հայերեն  english    
ЦЕРКОВНЫЙ КАЛЕНДАРЬ
ЦЕРКОВНЫЙ КАЛЕНДАРЬ / СУТОЧНОЕ БОГОСЛУЖЕНИЕ / ПОЛУНОЩНИЦА
22 ноября 2020г. воскресенье
Первое воскресенье Пятидесятидневного поста

Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց Եկեղեցւոյ,
որ կատարի ի մէջ գիշերի՝ ի դէմս Հօր Աստուծոյ



Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Օրհնեալ համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնն՝ Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՍԱՂՄՈՍ Գ
Տէ՛ր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ, եւ բազումք յարեան ի վերայ իմ:
Բազումք ասէին զանձնէ իմմէ, թէ՝ «Չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր»:
Այլ Դու, Տէ՛ր, օգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ:
Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ Իւրմէ:
Ես ննջեցի եւ ի քուն եղէ, զարթեայ, եւ Տէր ընդունելի իմ է:
Ոչ երկեայց ես ի բիւրաւոր զօրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զիս:
Արի՛, Տէ՛ր, եւ փրկեա՛ զիս, Աստուա՛ծ իմ. զի Դու հարեր զամենեսեան, ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց, եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես:
Տեառնդ է փրկութիւն, ի վերայ ժողովրդեան Քո՝ օրհնութիւն Քո:

ՍԱՂՄՈՍ ՁԷ
Տէ՛ր Աստուած փրկութեան իմոյ, ի տուէ կարդացի եւ ի գիշերի առաջի Քո:
Մտցեն աղօթք իմ առաջի Քո, Տէ՛ր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս իմ,
Զի լցաւ չարչարանօք անձն իմ, եւ կեանք իմ ի դժոխս մերձեցան, եւ համարեցայ ես ընդ այնոսիկ, որք իջանեն ի գուբ:
Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի եւ ի մեռեալս ազատ:
Որպէս զվիրաւորս, որք ննջեն ի գերեզմանի:
Զորս Դու ոչ յիշեցեր, նոքա ի ձեռանէ Քումմէ մերժեցան:
Եդին զիս ի գբի ներքնումն՝ ի խաւարի եւ ի ստուերս մահու:
Յիս հաստատեցաւ սրտմտութիւն Քո, զամենայն զբօսանս Քո ածեր ի վերայ իմ:
Հեռի արարեր յինէն զծանօթս իմ, եւ եդին զիս նշաւակ իւրեանց:
Մատնեցայ եւ ոչ ելանէի, աչք իմ տկարացան յաղքատութենէ:
Աղաղակեցի առ Տէր զօրհանապազ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Մի՞թէ մեռելոց առնիցես զսքանչելիս Քո, կամ բժիշկք յարուցեալ խոստովան առնիցի՞ն առ Քեզ:
Մի՞թէ պատմեսցէ ոք երբեք ի գերեզմանի զողորմութիւնս Քո կամ զճշմարտութիւնս Քո` ի կորստեան:
Մի՞թէ ճանաչիցին ի խաւարի սքանչելիք Քո, կամ արդարութիւն Քո` յերկիր մոռացեալ:
Ես առ Քեզ, Տէ՛ր, աղաղակեցի. առաւօտու աղօթք իմ ժամանեսցեն առ Քեզ:
Ընդէ՞ր, Տէ՛ր, մերժես զանձն իմ կամ դարձուցանես զերեսս Քո յինէն:
Տնանկ եւ վաստակաւոր եմ ես ի մանկութենէ իմմէ. ի բարձրութենէ խոնարհեցայ եւ ապշեցայ:
Յիս հաստատեցաւ բարկութիւն Քո, արհաւիրք Քո խռովեցուցին զիս,
Շրջեցան զինեւ որպէս ջուր, զօր ամենայն պաշարեցին զիս ի միասին:
Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ եւ զծանօթս իմ վասն թշուառութեան իմոյ:

ՍԱՂՄՈՍ ՃԲ
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր, եւ ամենայն ոսկերք իմ՝ զանուն սուրբ Նորա:
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր եւ մի՛ մոռանար զամենայն տուրս Նորա.
Ո քաւէ զմեղս քո, բժշկէ զամենայն հիւանդութիւնս քո.
Ո փրկէ յապականութենէ զկեանս քո, պսակէ զքեզ ողորմութեամբ եւ գթութեամբ.
Ո լնու ի բարութենէ զցանկութիւն քո, նորոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քո:
Առնէ ողորմութիւնս Տէր եւ իրաւունս ամենայն զրկելոց:
Եցոյց Տէր զճանապարհս Իւր Մովսիսի եւ որդւոցն Իսրայելի զկամս Իւր:
Գթած, ողորմած է Տէր, երկայնամիտ եւ բազումողորմ:
Ոչ ի սպառ բարկանայ Տէր եւ ոչ յաւիտեան պահէ ոխս:
Ոչ ըստ մեղաց մերոց արար մեզ եւ ոչ ըստ անօրէնութեան մերում հատոյց մեզ.
Այլ որպէս բարձր են երկինք յերկրէ, այնպէս զօրացոյց Տէր զողորմութիւն Իւր ի վերայ երկիւղածաց Իւրոց:
Որչափ հեռի են արեւելք յարեւմտից, այնչափ հեռի արար ի մէնջ զանօրէնութիւնս մեր:
Որպէս գթայ հայր ի վերայ որդւոց իւրոց, այնպէս գթասցի Տէր յերկիւղածս Իւր.
Զի Նա գիտաց զստեղծուածս մեր եւ յիշեաց, թէ հող եմք:
Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր, որպէս ծաղիկ վայրի՝ այնպէս ծաղկէ:
Շնչէ ի նմա հողմ, եւ ոչ է, եւ ոչ եւս երեւի տեղի նորա:
Բայց ողորմութիւն Տեառն յաւիտեանս յաւիտենից ի վերայ երկիւղածաց Իւրոց, եւ արդարութիւն Նորա յորդւոց մինչեւ յորդիս,
Ոյք պահեն զուխտս Նորա, յիշեն զպատուիրանս Նորա եւ առնեն զնա:
Տէր յերկինս պատրաստեաց զաթոռ Իւր, արքայութիւն Նորա ամենեցուն տիրէ:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն հրեշտա՛կք Նորա՝ հզօրք զօրութեամբ, ոյք առնէք զբան Նորա ի լսել ձայնի պատգամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն զօրութի՛ւնք Նորա, պաշտօնեա՛յք եւ արարո՛ղք կամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն գո՛րծք Նորա. զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Նորա. օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր:

ՍԱՂՄՈՍ ՃԽԲ
Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց, ո՛ւնկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ Քով:
Լո՛ւր ինձ արդարութեամբ Քով եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի Քում, զի ոչ արդարանայ առաջի Քո ամենայն կենդանի:
Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից:
Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս:
Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն գործս Քո. յարարածս ձեռաց Քոց խորհեցայ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ Քեզ. վաղվաղակի լո՛ւր ինձ, Տէ՛ր, զի նուաղեաց յինէն հոգի իմ:
Մի՛ դարձուցաներ զերեսս Քո յինէն. նմանիցեմ այնոցիկ, ոյք իջանեն ի գուբ:
Լսելի՛ արա ինձ առաւօտու զողորմութիւնս Քո, զի ես ի Քեզ, Տէ՛ր, յուսացայ:
Ցո՛յց ինձ ճանապարհ, յոր եւ գնացից, զի առ Քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ:
Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Տէ՛ր, զի զՔեզ ապաւէն ինձ արարի:
Ուսո՛ ինձ առնել զկամս Քո, զի Դու ես Աստուած իմ:
Հոգի Քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ:
Վասն անուան Քո, Տէ՛ր, կեցուսցես զիս, արդարութեամբ Քով հանցես ի նեղութենէ զանձն իմ:
Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԵՐԳ ԳԻՇԵՐԱՅԻՆ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Յիշեսցուք ի գիշերի զանուն Քո, Տէ՛ր:
Բղխեսցեն սիրտք մեր զբան բարի, եւ լեզուք մեր պատմեսցեն զգործս երկնաւոր Թագաւորիդ:
Ի մէջ գիշերի յարուցեալ՝ խոստովանեսցուք զՔեզ, Տէ՛ր:
Զաղօթս մեր տացուք Քեզ, Տէ՛ր, ի գաւիթս Քո ի մէջ նոր Երուսաղեմի:
Ի գիշերի համբարձցուք զձեռս մեր սրբութեամբ առ Քեզ, Տէ՛ր:
Ի ձայն գոհութեան, ամենա՛յն հոգիք, օրհնեցէ՛ք զՏէր:
Փոխ. Զարթի՛ք, փա՛ռք իմ, զարթի՛ք, եւ ես զարթեայց առաւօտուց. ալէլուիա:
Զարթի՛ք ընդ զուարթունս, մանկու՛նք վերինն Սիոնի. ալէլուիա:
Զարթի՛ք, որդի՛ք լուսոյ, ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալէլուիա:
Զարթի՛ք, փրկեա՛լք արեամբ, եւ տո՛ւք զփառս Փրկողին. ալէլուիա:
Զարթի՛ք, նո՛ր ժողովուրդք՝ նոր երգս առեալ Նորոգողին. ալէլուիա:
Զարթի՛ք, հարսո՛ւնք հոգւով՝ սպասեալք գալոյ սուրբ Փեսային. ալէլուիա:
Զարթի՛ք, վառեա՛լք լուսով, ըստ իմաստուն սուրբ կուսանացն. ալէլուիա:
Զարթի՛ք, պատրաստեցէ՛ք իւղ լապտերաց ջերմ արտասուս. ալէլուիա:
Զարթի՛ք եւ մի՛ ննջէք, նման յիմար կուսից նիրհէք. ալէլուիա:
Զարթի՛ք, երկիր պագցուք եւ արտասուօք զայս ասասցուք. ալէլուիա:
Փոխ. Զարթի՛ր, ընդէ՞ր ննջես, Տէ՛ր, մի՛ մերժեր զմեզ ի սպառ:
Արի՛, Տէ՛ր, օգնեա՛ մեզ. տացուք անուանդ Քում զփառս:
Այժմ եւ յաւէտ Հօր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգւոյն. ամէն:
Փոխ. Զարթուցեալքս ի զբաղմանէ գիշերային հանգստենէ:
Շնորհեսցէ մեզ մարդասէր Տէր մխիթարութիւն եւ ի սփոփանս Եկեղեցւոյ:
Ահիւ եւ դողութեամբ կացցուք ի յաղօթս:
Եկեալ խոստովանեսցուք զյանցանս:
Եւ գտցուք ի Քրիստոսէ զքաւութիւն եւ զմեծ զողորմութիւն:
Կցորդ. Անբաժանելի եւ համագոյ Երրորդութեանդ, համաձայնեալք ընդ զօրս երկնից, փառս մատուցանեմք:
Փա՜ռք Քեզ, որ յանարուեստ յաթոռ բարձրացեալ՝ հանգչիս, սո՛ւրբ Աստուած՝ հզօր եւ սքանչելագործ:
Փա՜ռք Քեզ, որ յանէից գոյացուցեր զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ անճառ Հօր անեղ Որդի:
Փա՜ռք Քեզ, որ տեսչութեամբ խնամես զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ Բղխումն անսպառ աղբեր:
Տէ՛ր, ժողովրդապետք Եկեղեցւոյ ի Քէն հայցեն՝ ասելով. «Հովի՛ւ բարի, ողորմեա՛ բանաւոր հօտի»:

Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

ՔԱՐՈԶ
Խոսրով Անձևացու մեկնությունը՝ (թարգմ.՝ Բագրատ եպս. Գալստանյանի). Խոսքի սկիզբն արտահայտում է Աստծո խնամքը, որ նախքան հանդերձյալ կյանքը, այստեղ իսկ աշխատանքից, հոգնությունից, մեղքից և գիշերվա տարատեսակ տրտմություններից քնի միջոցով հանգիստ պարգևեց, որովհետև թեպետ այս ամենին պարտավորվեցինք ադամական մեղքի պատճառով, սակայն մարդասեր Աստծո գութը չհանդուրժեց մեզ այսպիսի տառապանքի մեջ թողնել։
ամենեքեան ի հանգստենէ քնոյ, զոր շնորհեաց մեզ մարդասէրն Աստուած ի մխիթարութիւն եւ ի սփոփանս տկարութեան մերում, եւ եկեալքս
Այստեղ անիմաստ կերպով չէ, որ ավելացնում է միաբան լինելը կամ էլ, ինչպես սկզբում, զարթուցեալքսին կից ամենաքեանը նշելը, այլ որպեսզի ցույց տա, թե Աստծուն պաշտամունք մատուցելու ժամանակ ամենքի միաբանված լինելը Աստծուն՝ դյուրահաշտ, մեզ՝ զորավոր, իսկ դևերի մարտը անզոր է դարձնում։
Երգը հոգևոր ասելով՝ հայտնում է, ըստ Պողոս առաքյալի, թե Սուրբ Հոգին օգնության և գործակցության է հասնում մեր տկարությունների մեջ (հմմտ. Հռոմ Ը 26), մտքով երգակից է լինում սրբերին և հորդորում է մնալ Աստծո փառաբանության մեջ։
ի փառաբանութիւն եւ ի պատիւ ամենասուրբ անուան
Տեր եւ Փրկիչ է ասում, Տերը՝ ստեղծելու և մեզ տիրելու պատճառով, իսկ Փրկիչ, քանզի Իր անձը որպես փրկանք տվեց և Իր արյամբ փրկեց մեզ մեղքից ու մահվանից և վերացրեց անեծքը, որ մեզ վրա էր։ Այս պատճառով էլ հաճախ երկու անուններով ենք կոչում Նրան, որովհետև, շնորհակալություն ենք հայտնում Իր արարչության և խնամակալության համար, որով մեզ հարազատություն հայտնեց։
Յիսուսի Քրիստոսի՝
Հրեշտակների օրինակով մեզ հրամայում է ահ ու դող ունենալ, այդ պատճառով է հավելում՝ առաջի Նորա, քանզի ինչպես հրեշտակները Նրա փառքից միշտ ահաբեկված են, նույնպես և մենք, դեպի Աստված մեր միտքը ուղղելով և մեծ փառքի առջև, կանգնած լինելով, երկյուղով Նրան պիտի պաշտենք։
Եւ գոհացարուք զՆմանէ ի գիշերային ժամուս յայսմիկ վասն
Ցույց է տալիս ճշմարտությունն ու արդարությունը, որն իրագործեց մեր նկատմամբ ոչ թե ըստ արժանիքի՝ այլ ողորմելով:
Նորա. որ
Ասում է՝ ողորմեց, այդ պատճառով էլ ընտրեց, որովհետև, խոտան էինք և Աստծո ներկայությունից զրկված։ Ըստ առաքելական խոսքի՝ ողորմությունը մեզ ընտրյալ դարձրեց. «Ընտրեց մեզ Նրանով (այսինքն Քրիստոսի միջոցով) նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ» (հմմտ. Եփես. Ա 4)
եւ շնորհեաց մեզ բերել զնմանութիւն երկնային հրեշտակացն ի փառաբանիչս Տեառն Աստուծոյ ամենեցուն եւ մեզ լինիլ: Եւ մեք, այսուհետեւ
Այսինքն, որովհետև երկրում մեզ հրեշտակների նման դարձրեց, մեր անձերում ընդունենք հրեշտակային սրբությունը և, եթե մարդկային բնությամբ ինչ որ սխալ ենք գործել, խոստովանությամբ և ապաշխարությամբ այն սրբելով, մաքրվենք։
ի խղճէ եւ ի չար գործոց,
Ինչպես մարգարեն է հրամայում.«Գիշերը դեպի սրբությունը պարզեցեք ձեռքերը» (Սաղմ. ՃԼԳ 2), նույն կերպով և քարոզը հրամայում է նախ՝ սրբել մեղքը և չար գործերը և ապա բարձրացնել ձեռքերը դեպի սրբություն։
Քանզի աղոթողին պետք է աներկմիտ հավատով և անբարկանալի մտքով աղոթքը մատուցել Աստծուն, որի համար և Տերն է ասում. «Թող քո ընծան սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ինձ աղերսիր» (հմմտ. Մատթ. Ե 24)։ Այդ պատճառով և այս քարոզը հորդորում է բարկությունը թողնել և ապա Աստծուց քավություն հայցել:
Հաւատով խնդրեսցուք ի Նմանէ զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց՝
Քանզի ասաց՝ նախ սրբել մեր անձերը մեղքից (այստեղ նաև օրինակն է տալիս, թե ինչպես), ըստ որի՝ սրբվում ենք խոստովանությամբ և քավություն խնդրելով, որովհետև, եթե չխոստովանենք, Ծածկագետից չենք կարող թաքցնել։ Սակայն խոստովանությամբ և մեղքը գիտակցելով մենք խոնարհության ենք հասնում, ամաչում ենք, զղջում և պաղատում ենք, որով և Աստծուց ողորմություն և ներում ենք գտնում և արդարանում։ Քանզի մարգարեի միջոցով իսկ ասում է. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Ես. ԽԳ 26)
ծածկագիտին Աստուծոյ: Որպէս զի ընդունելով զպաղատանս մեր աղօթիւք եւ բարեխօսութեամբ ամենայն սրբոց՝
Հայտնի է դարձնում, որ Նրա պարգևները ձրի են, թեպետ և շատերս առաքինանանք, որովհետև սիրում է մարդկանց։ Եվ առաքինությամբ և անբիծ ապրելը շնորհ է, որ շնորհում է մարդասերն Աստված։ Սակայն անարատ վարքով ապրելն առավել պատիվ է, քան արքայությունը, որին ավելի մեծ ցանկությամբ են բաղձում ընտրյալները, քան երկնքի բարիքներին, որովհետև, ցանկանում են ոչ թե վարձատրվել Քրիստոսից, այլ տառապել Քրիստոսի համար։ Եվ առ Քրիստոս ունեցած սիրո պատճառով՝ Քրիստոսի համար չարչարվելն ավելի ախորժական էր, քան Քրիստոսի հետ փառքի մեջ լինելը։ Ինչպես և երանելի Հովհան Ոսկեբերանն է ասում. «Նախընտրում եմ Քրիստոսի համար կապանքների մեջ լինել, քան քերովբեների հետ մերձ լինել Աստծուն»։ Նաև երջանիկ Գրիգոր Աստվածաբանն է գրում. «Որպեսզի չասեմ, թե նույնինքն տքնելն արդեն իսկ վարձատրություն է, որն ամենևին մտքի վաճառականություն չէ», և նաև ընտրյալ Նյուսացի Գրիգորն է այս իմաստով ասում Սողոմոնի «Երգ Երգոց» օրհնության մեկնության մեջ. «Սիրո առաքինության պատճառով է, որ հարսին ունի և ոչ թե որպես վարձատրություն»։ Նաև՝ Աստվածաբանը, ինչպես և Նյուսացին, երեք չափանիշներ են սահմանում արդարության մասին՝ երկյուղի պատճառով, վարձատրության պատճառով և սիրո պատճառով։ Նյուսացին սիրո գերակայությունը բացատրում է ամուսնական մերձավորության օրինակով, ըստ Սողոմոնի, իսկ Աստվածաբանը՝ որդիության օրինակով եռակարգ դասակարգումով. ծառա է կոչում երկյուղով ուղղվածներին, վարձկան՝ հոժարակամ ստացողներին, ապա, առավել քան այս երկուսը, ասում է՝ որդին է հոր հավանածը և ոչ թե վարձկանը։ Արդ, առաջին և մեծ պարգևն այս է՝ առաքինություն ստանալ, և երկրորդը՝ հավիտենական ուրախության արժանանալ, որը Քրիստոսի սիրողները կստանան Նրանից՝ ըստ Նրա անսուտ խոստումի։
ըստ կամաց Նորա յայսմ աշխարհիս եւ արժանաւոր լինելով յաւիտենական եւ երկնային խորանացն, զոր խոստացաւ սիրելեաց Իւրոց ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս: Տէ՛ր մեր,
Խնդրանքով է ամփոփում խոսքը՝ տնօրինական անունները հիշելով, որ մեզ համար եղավ և կոչվեց Հիսուս, որ է Փրկիչ (հմմտ. Մատթ. Ա 21, Ղուկ. Ա 31), քանզի փրկեց մեզ մոլորությունից և սատանայական գործերից, մեղքից, անեծքից, մահվանից, ապականությունից և դժոխքից։ Եվ Քրիստոս կոչվեց, որովհետև Հոգով օծվեց և կոչվում է Քրիստոս՝ այսինքն Օծյալ (Ղուկ. Բ 11) եւ նույն Հոգով «մեզ ևս օծեց» (Բ Կորնթ. Ա 21), օծվածներ դարձրեց և անվանեց քրիստոնյաներ։

Կեցո՛, Տէ՛ր:
Զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել՝ հաւատով ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զհրեշտակ խաղաղութեան՝ պահապան անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զսրբոյ խաչին մեծ եւ կարող զօրութիւն յօգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԵՐԳ ԱՂՕԹԱԿԱՆ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Առաւօ՛տ լուսոյ, Արեգա՛կն արդար, առ իս լո՛յս ծագեա:
Բղխո՛ւմն ի Հօրէ, բղխեա՛ ի հոգւոյս բան Քեզ ի հաճոյս:
Գա՛նձդ ողորմութեան, գանձիդ ծածկելոյ գտո՛ղ զիս արա:
Դուռն ողորմութեան դաւանողիս բա՛ց, դասեցո՛ վերնոցն:
Երրեա՛կ միութիւն, եղելո՛ց խնամող, եւ ի՛նձ ողորմեա:
Զարթիր, Տէ՛ր, յօգնել. զարթո՛ զթմրեալս՝ զուարթնոց նմանիլ:
Էդ Հայր անսկիզբն, էակից Որդի, է միշտ Սուրբ Հոգի:
Ընկա՛լ զիս, գթա՛ծ, ընկա՛լ, ողորմա՛ծ, ընկա՛լ, մարդասէ՛ր:
Թագաւո՛ր փառաց, թողութեա՛նց տուող, թո՛ղ ինձ զյանցանս:
Ժողովո՛ղ բարեաց, ժողովեա՛ եւ զիս ժողովս անդրանկաց:
Ի Քէն, Տէ՛ր, հայցեմ, ի մարդասիրէդ, ինձ բժշկութիւն:
Լե՛ր կեանք մեռելոյս, լոյս՝ խաւարելոյս, լուծանող՝ ցաւոյս:
Խորհրդո՛ց գիտող, խաւարիս շնորհեա՛ խորհուրդ լուսաւոր:
Ծնո՛ւնդ Հօր ծոցոյ, ծածկելոյս ստուերաւ ծագեա՛ լոյս փառաց:
Կենարա՛ր Փրկիչ, կեցո՛ զմեռեալս, կանգնեա՛ զգլորեալս:
Հաստեա՛ հաւատով, հաստատեա՛ յուսով, հիմնեցո՛ սիրով:
Ձայնիւս աղաչեմ, ձեռօքս պաղատիմ. ձիր բարեաց շնորհեա՛:
Ղամբարամբ լուսոյ, ղեկավա՛ր ճարտար, ղօղեալս ամրացո՛:
Ճառագա՛յթ փառաց, ճանապա՛րհ ինձ ցոյց՝ ճեպել ի յերկինս:
Միածի՛նդ Հօր, մո՛յծ զիս յառագաստ մաքուր հարսանեացդ:
Յորժամ գաս փառօք յահագին աւուրն, յիշեա՛ զիս, Քրիստո՛ս:
Նորոգո՛ղ հնութեանց, նորոգեա՛ եւ զիս, նորո՛գ զարդարեա:
Շնորհատո՛ւ բարեաց, շնորհեա՛ զքաւութիւն, շնորհեա՛ զթողութիւն:
Ուրախացո՛, Տէ՛ր, ոգւոյս փրկութեամբ, ոյր վասն եմ ի սուգ:
Չար մշակողին չար սերմանց նորին չորացո՛ զպտուղն:
Պարգեւի՛չ բարեաց, պարգեւեա՛ իմոց պարտեացս թողութիւն:
Ջո՛ւր շնորհեա աչացս՝ ջերմ հեղուլ զարտօսր, ջնջել զյանցանս:
Ռետի՛նդ քաղցու, ռամ հոգւոյս արբո՛, ռա՛հ ցոյց ինձ լուսոյ:
Սէ՛ր անուն Յիսուս, սիրով Քով ճմլեա՛ սիրտ իմ քարեղէն:
Վասն գթութեան, վասն ողորմութեան վերստի՛ն կեցո:
Տենչալւոյդ տեսլեամբ տո՛ւր ինձ յագենալ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս:
Րաբո՛ւնդ երկնաւոր, րոտեա՛ զաշակերտս րամից երկնայնոց:
Ցօղ արեան Քո, Տէ՛ր, ցօղեա՛ ի հոգիս, ցնծասցէ անձն իմ:
Ււծեալս մեղօք ւիւծեալ աղաչեմ ւիւսել ինձ բարիս:
Փրկի՛չ բոլորից, փութա՛ զիս փրկել փորձութեանց մեղաց:
Քաւի՛չ յանցանաց, քաւեա՛ զօրհնաբանս՝ Քեզ երգել զփառս:
Սրբուհւոյ Աստուածածնին բարեխօսութեամբ յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
ԶՔէն գոհանամք, Տէր Աստուա՛ծ մեր, որ շնորհեցեր մեզ հանգիստ քնոյ խաղաղութեամբ: Եւ զարթուցեալ ժամանեցուցեր զմեզ կանխել յերկրպագութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ: Տո՛ւր մեզ, Տէ՛ր, աղաչեմք զՔեզ, զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել. եւ զամենայն ժամանակս կենաց պանդխտութեան մերոյ երկիւղիւդ Քո ամրացո՛ եւ պահեա՛: Որպէս զի զգուշութեամբ եւ անարատ վարուք կրօնաւորեալք յայսմ աշխարհիս՝ ժամանեսցուք յանքոյթ եւ ի խաղաղ նաւահանգիստ յաւիտենական ի կեանսդ՝ շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Ընդ Որում Քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Նայեա՛ց, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ Քով յերկրպագուս եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ: Տէ՛ր զօրութեանց, խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց եւ յաշխարհական զբօսանաց: Զհրեշտակ խաղաղութեան Քո առաքեա՛ առ մեզ, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում: Որպէս զի բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս Քեզ Տեառնդ ծառայելով ի կեանս յայսոսիկ՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:


ԿԱՆՈՆ «Երկինք պատմեն», ԱՁ (սաղմոս ԺԸ-ԼԵ)
Հոգին Սուրբ եկեսցէ ի քեզ, եւ զօրութիւն Բարձրելոյն հովանի լիցի ի վերայ քո:


ԿԱՆՈՆԱԳԼՈՒԽ


ՍԱՂՄՈՍ ԼԴ
Դատեա՛, Տէ՛ր, զայնոսիկ, ոյք դատին զիս. ալէլուիա. մարտի՛ր ընդ այնոսիկ, որ մարտնչին ընդ իս. ալէլուիա:
Ա՛ռ զզէն եւ զասպար Քո եւ արի՛ յօգնել ինձ. հա՛ն զսուր Քո ընդդէմ հալածչաց իմոց, արգե՛լ զնոսա. եւ ասա Դու ցանձն իմ, թէ՝ «Փրկութիւն քո Ես եմ»:
Ամաչեսցեն եւ յամօթ լիցին, ոյք խնդրէին զանձն իմ. դարձցին յետս եւ ամաչեսցեն, ոյք խորհէին ինձ չար:
Եղիցին նոքա որպէս փոշի առաջի հողմոյ, եւ հրեշտակ Տեառն նեղեսցէ զնոսա:
Եղիցին ճանապարհք նոցա ի խաւար եւ ի գայթակղութիւն, եւ հրեշտակ Աստուծոյ հալածեսցէ զնոսա:
Ի նանիր թաքուցին ինձ որոգայթ յապականութեան իւրեանց եւ ի նանիր նախատեցին զանձն իմ:

ՍԱՂՄՈՍ ԼԵ
Փոխ. Տէ՛ր, յերկինս է ողորմութիւն Քո, ճշմարտութիւն Քո մինչեւ յամպս. ալէլուիա, ալէլուիա:
Արդարութիւն Քո՝ որպէս լերինք, Աստուա՛ծ, իրաւունք Քո՝ որպէս խորք բազումք. զմարդիկ եւ զանասուն կեցուցանես Դու, Տէ՛ր:
Ո՜րպէս զի բազում արարեր զողորմութիւն Քո, Աստուա՛ծ, այլ որդիք մարդկան ի հովանի թեւոց Քոց յուսասցին:
Արբեսցին նոքա ի պարարտութենէ տան Քո, եւ զուղխս փափկութեան Քո տացես ըմպել նոցա:
Ի Քէն է, Տէ՛ր, աղբիւր կենաց, եւ լուսով երեսաց Քոց տեսանեմք զլոյս:
Ծագեա՛ զողորմութիւնս Քո, ոյք ճանաչեն զՔեզ, զարդարութիւնս Քո, ոյք ուղիղ են սրտիւք:
Մի՛ եկեսցեն ի վերայ մեր ոտք ամբարտաւանից, եւ ձեռք մեղաւորաց մի՛ դողացուսցեն զմեզ:
Անդ անկցին ամենեքեան, ոյք գործեն զանօրէնութիւն, մերժեսցին եւ այլ մի՛ կարասցեն հաստատիլ:
Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:

ՇԱՐԱԿԱՆ ՀԱՆԳՍՏԵԱՆ


Հանգստեան աձ.

(Տրյ. Հանգստեան աձ. Ա.)


Քեզ վայելէ, Աստուա՛ծ, օրհնութիւն, որ յարութիւնդ ես ձայնիւ յաւիտենից ննջեցելոցն. Թագաւոր եւ Իշխան վերօրհնեմք զՔեզ:
Ի միւսանգամ գալստեանդ Քո, Քրիստո՛ս փառաց Թագաւոր, ի ձայն փողոյ նորոգին հոգիք ննջեցելոցն եւ յառնեն ի մեռելոց անապական մարմնով:
Վասն որոյ եւ մեք զՔեզ աղաչեմք, Հա՛յր երկնաւոր. դասաւորեա՛ զննջեցեալսն մեր ի վերինդ Քո Երուսաղէմ՝ ի ժողովս անդրանկաց գրելոց ի յերկինս:

(Տրյ. Հանգստեան աձ. Բ.)


Ձայն արկեալ Կենարարին աստուածային բարբառովն՝ ասէ. «Եկա՛յք, օրհնեա՛լք Հօր Իմոյ, ժառանգեցէ՛ք պատրաստեալ ձեզ զկեանսն ի հանդերձեալ երկրին»:
Ընդ առաջ ելանել Քեզ հաւատով ի յօդս վերինս՝ աստուածազգեաց լուսով պայծառացեալ ի դասս անմարմնոցն ի լսել զձայն երանաւէտ կոչմանն:
Ընդ աջմէ Քումմէ կացո՛ ընդ իմաստուն սուրբ կուսանսն՝ ի լուսեղէն առագաստին պայծառացեալ ի դասս անմարմնոցն, ի ժողովս անդրանկաց գրելոց ի յերկինս:

(Տրյ. Հանգստեան աձ. Գ., 1-2 տներ)


Զհոգիս ծառայից Քոց, Քրիստո՛ս, ընկա՛լ ի դասս անդրանկաց գրելոց ի յերկինս։
Ընկա՛լ վասն սոցա զբանաւոր պատարագս ի մէնջ եւ շնորհեա՛ նոցա զթողութիւն գտանել յաւուրն յետնում։

(Ողր. Բուն բարեկենդանին աձ.)


Թիւնս իմ. Ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ:
Որ զառաջինն ոչ պահելով զպատուիրանն՝ մեռաք, շնորհեցեր Քեւ օրինակ մեզ պատուիրան կենաց, զի պահելով կենդանասցուք. ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ:
Որ ի խորհուրդ Քո կամաւոր մահուանն Եկեղեցի Քո, Քրիստո՛ս, մեռանելով օրինաց մեղաց, զի յարուցեալ ընդ Քեզ՝ նորոգեսցի ի փառս. ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ:

(Ողր. ապաշխարութեան աձ. Ա.)


Հա՛յր բազումողորմ, խոստովանիմ առ Քեզ որպէս զանառակ որդին. թո՛ղ ինձ զմեղս իմ եւ ողորմեա՛:
Տէ՛ր, որ գթացար ի կինն Քանանացի, գթա՛ եւ յիս՝ ի մեղաւորս, եւ ողորմեա՛:
Տէ՛ր, որ դարձուցեր զմաքսաւորն ի գիտութիւն ճշմարտութեան, դարձո՛ եւ զիս՝ զմոլորեալս, եւ ողորմեա՛:

(Օրհ. Յարութեան Ղազարու աձ. Ա.)


Այսօր գոլով ի Բեթանիա՝ Քո ամենազօր հրամանաւդ ձայնեցեր Ղազարու, եւ դողացաւ մահ, դժոխք պարտեցաւ, ապականութիւն լուծաւ. կենդանարա՛ր Քրիստոս, կեցո՛ զմեզ:
Այսօր գոլով ի Բեթանիա՝ զՔո զաշխարհակեցոյց սուրբ զյարութիւնդ յառաջագոյն ծանուցեր անապականաբար կոչմամբ զչորեքօրեայն ի թաղմանէ. կենդանարա՛ր Քրիստոս, կեցո՛ զմեզ:
Այսօր գոլով ի Բեթանիա՝ Եբրայեցւոց մանկունքն սքանչացեալ ասէին զՄարիամու զեղբայրն ի թաղմանէ յարուցեալ Որդւոյն Մարիամու. կենդանարա՛ր Քրիստոս, կեցո՛ զմեզ:

(Ողր. Յարութեան աձ. Գ.)


Անճառելի Հօր Էակի՛ց, ի խաչ ելեր կամաւ Հօր. ողորմեա՛:
Անմահութեանց տուող Քրիստո՛ս, ի գերեզման իջեր որպէս մարդ. ողորմեա՛:
Եւ յերրորդ աւուր յարեար, յոյս յարութեան ցուցար մեզ. ողորմեա՛:

(Ողր. Հոգեգալստեան Ա աւուր աձ.)


Որ յամենայնի ես Աստուածութիւն եւ ի ձայն հնչման իջեր յերկնից, Սո՛ւրբ Հոգի, ողորմեա՛ մեզ:
Որ զամենայն լնուս զօրութեամբ Քո եւ ի դասս առաքելոցն իջեր բնակիլ, Սո՛ւրբ Հոգի, ողորմեա՛ մեզ:
Որ անբաժանելի ես յԱստուածութեան եւ ի հրեղէն լեզուս բաժանեալ՝ հանգեար յառաքեալսն, Սո՛ւրբ Հոգի, ողորմեա՛ մեզ:

(Մեծ. աձ.)


Որ զաւետիս Հոգւոյն ի հրեղէն ի հրեշտակէն ընկալար, ուրա՛խ լեր, բերկրեա՛լդ, Տէր ընդ քեզ, Մարիա՛մ անհարսնացեալ:
Անսկիզբն Բանն հաճեցաւ առնուլ մարդեղութեամբն սկիզբն ի Կուսէդ, Քրիստոս Աստուած Թագաւորն յաւիտենից:
Աղաչեմք զքեզ, սո՛ւրբ Աստուածածին, առ Քրիստոս բարեխօսեա՛ փրկել զժողովուրդս Իւր, զոր գնեաց արեամբն Իւրով:

(Օրհ. Գիւտ խաչին աձ. Ա.)


Հրաշակերտ եւ զօրեղ փայտ խաչի Քո, Քրիստո՛ս, գաւազան զօրութեան ի յերկրի երեւեալ. եկա՛յք, ժողովո՛ւրդք, երկրպագեսցուք:
Զոր Հրէիցն ծածկեալ զանթաքչելի զգանձն՝ փափագմամբ թագուհւոյն փայտ կենաց յայտնեցաւ, եկա՛յք, ժողովո՛ւրդք, երկրպագեսցուք:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:

Սա է զէն յաղթութեան հաւատացելոց, ախոյեան եւ կնիք յաղթող ընդդէմ թշնամւոյն. եկա՛յք, ժողովո՛ւրդք, երկրպագեսցուք:

Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Տրյ. Հանգստեան աձ. Գ., 3-րդ տուն)


Հաշտեա՛ ի ձեռն սուրբ մարմնոյ եւ արեան Քո, Տէ՛ր, եւ պարգեւեա՛ նոցա դասիլ յաջակողմեանն Քո։

ՍԱՂՄՈՍ ԺԴ
Տէ՛ր, ո՞վ կացցէ ի խորանի Քում կամ ո՞վ բնակեսցէ ի լեառն սուրբ Քո:
Որ գնայ անբիծ, գործէ զարդարութիւն, խօսի զճշմարտութիւն ի սրտի իւրում.
Որ ոչ նենգաւորեաց լեզուաւ իւրով, եւ չար ընկերի իւրում ոչ արար:
Նախատինս ի մերձաւորաց նա ոչ առնու, արհամարհեալ է առաջի նորա չարագործն:
Զերկիւղածս Տեառն փառաւոր առնէ, որ երդնու ընկերի իւրում եւ ոչ ստէ:
Զարծաթ իւր ի վարձու ոչ տայ եւ կաշառս ի վերայ իրաւանց ոչ առնու. որ զայս արասցէ, նա մի՛ սասանեսցի յաւիտեան:

ԱՒԵՏԱՐԱՆ ՏԱՃԱՐԻ
(ԱՁ, ԳՁ)

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի, որ ըստ Յովհաննու
(գլ. 10.22-42)

Ի ժամանակի Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Եղեն յայնժամ նաւակատիքն յԵրուսաղէմ, եւ ձմեռն էր:
Եւ շրջէր Յիսուս ի տաճարին՝ ի սրահին Սողոմոնի: Շուրջ եղեն զՆովաւ Հրեայք եւ ասեն. «Մինչեւ յե՞րբ թափես զոգիս մեր. եթէ Դու ես Քրիստոսն, ասա՛ մեզ համարձակ»:
Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. «Ասացի ձեզ, եւ ոչ հաւատայք Ինձ. զգործսն, զոր Ես գործեմ յանուն Հօր Իմոյ, նոքին վկայեն վասն Իմ:
Այլ դուք ոչ հաւատայք, զի չէք յոչխարաց անտի Իմոց:
Ոչխարք Իմ ձայնի Իմում լսեն, եւ Ես ճանաչեմ զնոսա, եւ զկնի Իմ գան:
Եւ Ես տամ նոցա զկեանսն յաւիտենականս, եւ մի՛ կորիցեն ի յաւիտեան, եւ մի՛ ոք յափշտակեսցէ զնոսա ի ձեռաց Իմոց:
Հայրն Իմ, որ ետ Ինձ զնոսա, մեծ է քան զամենայն, եւ ոչ ոք կարէ յափշտակել ի ձեռաց Հօր Իմոյ:
Ես եւ Հայր Իմ մի եմք»:
Վէմս առին Հրեայքն, զի քարկոծ արասցեն զՆա:
Պատասխանի ետ նոցա Յիսուս. «Բազում գործս բարիս ցուցի ձեզ ի Հօրէ Իմմէ. վասն որո՞յ գործոյ ի նոցանէ քարկոծ առնէք զԻս»:
Պատասխանի ետուն Նմա Հրեայքն. «Վասն բարւոյ գործոյ ոչ առնեմք զՔեզ քարկոծ, այլ վասն հայհոյութեան, եւ զի Դու մարդ ես եւ զանձն Քո Աստուած առնես»:
Պատասխանի ետ նոցա Յիսուս. «Ո՞չ յօրէնսն ձեր գրեալ է. «Ես ասացի, թէ աստուածք իցէք»:
Իսկ եթէ զնոսա աստուածս ասէ, առ որս բանն Աստուծոյ եղեւ, եւ չէ մարթ եղծանել գրոյն:
Իսկ զՈր Հայր սրբեաց եւ առաքեաց յաշխարհ, դուք ասէք, թէ՝ հայհոյե՞ս. զի ասացի, թէ Որդի Աստուծոյ եմ:
Եթէ ոչ գործեմ զգործս Հօր Իմոյ, մի՛ հաւատայք Ինձ:
Ապա թէ գործեմ, թէ եւ Ինձ ոչ հաւատայք, սակայն գործո՛ցն հաւատացէք, զի գիտասջիք եւ ծանիջիք, եթէ Հայր՝ յԻս, եւ Ես՝ ի Հայր»:
Դարձեալ խնդրէին զՆա ունել, եւ ել ի ձեռաց նոցա:
Եւ գնացին միւսանգամ յայնկոյս Յորդանանու՝ ի տեղին, ուր էր Յովհաննէս զառաջինն եւ մկրտէր, եւ անդ լինէր:
Եկին բազումք առ Նա եւ ասեն, զի Յովհաննէս նշան ինչ ոչ արար, բայց զամենայն, զոր ասաց Յովհաննէս վասն Նորա, ճշմարիտ էր. եւ բազումք հաւատացին ի Նա անդ:

ԵՐԳ ՏԵԱՌՆ ՆԵՐՍԵՍԻ
(ասացեալ առ ի Քրիստոս ննջեցելոց)

(ԱՁ, ԳՁ)

Ռահ գործեալ երկնաւորաց՝
Գան առաջի Քո նախընթաց,
Զընտրեալս Քո ժողովելով՝
Քեզ ընդ առաջ բերեն ամպով.
Ընդ աղաւնեաց օդապարից
Խառնեա՛ զսա սուրբ երամից.
Դասաւորեա՛ զսա վերնոցն՝
Երգել զփառս ընդ զուարթնոցն:

Սարսափին տարերք երկրի,
Յորժամ փառօք գաս հայրենի.
Արեգական լոյս խաւարի,
Լուսինն աստեղբքն նուաղի.
Զսա յաւուրն աներեկի
Լուսաւորեա՛ լուսով Քոյին.
Դասաւորեա՛ զսա վերնոցն՝
Երգել զփառս ընդ զուարթնոցն:

Վերնական զօրացն պետ
Փողէ բարբառ աւետաբեր.
«Արի՛ք, մեռեա՛լք, որք յԱդամայ,
Քանզի ահա եկն Փեսայ».
Ընդ հարսնացեալ մաքուր հոգւոց
Կարգեա՛ զսա ի թիւ սրբոց.
Դասաւորեա՛ զսա վերնոցն՝
Երգել զփառս ընդ զուարթնոցն:

Տիրական յաթոռ նստիս,
Յարարածոց երկրպագիս,
Արդարութեամբ զաշխարհ դատես,
Վարձս ըստ գործոց հատուցանես.
Յայնժամ շնորհեա՛ ողորմութիւն,
Ննջեցելոյս մեր թողութիւն.
Դասաւորեա՛ զսա վերնոցն՝
Երգել զփառս ընդ զուարթնոցն:

Րամեալ մարդկան ազգ ժողովին,
Որք յԱդամայ ծնեալք լինին,
Եւ հրեղինաց դասք երկնային
Համանգամայն վայրաբերին.
Ի յայնմ ահեղ հրապարակին
Յիշեա՛ զսա յօրն ահագին.
Դասաւորեա՛ զսա վերնոցն՝
Երգել զփառս ընդ զուարթնոցն:

Ցուցանին գաղտնիք մարդկան
Իւրաքանչիւր, որ գործեցան.
Բարեաց գործողքն պսակին,
Չարեացն ի հուրն անշէջ մատնին.
Յայնժամ յիշեա՛ զսորա բարին,
Գործք մեղացն ջնջեսցին.
Դասաւորեա՛ զսա վերնոցն՝
Երգել զփառս ընդ զուարթնոցն:

Ւիւսին պսակք զանազանեալք
Եւ պատմուճանք լուսափայլեալք՝
Սուրբ վկայիցն ի գլուխ եդեալ
Եւ արդարոցն զարդարեալ.
Հաղո՛րդս արա հայցմամբ նոցին
Զսա լուսոյ փառաց նոցին.
Դասաւորեա՛ զսա վերնոցն՝
Երգել զփառս ընդ զուարթնոցն:

Փառաց ի փառս բարձրանան,
Աջակողմեանքն վերանան,
Յորժամ լսեն զերանական
Ձայն օրհնութեան ի Քէն կոչման.
Ննջեցելոյս մեր լսեցո՛
Զաստուածային բարբառդ Քո.
Դասաւորեա՛ զսա վերնոցն՝
Երգել զփառս ընդ զուարթնոցն:

Քահանայք եւ ժողովուրդք՝
Հայցեմք ի Քէն, Տէ՛ր բարեգութ,
Ընդ ննջեցեալսն հաւատով
Ընկա՛լ զմեզ նովին յուսով
ՅԵրուսաղէմ քաղաք վերին,
Յորում արդարքն ժողովին,
Փառս վերերգել միշտ ընդ նոսին
Երրորդութեանդ երրեակ Անձին:

ԵՐԳ
Ուրախացան ազգք մարդկան,
Յորժամ լուան զՔո յարութիւնդ,
Նորափետուր զարդարեցան
Ի յարութեան սուրբ Միածնիդ.
Ողորմա՛ծ Տէր, ողորմեա՛
Հոգւոցն մեր ննջեցելոց:

ՄԱՂԹԱՆՔ
Հոգւոցն հանգուցելոց, Քրիստո՛ս Աստուած, արա՛ հանգիստ եւ ողորմութիւն. եւ մեզ՝ մեղաւորացս, շնորհեա՛ զթողութիւն յանցանաց:

ՔԱՐՈԶ
Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:
Վասն հանգուցեալ հոգւոցն աղաչեսցուք զՓրկիչն մեր Քրիստոս, զի զնոսա ընդ արդարսն դասեսցէ եւ զմեզ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան Իւրոյ:
Ամենակալ Տէր Աստուա՛ծ մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
Քրիստոս Որդի՛ Աստուծոյ, անոխակա՛լ եւ բարեգո՛ւթ, գթա՛ Քո արարչական սիրովդ ի հոգիս հանգուցեալ ծառայից Քոց: Յիշեա՛ յաւուր մեծի գալստեան արքայութեան Քո: Արա՛ արժանի ողորմութեան, քաւութեան եւ թողութեան մեղաց: Դասաւորեալ պայծառացո՛ ընդ սուրբս Քո յաջակողմեան դասուն, զի Դու ես Տէր եւ Արարիչ ամենեցուն, Դատաւոր կենդանեաց եւ մեռելոց. եւ Քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

ՄԱՂԹԱՆՔ
Քրիստոս Աստուա՛ծ մեր, Քո սուրբ հրաշափառ յարութեանդ շնորհիւ եւ բարեխօսութեամբ օրհնաբանեալ անարատ ծնողիդ՝ սրբուհւոյ Աստուածածնին եւ միշտ Կուսին, լուսաւորեալ պայծառացո՛ զհոգիս համօրէն հաւատացելոց, յուսով ի Քեզ ննջեցելոց, եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ տաճարիս են հանգուցեալ:

Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրհնութի՜ւն եւ փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՇԱՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ


Աւագ օրհնութիւն յարութեան աձ.

(Աւագ օրհ. աձ. Ա.)


Երգեսցուք երգ նոր Աստուծոյ Փրկչին մերոյ, որ փրկեացն ի թշնամւոյն ծառայութենէ զմեզ Հզօրն Իւր կարողութեամբ, եւ ապրեցոյց Փառաւորեալն փառօք:
Դու յանձն առեր, Աստուա՛ծ, ելանել ի խաչ վասն մեր եւ ընդ նմին բեւեռել զհնութիւն մեղաց մերոց, վասն որոյ երկրպագեմք եւ վերօրհնեմք զՔո զանճառ խոնարհութիւնդ:
Զոր ընտրեաց Աստուած յամենայն ազգաց երկրէ ծնանիլ ի նմանէ՝ ապրեցուցանել զմեզ կռոցն ի պաշտելութենէ, որպէս զԱստուածածին միշտ փառաւորեսցուք:

(Աւագ օրհ. աձ. Բ.)


Նայեցայ ես յամենազօր ի Քո տնօրէնութիւնդ եւ երկիւղիւ փառաւորեցից զՔեզ, Քրիստո՛ս:
Ի խաչիլն Քո մեռուցեր զմահ եւ յաղբերէ կողի Քո տիեզերաց արբուցեր զանմահութիւն:
Աստուածածի՛ն, անարա՛տ Կոյս, առ քեզ ապաւինիմք. բարեխօսեա՛ առ Քրիստոս վասն անձանց մերոց:

(Աւագ օրհ. աձ. Գ.)


Հրով Աստուածութեանդ Քո, Քրիստո՛ս, այրեցեր զդրունս դժոխոց եւ լուծեր զմահ եւ զանմահութիւն պարգեւեցեր ազգի մարդկան:
Յայգւոյդ անմահութեան ճաշակեցաք եւ տեսաք, զի քաղցր եւ ուղիղ ես, Տէ՛ր, եւ վասն ամենեցուն փրկութեան եկիր յաշխարհս:
Սրբուհւոյ Աստուածածնին բարեխօսութեամբ պարգեւեա՛ երկրպագուացս Ամենասուրբ Երրորդութեանդ զյարութիւն յուսոյ կենացն յաւիտենից:

(Աւագ օրհ. աձ. Դ.)


Ծանեաք զՔեզ, Քրիստո՛ս Թագաւոր յաւիտենից, եւ տեսաք զՔեզ, Իշխա՛ն մահու եւ կենաց, զի Դու ես Տէր, եւ չիք այլ ոք բաց ի Քէն:
Աջով Քո բարձրելոյ առցես զվրէժս ի թշնամւոյն, եւ նետք Քո արբցեն զարիւն նորա, զի Դու ես Տէր, եւ չիք այլ ոք բաց ի Քէն:
Որ յարեարդ ի մեռելոց, նորոգեցեր զազգս մարդկան, սրբուհւոյն աղաչանօք հաստատեա՛ զհիմունս Եկեղեցւոյ սրբոյ Քո, զի Դու ես Տէր, եւ չիք այլ ոք բաց ի Քէն:

(Աւագ օրհ. աձ. Ե.)


Հաստատութի՛ւն իմ լեր, Տէ՛ր, որ յաղթող խաչիւ Քո զդժոխս աւերեցեր. քանզի յարեար երեքօրեայ, զանկեալն կանգնեցեր զԱդամ:
Օգնեա՛, Փրկի՛չդ Աստուած, պարծելոցս ի խաչ Քո, յուսողացս ի Քեզ, Տէ՛ր. եւ փրկեա՛, միա՛յն Բարերար, ի վտանգէ զանձինս մեր:
Միայն օրհնեա՛լդ ի կանայս, մա՛յր եւ միշտ Կո՛յս եւ իմանալի լո՛յս, ծնող Արարչին մերոյ անդադար բարեբանեսցուք:

(Աւագ օրհ. աձ. Զ.)


Ի գիշերաց կանխելով՝ վերօրհնեմք զՔեզ, Քրիստո՛ս Աստուած, որ վասն մեր խոնարհեցար, յանձն առեր զամենայն եւ ի խաչի համբերեցեր:
Լուսաւորեցաք ի հրամանաց Քոց, Թագաւոր թագաւորաց Աստուա՛ծ, որ զմահու լուծեր զիշխանութիւն, յանձն առեր զամենայն եւ ի խաչի համբերեցեր:
Քերովբէական թեւօք պարածածկեցար, սրբուհի Աստուածածին Կո՛յս եւ մա՛յր եւ բնակարա՛ն Աստուածութեանն՝ վերօրհնեալ յամենայն առաքելական քարոզութեանց:

(Աւագ օրհ. աձ. Է.)


Յո՛յս եւ Յարութի՛ւն ազգի մարդկան, Քրիստո՛ս Աստուած, զհիւանդութիւն հոգւոյ իմոյ կենդանացո՛, որպէս երբեմն զԵզեկիայն:
Զչարչարանս եւ զմահ յանձն առեր, Կենդանատո՛ւ ամենեցուն. զհիւանդութիւն հոգւոյ իմոյ առողջացո՛, որպէս երբեմն զԵզեկիայն:
Առ քեզ ապաւինիմք, խորա՛ն եւ տաճա՛ր Աստուծոյ Բանին, Մարիա՛մ, մա՛յր եւ Կո՛յս. բարեխօսեա՛ առ Քրիստոս վասն անձանց մերոց:

(Աւագ օրհ. աձ. Ը.)


ԶՓառաւորեալն յամենայն արարածոց եւ ի ծագաց մինչ ի ծագս երկրի զԵրկրպագեալն՝ զմարմնացեալ Բանն ի Կուսէն, ձայնիւ երգով օրհնեսցուք:
Որ դիմեալ գայ յԵդովմայ բարձրացեալ փողով, յարուցեալ ի պատերազմ՝ ընկղմեաց զաներեւոյթն Ամաղէկ. զիջեալ Բանն ի դժոխս ձայնիւ երգով օրհնեսցուք:
Ծագումն ի Հօրէ, Փառակից Սուրբ Հոգւոյն, Կենդանութիւն ազգի մարդկան, որ յարեաւն այսօր ի մեռելոց. զհամբարձեալ Բանն ի յերկինս ձայնիւ երգով օրհնեսցուք:

(Աւագ օրհ. աձ. Թ.)


Որ լուար, Աստուա՛ծ, գոչմանն Յովնանու յորովայնէ կիտին, ապրեցո՛ եւ զիս յաներեւոյթ թշնամւոյն՝ փրկիչ գոլով, որ նստիս ի քրովբէական յաթոռ:
Որ ընտրեցեր Քեզ վերստին քարոզող Նինուէացւոց զյափշտակեալն ի կիտէն երեքօրեայ իջմամբ ի դժոխս, եւ զիս զբազմամեղս արձակեա՛ ի կապանաց մահու ի կեանսդ յաւիտենից:
Եկեա՛լդ ի փրկութիւն զստեղծուածոց Քոց, պատկերակից եղեր հողեղէն մարդոյն, զմեղս սպաներ եւ զմահու գերեալսն ազատեցեր ի մեղաց:

(Աւագ օրհ. աձ. Ժ.)


Հիացան զօրք երկնից ընդ Քո յանձն առնուլ զծառայի զկերպ, եւ մարգարէն զարհուրեալ ասէր. «Լուայ զլուր Քո եւ երկեայ, նայեցայ ի գործս Քո եւ զարհուրեցայ»:
Քանզի Դու, որ յառաջ քան զյաւիտեանս Որդի Հօր եւ Հոգւոյն փառակից, եկեալ ի մէջ երկուց կենդանեացն երեւեալ՝ բարձրացար ի խաչին՝ առնելով զհեծելութիւն փրկութեան, քանզի լուծեալ եղեն երկունք մահու:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:

Երեւեցար ի փրկութիւն զստեղծուածոց Քոց. ոչ մեկնելով ի Հօրէ՝ յանձն առեր կամաւ զխաչն եւ զթաղումն. եւ յարուցեալ ի մեռելոց իշխանութեամբ, քանզի լուծեալ եղեն երկունք մահու:

Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Աստուածածի՛ն, անհարսնացեա՛լ սրբուհի, զքեզ աղաչեմք անդադար ձայնիւ, որ զԷակ Բանն Հօր ի քեզ կրեցեր եւ ծնար անճառապէս. առ Նա միշտ բարեխօսեա՛ վասն անձանց մերոց:

ՄԱՂԹԱՆՔ
Փա՜ռք հրաշափառ յարութեան Քո, Տէ՛ր. զօրհնեալ եւ զփառաւորեալ, զհրաշալի եւ զյաղթող զյարութիւնն Քո սուրբ օրհնեմք եւ փառաւորեմք:
Մարդասէ՛ր Տէր, վասն սրբուհւոյ անարատի մօր Քո եւ Կուսի եւ վասն խաչի Քո պատուականի ընկա՛լ զաղաչանս մեր եւ կեցո՛ զմեզ:

ՔԱՐՈԶ
(ԱՁ, ԳՁ)
Վասն ի գիշերի եւ ի տուընջեան յամենայն ժամու խօսիլ մեզ զբան Տեառն զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն չանկանելոյ մեզ ի փորձութիւն, որում ոչ կարեմք հանդուրժել, զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն անբիծ եւ անդատապարտ կալոյ մեզ առաջի ահեղ ատենին Քրիստոսի զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն առաջնորդելոյ մեզ ի նաւահանգիստն կենաց անվախճանից զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն արժանի լինելոյ մեզ վերին կոչմանն եւ երկնից արքայութեանն զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն հոգւոցն հանգուցելոց, որք ճշմարիտ եւ ուղիղ հաւատով ի Քրիստոս ննջեցին, զՏէր աղաչեսցուք:
Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
(ԱՁ, ԳՁ)
Ի գիշերի եւ ի տուընջեան եւ յամենայն ժամու զՔեզ աղաչեմք եւ ի Քէն խնդրեմք, մարդասէ՛ր Տէր. լո՛ւր մեզ, Աստուած Փրկի՛չ մեր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս մեր, զի մի՛ ունայն լիցին վաստակք ծառայից Քոց. այլ համարեա՛ զաշխատութիւնս մեր ի գործ արդարութեան եւ ի պտուղ աստուածպաշտութեան: Ընկա՛լ, Տէ՛ր, զաղօթս եւ զերկրպագութիւնս մեր եւ հատո՛ մեզ զողորմութիւն Քո առատապէս: Ծածկեա՛ զմեզ ընդ հովանեաւ ամենազօր աջոյ Քո. զօրացո՛ զմեզ, Տէ՛ր, զօրութեամբ Սուրբ Հոգւոյդ. պահեա՛ զմեզ որպէս բիբ ական եւ արա՛ առ մեզ նշան բարի՝ ի գովեստ եւ ի փառաբանութիւն անուանդ Քում սրբոյ: Զի ի Քո փառս կատարի ամենայն արարածոց մշտնջենաւոր փառաբանութիւն ի բարձունս՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Հովի՛ւ քաջ, Հովի՛ւ բարի եւ յաւիտենական, նայեա՛ց եւ ա՛յց արա բանաւոր հօտի Քո, զոր ժողովեցեր առ Քեզ գթութեամբ Քով: Զի Քո առաջի կամք, Տէ՛ր, եւ առ ի Քէն ողորմութեանցդ եւ գթութեանցդ ակն ունիմք: Զամենեսեան օրհնեա՛, զամենեսեան իմաստնացո՛, զամենեսեան լուսաւորեա՛ եւ ամենեցուն պարգեւեա՛ զերկնից արքայութիւնդ: Վասն զի Դու ես Տէր կենաց եւ Աստուած ողորմութեանց, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Ողորմութեամբ Տեառն լի եղեւ երկիր, եւ բանիւ Տեառն երկինք հաստատեցան, եւ հոգւով բերանոյ Նորա՝ ամենայն զօրութիւնք նոցա:
Փոխ. Ալէլուիա: Յարեաւ Աստուած, եւ ցրուեցան ամենայն թշնամիք Նորա: Փախեան ատելիք Նորա յերեսաց Նորա:
Փա՜ռք եւ երկրպագութի՜ւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

ՄԱՂԹԱՆՔ
(ԱՁ, ԳՁ)
Ի գիշերի եւ ի տուընջեան եւ յամենայն ժամու անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

 
sacredtradition.am