ժամէ աւուրն խաւար եղեւ ի վերայ ամենայն երկրի մինչեւ ցինն ժամ:
Եւ զինն ժամուն գոչեաց Յիսուս ի ձայն մեծ եւ ասէ. «Էլի՛, էլի՛, լամա սաբաքթանի», այս ինքն է՝ «Աստուա՛ծ Իմ, Աստուա՛ծ Իմ, ընդէ՞ր թողեր զԻս»:
Ոմանք յայնցանէ, որ անդն կային, իբրեւ լուան, ասէին. «ԶԵղիա կարդայ Դա»:
Եւ վաղվաղակի ընթացաւ մի ոմն ի նոցանէ, առ սպունգ լի քացախով, հարեալ յեղեգան՝ ետ ըմպել Նմա:
Եւ կէսքն ասէին. «Թող տեսցուք, եթէ գա՞յ Եղիա փրկել զԴա»:
Եւ Յիսուս դարձեալ աղաղակեաց ի ձայն մեծ եւ արձակեաց զոգին:
Եւ ահա վարագոյր տաճարին ցելաւ յերկուս ի վերուստ մինչեւ ի վայր, եւ երկիր շարժեցաւ, եւ վէմք պատառեցան. եւ գերեզմանք բացան, եւ բազում մարմինք ննջեցելոց սրբոց յարեան եւ ելեալ ի գերեզմանաց յետ յարութեանն Նորա՝ մտին ի քաղաքն սուրբ եւ երեւեցան բազմաց:
Իսկ հարիւրապետն, եւ որ ընդ նմա պահէին զՅիսուս, իբրեւ տեսին զշարժումն եւ զեղեալսն, երկեան յոյժ եւ ասեն. «Արդարեւ, Աստուծոյ Որդի էր Սա»:
Էին անդ կանայք բազումք, կային ի հեռաստանէ եւ հայէին, որք եկին զկնի Յիսուսի ի Գալիլէէ՝ պաշտել զՆա, յորս էր Մարիամ Մագդաղենացի եւ Մարիամ Յակովբայ եւ Յովսեայ մայր եւ մայր որդւոցն Զեբեդեայ:

ԵՐԳ
տեառն Ներսեսի


(ԲԿ, ԴԿ)

Նորոգո՛ղ տիեզերաց,
Որ զգեցուցեր մեզ լոյս փառաց,
Արկեր զՔեւ ի զինուորաց
Քղամիդ կարմիր նախատանաց.
Մերկեա՛ յինէն զքուրձ մեղաց՝
Զտրտմագինն արեամբ ներկած,
Եւ զգեցո՛ զուրախալին
Զպատմուճանն իմ զառաջին:

Երկնաւոր Թագաւորիդ
Ի ծունր իջեալ՝ խաղ առնէին,
Ծածկեալ զգլուխդ կռփէին
Եւ եղեգամբ հարկանէին.
Եւ զիմ անկեալ մինչ ի գետին՝
Ի հնազանդել կամաց չարին,
Մի՛ թողուցուս խաղալ սովին,
Այլ կանգնեսցես զիս վերստին:

Րամեալ բոլորդ Քո մարմին՝
Յետ վճռոյ դատաւորին
Սաստիկ էառ զհարուած գանին
Վասն գանից նախաստեղծին.
Զիս, որ յոտից մինչեւ ցգլուխ
Ցաւօք նեղիմ անհնարին,
Առողջացո՛ դարձեալ կրկին
Որպէս շնորհօք յաւազանին:

Սրբափայլ պճնեալ զարդուն,
Զոր զգեցուցեր Ահարոնին,
Փոխան պսակ ի փշոց եդին
Մշակք այգւոյն Իսրայելին.
Զփուշ մեղաց հանցես յինէն,
Զոր յիս եհար իմ թշնամին,
Եւ ողջացո՛ զխայթուած վիրին,
Զի սպիք մեղացն ջնջեսցին:

ԵՐԳ
Տրտմահաղորդ չարչարանօք
Ի յանձն առեր զմահ խաչին
Եւ փայտին բարձող եղեր
Վասն Ադամայ նախաստեղծին.
Ողորմա՛ծ Տէր, ողորմեա՛
Հոգւոցն մեր ննջեցելոց:

ՄԱՂԹԱՆՔ
Հոգւոցն հանգուցելոց, Քրիստո՛ս Աստուած, արա՛ հանգիստ եւ ողորմութիւն. եւ մեզ՝ մեղաւորացս, շնորհեա՛ զթողութիւն յանցանաց:

ՔԱՐՈԶ
Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:
Վասն հանգուցեալ հոգւոցն աղաչեսցուք զՓրկիչն մեր Քրիստոս, զի զնոսա ընդ արդարսն դասեսցէ եւ զմեզ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան Իւրոյ:
Ամենակալ Տէր Աստուա՛ծ մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
Քրիստոս Որդի՛ Աստուծոյ, անոխակա՛լ եւ բարեգո՛ւթ, գթա՛ Քո արարչական սիրովդ ի հոգիս հանգուցեալ ծառայից Քոց: Յիշեա՛ յաւուր մեծի գալստեան արքայութեան Քո: Արա՛ արժանի ողորմութեան, քաւութեան եւ թողութեան մեղաց: Դասաւորեալ պայծառացո՛ ընդ սուրբս Քո յաջակողմեան դասուն, զի Դու ես Տէր եւ Արարիչ ամենեցուն, Դատաւոր կենդանեաց եւ մեռելոց. եւ Քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

ՄԱՂԹԱՆՔ
Քրիստոս Աստուա՛ծ մեր, անճառելի տէրութեանդ շնորհիւ եւ բարեխօսութեամբ օրհնաբանեալ անարատ ծնողիդ՝ սրբուհւոյ Աստուածածնին եւ միշտ Կուսին, լուսաւորեալ պայծառացո՛ զհոգիս համօրէն հաւատացելոց, յուսով ի Քեզ ննջեցելոց, եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ տաճարիս են հանգուցեալ:

Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրհնութի՜ւն եւ փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՇԱՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ


Օրհնութիւն Գիւտ խաչին աձ.

(Օրհ. Գիւտ խաչին աձ. Ա.)


Հրաշակերտ եւ զօրեղ փայտ խաչի Քո, Քրիստո՛ս, գաւազան զօրութեան ի յերկրի երեւեալ. եկա՛յք, ժողովո՛ւրդք, երկրպագեսցուք:
Զոր Հրէիցն ծածկեալ զանթաքչելի զգանձն՝ փափագմամբ թագուհւոյն փայտ կենաց յայտնեցաւ, եկա՛յք, ժողովո՛ւրդք, երկրպագեսցուք:
Սա է զէն յաղթութեան հաւատացելոց, ախոյեան եւ կնիք յաղթող ընդդէմ թշնամւոյն. եկա՛յք, ժողովո՛ւրդք, երկրպագեսցուք:

(Օրհ. Գիւտ խաչին աձ. Բ.)


Անճառելի երեւումն երեւեալ դշխոյին, նստելով յատենի յԵրուսաղէմ, խնդրէր զպատուական փայտ խաչին, յոր զՄեսիայն բեւեռեցին:
Մեծասաստ հրամանաւն ժողովեալ Հրէից՝ ցուցանելով նմա զպատուական փայտ խաչին, յոր ելեալ բարձրացաւ Արարիչն արարածոց:
Ընդ յայտնիլ սրբոյ խաչին ի տեղւոջն սրբութեան բուրմամբ անուշահոտ խնկոց. եւ լցան տիեզերք մեծապէս պարգեւօք:

(Օրհ. Գիւտ խաչին աձ. Գ., 1-2 տներ)


Որ զնախնւոյն առիթ մահու փայտ կենաց շնորհեցեր եւ ետուր յաղթութիւն մահացու բնութեանս, ի սմա Բանիդ Հօր երկրպագեսցուք:
Որ զանճառ լուսոյդ բարձողն ծածկելով Հրէիցն՝ ի յերկրէ ծագեցեր զերկնային ճառագայթ, ի սմա Բանիդ Հօր երկրպագեսցուք:

(Օրհ. Խաչվերացի աձ. Ա.)


Որ զանարատ բազուկս Քո ի խաչին տարածեցեր, Քրիստո՛ս Աստուած, եւ նշան յաղթութեան ետուր մեզ, սովաւ զկեանս մեր պահեա՛:
Որ զաշխարհակեցոյց բազկատարածութիւն խաչի Քո, Քրիստո՛ս Աստուած, գաւազան զօրութեան ետուր մեզ, սովաւ զկեանս մեր պահեա՛:
Որ զմեռեալն ի ճաշակմանէ փայտին յանցանաց՝ կենաց փայտիւն կենագործեցեր, սովաւ զկեանս մեր պահեա՛:

(Օրհ. Խաչվերացի աձ. Բ.)


Սուրբ խաչն՝ օգնական հաւատացելոց, կանգնեցաւ ի յերկրի յաղթող թշնամւոյն. եկա՛յք, ժողովո՛ւրդք, երկրպագեսցուք:
Արարիչն Աստուած բարձրացաւ ի խաչին եւ զմեռեալս մեղօք փայտին ճաշակմամբն, ի սմա նորոգեալ, կենդանացոյց:
Ի միւսանգամ գալստեան Աստուածորդւոյն սուրբ խաչն երեւի եւ լուսաւորէ, զի նա է յոյս հաւատացելոց:

(Ողր. Յարութեան աձ. Գ.)


Անճառելի Հօր Էակի՛ց, ի խաչ ելեր կամաւ Հօր. ողորմեա՛:
Անմահութեանց տուող Քրիստո՛ս, ի գերեզման իջեր որպէս մարդ. ողորմեա՛:
Եւ յերրորդ աւուր յարեար, յոյս յարութեան ցուցար մեզ. ողորմեա՛:

(Ողր. Յարութեան աձ. Դ.)


Որ խոնարհեցար ի յերկնից եւ իջեր ի յերկիր, Միածին Որդի՛ եւ Բա՛նդ Աստուած, ողորմեա՛ բանաւոր հօտի:
Որ կանգնեցեր զխաչ Քո ի մէջ երկրի եւ ելեալ բարձրացար, փրկեցեր զտիեզերս, ողորմեա՛ բանաւոր հօտի:
Թաղեցար ի նոր ի գերեզմանի եւ յարուցեալ յերրորդ աւուր՝ ի յերկինս համբարձար, ողորմեա՛ բանաւոր հօտի:

(Տրյ. Հոգեգալստեան Ա աւուր աձ. Ա.)


Որ ի քրովբէական կառսդ հանգչիս, այսօր իջեր յերկնից ի դասս առաքելոցն, Սո՛ւրբ Հոգի. օրհնեալ ես, Թագաւո՛ր անմահ:
Որ գնաս ի վերայ թեւոց հողմոց, այսօր ի հրեղէն լեզուս բաժանեալ՝ հանգեար յառաքեալսն, Սո՛ւրբ Հոգի. օրհնեալ ես, Թագաւո՛ր անմահ:
Որ խնամես տեսչութեամբ զՔո զարարածս, այսօր եկիր ի հաստատել զԵկեղեցի Քո, Սո՛ւրբ Հոգի. օրհնեալ ես, Թագաւո՛ր անմահ:

(Տրյ. Հանգստեան աձ. Դ.)


Որ անճառ տնօրէնութեամբ ի փրկութիւն ազգի մարդկան խոնարհեցար, Բա՛նդ Աստուած, այսօր հանգո՛ եւ զմեր զննջեցեալսն ընդ սուրբս Քո, որ միայնդ ես մարդասէր։
Որ Անչարչարելիդ մարմնով եկիր կամաւ ի չարչարանս եւ ի խաչին բեւեռեցար, հեղեր զարիւնդ ի փրկութիւն, այսօր հանգո՛ եւ զմեր զննջեցեալսն ընդ սուրբս Քո, որ միայնդ ես մարդասէր։
Որ թաղմամբն երեքօրեայ զբռնութիւն մահու լուծեր եւ կոխեցեր զիշխանն մահու եւ վերածեր զննջեցեալսն, այսօր հանգո՛ եւ զմեր զննջեցեալսն ընդ սուրբս Քո, որ միայնդ ես մարդասէր։
Որ հրաւիրեցեր յանմահութիւն զազգս մարդկան, անմահութեանց բաշխող Քրիստո՛ս, աղաչանօք Աստուածածնին այսօր հանգո՛ եւ զմեր զննջեցեալսն ընդ սուրբս Քո, որ միայնդ ես մարդասէր։

(Մեծ. աձ.)


Որ զհրեշտակին զձայնն լուեալ՝ հիացեալ բերկրեցար, բարեխօսեա՛ վասն մեր. մեք օրհնաբանեմք զօրհնեալդ ի կանայս:
Որ զհուրն Աստուած յորովայնի քում կրեցեր, անկիզելի՛ մորենի, բարեխօսեա՛ վասն մեր. մեք օրհնաբանեմք զօրհնեալդ ի կանայս:
Որ զԱնշօշափելին յէից ի գիրկս քո բարձեալ՝ դիեցուցեր կաթնասուն, բարեխօսեա՛ վասն մեր. մեք օրհնաբանեմք զօրհնեալդ ի կանայս:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Օրհ. Գիւտ խաչին աձ. Գ., 3-րդ տուն)


Որ ահաւոր հրաշիւք ցուցեր զնշան խաչի Քո՝ յայտնելով աշխարհի յարութեամբ պատանւոյն, ի սմա Բանիդ Հօր երկրպագեսցուք:

ՄԱՂԹԱՆՔ
Փա՜ռք հրաշափառ տէրութեան Քո, Որդի՛ Աստուծոյ. զօրհնեալ եւ զփառաւորեալ, զհրաշալի եւ զյաղթող զտէրութիւնն Քո սուրբ օրհնեմք եւ փառաւորեմք:
Մարդասէ՛ր Տէր, վասն սրբուհւոյ անարատի մօր Քո եւ Կուսի եւ վասն խաչի Քո պատուականի ընկա՛լ զաղաչանս մեր եւ կեցո՛ զմեզ:

ՔԱՐՈԶ
(ԲԿ, ԴԿ)
Վասն ի վերուստ խաղաղութեան եւ փրկութեան անձանց մերոց զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն լսելի լինելոյ Տեառն Աստուծոյ ձայնի աղաչանաց մերոց զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն քաւիչ եւ ներող լինելոյ Աստուծոյ ի վերայ մեղաց մերոց զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն թողլոյ մեզ զամենայն յանցանս մեր զկամայ եւ զակամայ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն զի մի՛ ընդ խոտանսն գտանիցիմք յաւուրն պատասխանատուութեան զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն հոգւոցն հանգուցելոց, որք ճշմարիտ եւ ուղիղ հաւատով ի Քրիստոս ննջեցին, զՏէր աղաչեսցուք:
Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
(ԲԿ, ԴԿ)
Տէ՛ր տուընջեան եւ գոյացուցի՛չ գիշերոյ, որ արարեր զտիւ ի զբօսանս բարեգործութեան՝ ի փրկութիւն անձանց մերոց, եւ զգիշեր՝ ի հանգիստ քնոյ տկարացեալ բնութեանս մերոյ, իսկ այժմ զարթուցեալ բացեր զբերանս մեր յօրհնաբանութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ, ընկա՛լ եւ այժմ զաղաչանս մեր եւ յաջողեա՛ մեզ ուղիղ հաւատով եւ առաքինասէր վարուք ի նոյն պաշտօն Քո կանխել միշտ եւ նովին կանոնիւս անդադար փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

ԶՔեզ, որ յամենայնի գթած եւ մարդասէր Տէրդ ես, աղաչեմք հանապազ, զի զօրացուսցես զմեզ օր ըստ օրէ կալ ի կարգի կրօնաւորութեան մերում: Թեթեւացո՛, Տէ՛ր, զքաղցր լուծ Քո, զոր եդիր ի վերայ մեր. զի կարասցուք կալ ի պատուիրանի Քում եւ զհաճոյսն առնել առաջի Քո յամենայն ժամ ի տուէ եւ ի գիշերի, հրեշտակային երգակցութեամբ զՔեզ օրհնել, զՔեզ գովել եւ Քեզ գոհութիւն եւ փառս մատուցանել ամենազօր տէրութեանդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Տո՛ւր զօրութիւն ծառայի Քո, կեցո՛ զորդի աղախնոյ Քո եւ արա՛ առ իս նշան բարութեան: Տեսցեն ատելիք իմ եւ ամաչեսցեն, զի Դու, Տէ՛ր, օգնեցեր ինձ եւ մխիթարեցեր զիս:
Փոխ. Ալէլուիա: Ասաց Տէր ցՏէր իմ. «Նի՛ստ ընդ աջմէ Իմմէ, մինչեւ եդից զթշնամիս Քո պատուանդան ոտից Քոց»: Գաւազան զօրութեան առաքեսցէ Քեզ Տէր ի Սիոնէ, եւ տիրեսցես Դու ի մէջ թշնամեաց Քոց:
Փա՜ռք եւ երկրպագութի՜ւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

ՄԱՂԹԱՆՔ
(ԲԿ, ԴԿ)
Սաղմոսիւք եւ օրհնութեամբ եւ երգօք հոգեւորօք անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեան յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

 
sacredtradition.am