Home    Library    Multimedia    Calendar    Projects    
հայերեն  русский    
CHURCH CALENDAR
CHURCH CALENDAR / LITURGY OF HOURS / MIDNIGHT TIME (MATINS)
11 July 2019y. Thursday
Holy Translators Saints Sahak and Mesrop

Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց Եկեղեցւոյ,
որ կատարի ի մէջ գիշերի՝ ի դէմս Հօր Աստուծոյ



Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Տէ՛ր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո:
Օրհնեալ համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնն՝ Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՍԱՂՄՈՍ Գ
Տէ՛ր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ, եւ բազումք յարեան ի վերայ իմ:
Բազումք ասէին զանձնէ իմմէ, թէ՝ «Չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր»:
Այլ Դու, Տէ՛ր, օգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ:
Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ Իւրմէ:
Ես ննջեցի եւ ի քուն եղէ, զարթեայ, եւ Տէր ընդունելի իմ է:
Ոչ երկեայց ես ի բիւրաւոր զօրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պաշարեալ պահէին զիս:
Արի՛, Տէ՛ր, եւ փրկեա՛ զիս, Աստուա՛ծ իմ. զի Դու հարեր զամենեսեան, ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց, եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես:
Տեառնդ է փրկութիւն, ի վերայ ժողովրդեան Քո՝ օրհնութիւն Քո:

ՍԱՂՄՈՍ ՁԷ
Տէ՛ր Աստուած փրկութեան իմոյ, ի տուէ կարդացի եւ ի գիշերի առաջի Քո:
Մտցեն աղօթք իմ առաջի Քո, Տէ՛ր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս իմ,
Զի լցաւ չարչարանօք անձն իմ, եւ կեանք իմ ի դժոխս մերձեցան, եւ համարեցայ ես ընդ այնոսիկ, որք իջանեն ի գուբ:
Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի եւ ի մեռեալս ազատ:
Որպէս զվիրաւորս, որք ննջեն ի գերեզմանի:
Զորս Դու ոչ յիշեցեր, նոքա ի ձեռանէ Քումմէ մերժեցան:
Եդին զիս ի գբի ներքնումն՝ ի խաւարի եւ ի ստուերս մահու:
Յիս հաստատեցաւ սրտմտութիւն Քո, զամենայն զբօսանս Քո ածեր ի վերայ իմ:
Հեռի արարեր յինէն զծանօթս իմ, եւ եդին զիս նշաւակ իւրեանց:
Մատնեցայ եւ ոչ ելանէի, աչք իմ տկարացան յաղքատութենէ:
Աղաղակեցի առ Տէր զօրհանապազ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Մի՞թէ մեռելոց առնիցես զսքանչելիս Քո, կամ բժիշկք յարուցեալ խոստովան առնիցի՞ն առ Քեզ:
Մի՞թէ պատմեսցէ ոք երբեք ի գերեզմանի զողորմութիւնս Քո կամ զճշմարտութիւնս Քո` ի կորստեան:
Մի՞թէ ճանաչիցին ի խաւարի սքանչելիք Քո, կամ արդարութիւն Քո` յերկիր մոռացեալ:
Ես առ Քեզ, Տէ՛ր, աղաղակեցի. առաւօտու աղօթք իմ ժամանեսցեն առ Քեզ:
Ընդէ՞ր, Տէ՛ր, մերժես զանձն իմ կամ դարձուցանես զերեսս Քո յինէն:
Տնանկ եւ վաստակաւոր եմ ես ի մանկութենէ իմմէ. ի բարձրութենէ խոնարհեցայ եւ ապշեցայ:
Յիս հաստատեցաւ բարկութիւն Քո, արհաւիրք Քո խռովեցուցին զիս,
Շրջեցան զինեւ որպէս ջուր, զօր ամենայն պաշարեցին զիս ի միասին:
Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ եւ զծանօթս իմ վասն թշուառութեան իմոյ:

ՍԱՂՄՈՍ ՃԲ
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր, եւ ամենայն ոսկերք իմ՝ զանուն սուրբ Նորա:
Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր եւ մի՛ մոռանար զամենայն տուրս Նորա.
Ո քաւէ զմեղս քո, բժշկէ զամենայն հիւանդութիւնս քո.
Ո փրկէ յապականութենէ զկեանս քո, պսակէ զքեզ ողորմութեամբ եւ գթութեամբ.
Ո լնու ի բարութենէ զցանկութիւն քո, նորոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քո:
Առնէ ողորմութիւնս Տէր եւ իրաւունս ամենայն զրկելոց:
Եցոյց Տէր զճանապարհս Իւր Մովսիսի եւ որդւոցն Իսրայելի զկամս Իւր:
Գթած, ողորմած է Տէր, երկայնամիտ եւ բազումողորմ:
Ոչ ի սպառ բարկանայ Տէր եւ ոչ յաւիտեան պահէ ոխս:
Ոչ ըստ մեղաց մերոց արար մեզ եւ ոչ ըստ անօրէնութեան մերում հատոյց մեզ.
Այլ որպէս բարձր են երկինք յերկրէ, այնպէս զօրացոյց Տէր զողորմութիւն Իւր ի վերայ երկիւղածաց Իւրոց:
Որչափ հեռի են արեւելք յարեւմտից, այնչափ հեռի արար ի մէնջ զանօրէնութիւնս մեր:
Որպէս գթայ հայր ի վերայ որդւոց իւրոց, այնպէս գթասցի Տէր յերկիւղածս Իւր.
Զի Նա գիտաց զստեղծուածս մեր եւ յիշեաց, թէ հող եմք:
Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր, որպէս ծաղիկ վայրի՝ այնպէս ծաղկէ:
Շնչէ ի նմա հողմ, եւ ոչ է, եւ ոչ եւս երեւի տեղի նորա:
Բայց ողորմութիւն Տեառն յաւիտեանս յաւիտենից ի վերայ երկիւղածաց Իւրոց, եւ արդարութիւն Նորա յորդւոց մինչեւ յորդիս,
Ոյք պահեն զուխտս Նորա, յիշեն զպատուիրանս Նորա եւ առնեն զնա:
Տէր յերկինս պատրաստեաց զաթոռ Իւր, արքայութիւն Նորա ամենեցուն տիրէ:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն հրեշտա՛կք Նորա՝ հզօրք զօրութեամբ, ոյք առնէք զբան Նորա ի լսել ձայնի պատգամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն զօրութի՛ւնք Նորա, պաշտօնեա՛յք եւ արարո՛ղք կամաց Նորա:
Օրհնեցէ՛ք զՏէր, ամենայն գո՛րծք Նորա. զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Նորա. օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏէր:

ՍԱՂՄՈՍ ՃԽԲ
Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց, ո՛ւնկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ Քով:
Լո՛ւր ինձ արդարութեամբ Քով եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի Քում, զի ոչ արդարանայ առաջի Քո ամենայն կենդանի:
Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից:
Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս:
Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն գործս Քո. յարարածս ձեռաց Քոց խորհեցայ եւ համբարձի առ Քեզ զձեռս իմ:
Անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ Քեզ. վաղվաղակի լո՛ւր ինձ, Տէ՛ր, զի նուաղեաց յինէն հոգի իմ:
Մի՛ դարձուցաներ զերեսս Քո յինէն. նմանիցեմ այնոցիկ, ոյք իջանեն ի գուբ:
Լսելի՛ արա ինձ առաւօտու զողորմութիւնս Քո, զի ես ի Քեզ, Տէ՛ր, յուսացայ:
Ցո՛յց ինձ ճանապարհ, յոր եւ գնացից, զի առ Քեզ, Տէ՛ր, համբարձի զանձն իմ:
Փրկեա՛ զիս ի թշնամեաց իմոց, Տէ՛ր, զի զՔեզ ապաւէն ինձ արարի:
Ուսո՛ ինձ առնել զկամս Քո, զի Դու ես Աստուած իմ:
Հոգի Քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ:
Վասն անուան Քո, Տէ՛ր, կեցուսցես զիս, արդարութեամբ Քով հանցես ի նեղութենէ զանձն իմ:
Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԵՐԳ ԳԻՇԵՐԱՅԻՆ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Յիշեսցուք ի գիշերի զանուն Քո, Տէ՛ր:
Բղխեսցեն սիրտք մեր զբան բարի, եւ լեզուք մեր պատմեսցեն զգործս երկնաւոր Թագաւորիդ:
Ի մէջ գիշերի յարուցեալ՝ խոստովանեսցուք զՔեզ, Տէ՛ր:
Զաղօթս մեր տացուք Քեզ, Տէ՛ր, ի գաւիթս Քո ի մէջ նոր Երուսաղեմի:
Ի գիշերի համբարձցուք զձեռս մեր սրբութեամբ առ Քեզ, Տէ՛ր:
Ի ձայն գոհութեան, ամենա՛յն հոգիք, օրհնեցէ՛ք զՏէր:
Փոխ. Զարթի՛ք, փա՛ռք իմ, զարթի՛ք, եւ ես զարթեայց առաւօտուց. ալէլուիա:
Զարթի՛ք ընդ զուարթունս, մանկու՛նք վերինն Սիոնի. ալէլուիա:
Զարթի՛ք, որդի՛ք լուսոյ, ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալէլուիա:
Զարթի՛ք, փրկեա՛լք արեամբ, եւ տո՛ւք զփառս Փրկողին. ալէլուիա:
Զարթի՛ք, նո՛ր ժողովուրդք՝ նոր երգս առեալ Նորոգողին. ալէլուիա:
Զարթի՛ք, հարսո՛ւնք հոգւով՝ սպասեալք գալոյ սուրբ Փեսային. ալէլուիա:
Զարթի՛ք, վառեա՛լք լուսով, ըստ իմաստուն սուրբ կուսանացն. ալէլուիա:
Զարթի՛ք, պատրաստեցէ՛ք իւղ լապտերաց ջերմ արտասուս. ալէլուիա:
Զարթի՛ք եւ մի՛ ննջէք, նման յիմար կուսից նիրհէք. ալէլուիա:
Զարթի՛ք, երկիր պագցուք եւ արտասուօք զայս ասասցուք. ալէլուիա:
Փոխ. Զարթի՛ր, ընդէ՞ր ննջես, Տէ՛ր, մի՛ մերժեր զմեզ ի սպառ:
Արի՛, Տէ՛ր, օգնեա՛ մեզ. տացուք անուանդ Քում զփառս:
Այժմ եւ յաւէտ Հօր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգւոյն. ամէն:
Փոխ. Զարթուցեալքս ի զբաղմանէ գիշերային հանգստենէ:
Շնորհեսցէ մեզ մարդասէր Տէր մխիթարութիւն եւ ի սփոփանս Եկեղեցւոյ:
Ահիւ եւ դողութեամբ կացցուք ի յաղօթս:
Եկեալ խոստովանեսցուք զյանցանս:
Եւ գտցուք ի Քրիստոսէ զքաւութիւն եւ զմեծ զողորմութիւն:
Կցորդ. Անբաժանելի եւ համագոյ Երրորդութեանդ, համաձայնեալք ընդ զօրս երկնից, փառս մատուցանեմք:
Փա՜ռք Քեզ, որ յանարուեստ յաթոռ բարձրացեալ՝ հանգչիս, սո՛ւրբ Աստուած՝ հզօր եւ սքանչելագործ:
Փա՜ռք Քեզ, որ յանէից գոյացուցեր զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ անճառ Հօր անեղ Որդի:
Փա՜ռք Քեզ, որ տեսչութեամբ խնամես զամենայն արարածս, սո՛ւրբ Աստուած՝ Բղխումն անսպառ աղբեր:
Տէ՛ր, ժողովրդապետք Եկեղեցւոյ ի Քէն հայցեն՝ ասելով. «Հովի՛ւ բարի, ողորմեա՛ բանաւոր հօտի»:

Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:
Ամէն. ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:

ՔԱՐՈԶ
Խոսրով Անձևացու մեկնությունը՝ (թարգմ.՝ Բագրատ եպս. Գալստանյանի). Խոսքի սկիզբն արտահայտում է Աստծո խնամքը, որ նախքան հանդերձյալ կյանքը, այստեղ իսկ աշխատանքից, հոգնությունից, մեղքից և գիշերվա տարատեսակ տրտմություններից քնի միջոցով հանգիստ պարգևեց, որովհետև թեպետ այս ամենին պարտավորվեցինք ադամական մեղքի պատճառով, սակայն մարդասեր Աստծո գութը չհանդուրժեց մեզ այսպիսի տառապանքի մեջ թողնել։
ամենեքեան ի հանգստենէ քնոյ, զոր շնորհեաց մեզ մարդասէրն Աստուած ի մխիթարութիւն եւ ի սփոփանս տկարութեան մերում, եւ եկեալքս
Այստեղ անիմաստ կերպով չէ, որ ավելացնում է միաբան լինելը կամ էլ, ինչպես սկզբում, զարթուցեալքսին կից ամենաքեանը նշելը, այլ որպեսզի ցույց տա, թե Աստծուն պաշտամունք մատուցելու ժամանակ ամենքի միաբանված լինելը Աստծուն՝ դյուրահաշտ, մեզ՝ զորավոր, իսկ դևերի մարտը անզոր է դարձնում։
Երգը հոգևոր ասելով՝ հայտնում է, ըստ Պողոս առաքյալի, թե Սուրբ Հոգին օգնության և գործակցության է հասնում մեր տկարությունների մեջ (հմմտ. Հռոմ Ը 26), մտքով երգակից է լինում սրբերին և հորդորում է մնալ Աստծո փառաբանության մեջ։
ի փառաբանութիւն եւ ի պատիւ ամենասուրբ անուան
Տեր եւ Փրկիչ է ասում, Տերը՝ ստեղծելու և մեզ տիրելու պատճառով, իսկ Փրկիչ, քանզի Իր անձը որպես փրկանք տվեց և Իր արյամբ փրկեց մեզ մեղքից ու մահվանից և վերացրեց անեծքը, որ մեզ վրա էր։ Այս պատճառով էլ հաճախ երկու անուններով ենք կոչում Նրան, որովհետև, շնորհակալություն ենք հայտնում Իր արարչության և խնամակալության համար, որով մեզ հարազատություն հայտնեց։
Յիսուսի Քրիստոսի՝
Հրեշտակների օրինակով մեզ հրամայում է ահ ու դող ունենալ, այդ պատճառով է հավելում՝ առաջի Նորա, քանզի ինչպես հրեշտակները Նրա փառքից միշտ ահաբեկված են, նույնպես և մենք, դեպի Աստված մեր միտքը ուղղելով և մեծ փառքի առջև, կանգնած լինելով, երկյուղով Նրան պիտի պաշտենք։
Եւ գոհացարուք զՆմանէ ի գիշերային ժամուս յայսմիկ վասն
Ցույց է տալիս ճշմարտությունն ու արդարությունը, որն իրագործեց մեր նկատմամբ ոչ թե ըստ արժանիքի՝ այլ ողորմելով:
Նորա. որ
Ասում է՝ ողորմեց, այդ պատճառով էլ ընտրեց, որովհետև, խոտան էինք և Աստծո ներկայությունից զրկված։ Ըստ առաքելական խոսքի՝ ողորմությունը մեզ ընտրյալ դարձրեց. «Ընտրեց մեզ Նրանով (այսինքն Քրիստոսի միջոցով) նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ» (հմմտ. Եփես. Ա 4)
եւ շնորհեաց մեզ բերել զնմանութիւն երկնային հրեշտակացն ի փառաբանիչս Տեառն Աստուծոյ ամենեցուն եւ մեզ լինիլ: Եւ մեք, այսուհետեւ
Այսինքն, որովհետև երկրում մեզ հրեշտակների նման դարձրեց, մեր անձերում ընդունենք հրեշտակային սրբությունը և, եթե մարդկային բնությամբ ինչ որ սխալ ենք գործել, խոստովանությամբ և ապաշխարությամբ այն սրբելով, մաքրվենք։
ի խղճէ եւ ի չար գործոց,
Ինչպես մարգարեն է հրամայում.«Գիշերը դեպի սրբությունը պարզեցեք ձեռքերը» (Սաղմ. ՃԼԳ 2), նույն կերպով և քարոզը հրամայում է նախ՝ սրբել մեղքը և չար գործերը և ապա բարձրացնել ձեռքերը դեպի սրբություն։
Քանզի աղոթողին պետք է աներկմիտ հավատով և անբարկանալի մտքով աղոթքը մատուցել Աստծուն, որի համար և Տերն է ասում. «Թող քո ընծան սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ինձ աղերսիր» (հմմտ. Մատթ. Ե 24)։ Այդ պատճառով և այս քարոզը հորդորում է բարկությունը թողնել և ապա Աստծուց քավություն հայցել:
Հաւատով խնդրեսցուք ի Նմանէ զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց՝
Քանզի ասաց՝ նախ սրբել մեր անձերը մեղքից (այստեղ նաև օրինակն է տալիս, թե ինչպես), ըստ որի՝ սրբվում ենք խոստովանությամբ և քավություն խնդրելով, որովհետև, եթե չխոստովանենք, Ծածկագետից չենք կարող թաքցնել։ Սակայն խոստովանությամբ և մեղքը գիտակցելով մենք խոնարհության ենք հասնում, ամաչում ենք, զղջում և պաղատում ենք, որով և Աստծուց ողորմություն և ներում ենք գտնում և արդարանում։ Քանզի մարգարեի միջոցով իսկ ասում է. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Ես. ԽԳ 26)
ծածկագիտին Աստուծոյ: Որպէս զի ընդունելով զպաղատանս մեր աղօթիւք եւ բարեխօսութեամբ ամենայն սրբոց՝
Հայտնի է դարձնում, որ Նրա պարգևները ձրի են, թեպետ և շատերս առաքինանանք, որովհետև սիրում է մարդկանց։ Եվ առաքինությամբ և անբիծ ապրելը շնորհ է, որ շնորհում է մարդասերն Աստված։ Սակայն անարատ վարքով ապրելն առավել պատիվ է, քան արքայությունը, որին ավելի մեծ ցանկությամբ են բաղձում ընտրյալները, քան երկնքի բարիքներին, որովհետև, ցանկանում են ոչ թե վարձատրվել Քրիստոսից, այլ տառապել Քրիստոսի համար։ Եվ առ Քրիստոս ունեցած սիրո պատճառով՝ Քրիստոսի համար չարչարվելն ավելի ախորժական էր, քան Քրիստոսի հետ փառքի մեջ լինելը։ Ինչպես և երանելի Հովհան Ոսկեբերանն է ասում. «Նախընտրում եմ Քրիստոսի համար կապանքների մեջ լինել, քան քերովբեների հետ մերձ լինել Աստծուն»։ Նաև երջանիկ Գրիգոր Աստվածաբանն է գրում. «Որպեսզի չասեմ, թե նույնինքն տքնելն արդեն իսկ վարձատրություն է, որն ամենևին մտքի վաճառականություն չէ», և նաև ընտրյալ Նյուսացի Գրիգորն է այս իմաստով ասում Սողոմոնի «Երգ Երգոց» օրհնության մեկնության մեջ. «Սիրո առաքինության պատճառով է, որ հարսին ունի և ոչ թե որպես վարձատրություն»։ Նաև՝ Աստվածաբանը, ինչպես և Նյուսացին, երեք չափանիշներ են սահմանում արդարության մասին՝ երկյուղի պատճառով, վարձատրության պատճառով և սիրո պատճառով։ Նյուսացին սիրո գերակայությունը բացատրում է ամուսնական մերձավորության օրինակով, ըստ Սողոմոնի, իսկ Աստվածաբանը՝ որդիության օրինակով եռակարգ դասակարգումով. ծառա է կոչում երկյուղով ուղղվածներին, վարձկան՝ հոժարակամ ստացողներին, ապա, առավել քան այս երկուսը, ասում է՝ որդին է հոր հավանածը և ոչ թե վարձկանը։ Արդ, առաջին և մեծ պարգևն այս է՝ առաքինություն ստանալ, և երկրորդը՝ հավիտենական ուրախության արժանանալ, որը Քրիստոսի սիրողները կստանան Նրանից՝ ըստ Նրա անսուտ խոստումի։
ըստ կամաց Նորա յայսմ աշխարհիս եւ արժանաւոր լինելով յաւիտենական եւ երկնային խորանացն, զոր խոստացաւ սիրելեաց Իւրոց ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս: Տէ՛ր մեր,
Խնդրանքով է ամփոփում խոսքը՝ տնօրինական անունները հիշելով, որ մեզ համար եղավ և կոչվեց Հիսուս, որ է Փրկիչ (հմմտ. Մատթ. Ա 21, Ղուկ. Ա 31), քանզի փրկեց մեզ մոլորությունից և սատանայական գործերից, մեղքից, անեծքից, մահվանից, ապականությունից և դժոխքից։ Եվ Քրիստոս կոչվեց, որովհետև Հոգով օծվեց և կոչվում է Քրիստոս՝ այսինքն Օծյալ (Ղուկ. Բ 11) եւ նույն Հոգով «մեզ ևս օծեց» (Բ Կորնթ. Ա 21), օծվածներ դարձրեց և անվանեց քրիստոնյաներ։

Կեցո՛, Տէ՛ր:
Զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել՝ հաւատով ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զհրեշտակ խաղաղութեան՝ պահապան անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զքաւութիւն եւ զթողութիւն յանցանաց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Զսրբոյ խաչին մեծ եւ կարող զօրութիւն յօգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք:
Շնորհեա՛, Տէ՛ր:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ ԱՆՁԻՆ ԶՂՋԱՑԵԼՈՅ
տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի

Աշխա՛րհ ամենայն, առ իս նայեցեալ՝ ախտակի՛ց լերուք:
Բանամ զշրթունս, բարբառիմ լեզուաւս, բողոքեմ զանձնէս.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Գող եղէ մեղաց, գտող կորստեան, գուբ ինձ փորեցի:
Դաւեցի զանձն իմ, դաւաճանեցի, դարան գործեցի.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Երբեմն էի լոյս. եւ այժմ եմ խաւար եւ ստուեր մահու:
Զիա՞րդ պատմեցից զթիւ մեղաց իմոց, զի բազում են յոյժ.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Էրկի՛նք եւ երկի՛ր, էկայք ողբացէ՛ք էղկելի զանձն իմ:
Ընտրեցի զչարն, ընկալայ կամաւ ըզհոյլս մեղաց.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Թաթաւիմ տղմով, թաւալիմ ի մեղս. թօթափիլ չկարեմ:
Ժանտ ախտիւ լցեալ՝ ժահահոտ եղէ ժամանակս բազումս.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Ի բաց մեկնեցայ ի սուրբ խորհրդոց, ի բարեաց գործոց:
Լաւ վարկաւ անձն իմ լուսոյն հեռանալ, լինել ընդ խաւար.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Խորհուրդք չարին խաբեն զհոգիս, խորասոյզ առնեն:
Ծածկեն անդնդօք, ծիծաղին գլորմամբս, ծանակ զիս առնեն.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Կամաւ կորացայ կարկամեալ անձամբս. կանգնիլ ոչ կարեմ:
Հուր մեղաց կիզող հրդեհեաց որ յիս հոգեւոր բարիս.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Ձաղկեցայ մեղօք, ձաղեցին տեսողք, ձանձրացաւ հոգիս:
Ղեղի դառնութեան, ղօղեալ ի սիրտ իմ, ղամբար իմ շիջաւ.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Ճաշակմամբ մեղաց ճաշեցի զմահ, ճոխս աղքատացայ:
Մեռեալ եմ հոգւովս, մոլորեալ՝ մտօքս, միայն կամ մարմնովս.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Յորոգայթ մահու յորսողին անկայ, յաղթեցայ յախտից:
Նետից թշնամւոյն նշաւակ եղէ. նոր միշտ խոցոտիմ.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Շուրջ պատեալ զինեւ շունք բազումք եղեն. շաղախին արեամբս:
Որս եղէ չարին. ուռկանաւ մեղաց որսացաւ զանձն իմ.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Չարաչար վշտօք չարչարի անձն իմ. չունիմ դադարումն:
Պարտապան գտայ պարտուց յանցանաց պարտեալս ի մեղաց.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Ջանամ զղջանալ, ջեռանիմ դարձեալ, ջեռնում հրով մեղաց:
Ռաբբի կոչեցայ, ռակայ անուանիմ ռամկական վարուքս.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Սիրով ցանկութեան սաստիկ բարկութեան սիրտ իմ խոցեալ է:
Վիրօք յանցանաց վշտանայ հոգիս. վարանեալ շրջիմ.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Տիրեցին ինձ չարք. տարագիր հանին տիրական գրկացն:
Րաբունւոյն բարւոյ րախճական ձայնին րոտինս ոչ լուայ.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Ցանկութիւն չարեաց ցանկալի դիմօք ցաւեցոյց զաչս իմ:
Ււրաքանչիւրոց ւիւսմամբ խուռն ախտից ւիւծեալ է հոգիս.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Փութացի՛ր, ա՛նձն իմ, փախչիլ ի չարեաց, փափագիլ բարեաց:
Քեզ միշտ մե՛րձ ծանիր քուն մահու եկեալ քննող Դատաւոր.
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Սրբուհւոյ Աստուածածնին բարեխօսութեամբ յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:


ԱՂՕԹՔ
ԶՔէն գոհանամք, Տէր Աստուա՛ծ մեր, որ շնորհեցեր մեզ հանգիստ քնոյ խաղաղութեամբ: Եւ զարթուցեալ ժամանեցուցեր զմեզ կանխել յերկրպագութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ: Տո՛ւր մեզ, Տէ՛ր, աղաչեմք զՔեզ, զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել. եւ զամենայն ժամանակս կենաց պանդխտութեան մերոյ երկիւղիւդ Քո ամրացո՛ եւ պահեա՛: Որպէս զի զգուշութեամբ եւ անարատ վարուք կրօնաւորեալք յայսմ աշխարհիս՝ ժամանեսցուք յանքոյթ եւ ի խաղաղ նաւահանգիստ յաւիտենական ի կեանսդ՝ շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Ընդ Որում Քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Նայեա՛ց, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ Քով յերկրպագուս եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ: Տէ՛ր զօրութեանց, խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց եւ յաշխարհական զբօսանաց: Զհրեշտակ խաղաղութեան Քո առաքեա՛ առ մեզ, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում: Որպէս զի բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս Քեզ Տեառնդ ծառայելով ի կեանս յայսոսիկ՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:


ԿԱՆՈՆ «Մի նախանձիր», ԱԿ (սաղմոս ԼԶ-ԾԴ)
Թո՛յլ տուք մանկտւոյդ գալ առ Իս եւ մի՛ արգելուք զդոսա, զի այդպիսեաց է արքայութիւնն երկնից:


ԿԱՆՈՆԱԳԼՈՒԽ


ՍԱՂՄՈՍ ԺԳ
Ասաց անզգամն ի սրտի իւրում, թէ՝ «Ոչ գոյ Աստուած». ալէլուիա. Ապականեցան եւ պղծեցան յանօրէնութեան իւրեանց, եւ ոչ ոք է, որ առնէ զքաղցրութիւն. աէլուիա:
Աստուած յերկնից նայեցաւ յամենայն որդիս մարդկան՝ տեսանել, թէ իցէ՞ ոք իմաստուն, որ խնդրիցէ զԱստուած:
Ամենեքեան խոտորեցան ի միասին եւ անպիտանացան:
Ոչ ոք է, որ առնէ զբարի, եւ չէ ոք մինչեւ ի մի:
Ո՞րպէս ոչ ծանիցեն ամենեքեան, ոյք գործեն զանօրէնութիւն,
Ոյք ուտէին զժողովուրդ իմ որպէս կերակուր հացի եւ առ Աստուած ոչ կարդացին:

ՍԱՂՄՈՍ ԾԴ
Փոխ. Զի ոչ գոյր նոցա փոխանակ, եւ ոչ երկեան յԱստուծոյ. ալէլուիա, ալէլուիա.
Ձգեաց զձեռն Իւր ի հատուցանել նոցա, եւ նոքա պղծեցին զօրէնս Նորա:
Բաժանեցան ի սրտմտութենէ երեսաց Նորա. եւ եհաս ի սիրտս նոցա:
Կակուղ էին բանք նոցա քան զձէթ, եւ ինքեանք՝ որպէս սլաք:
Ընկեա՛ ի Տէր զհոգս քո, եւ Նա կերակրէ զքեզ եւ ոչ տայ յաւիտեան սասանութիւն արդարոյ:
Դու, Աստուա՛ծ, իջուսցես զնոսա ի գուբ ապականութեան. արք արիւնահեղք եւ նենգաւորք մի՛ հասարակեսցեն զաւուրս իւրեանց, այլ ես ի Քեզ, Տէ՛ր, յուսացայ:
Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա:

ՇԱՐԱԿԱՆ ՀԱՆԳՍՏԵԱՆ


Հանգստեան ակ.

(Տրյ. Հանգստեան ակ. Ա.)


Ձեռք Քո արարին եւ ստեղծին զիս ի հողոյ ի յօրհնել զՔեզ, Աստուա՛ծ յաւիտեան։
Իսկ պատրանօք բանսարկուին խափանեցայ յանճառ լուսոյն եւ դարձայ անդրէն ի հող, յորմէ ստեղծայ։
Մխիթարիչ Սո՛ւրբ Հոգի, լուսաւորեա՛ զմեր ննջեցեալսն եւ հանգո՛ զհոգիս նոցա ընդ սուրբս Քո։

(Տրյ. Հանգստեան ակ. Բ.)


Հա՛յր անոխակալ եւ բարեգութ, մաղթելով հայցեմք ի Քէն վասն մեր ննջեցելոցն արժանաւորել հանգստեան օթեւանի սրբոցն։
Անճառ ծնունդ Հօր Որդի՛, որ մահկանացուացս կեանքդ ես, զհոգիս ննջեցելոց մեր ընկա՛լ եւ արժանաւորեա՛ հանգստեան օթեւանի սրբոցն։
Եւ, նորոգող Սո՛ւրբ Հոգի, յորժամ նորոգես զապականեալսն, յայնժամ շնորհեա՛ եւ մեր ննջեցելոցն արժանաւորել հանգստեան օթեւանի սրբոցն։

(Տրյ. Հանգստեան ակ. Գ., 1-2 տներ)


Յորժամ յերկնից գոչէ փողն՝ ազդեցութիւն առնելով տիեզերաց ի դատաստանն ահաւոր, յայնմ աւուր ահեղին յիշեա՛, Տէ՛ր, եւ զմեր զննջեցեալսն եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։
Յորժամ ճառագայթք Աստուածութեանդ փայլին ի յարեւելից, եւ դպրութիւնք հրաշիցն բանին, յայնմ աւուր ահեղին յիշեա՛, Տէ՛ր, եւ զմեր զննջեցեալսն եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։

(Ողր. Մեծի պահոց Բ կիւրակէի ակ.)


Որ առաքեցար ի հայրական ծոցոյ, ծածկեալ Խորհո՛ւրդ ընդ Հօր յաւիտեան, եւ առեր մարմին զմեղուցելոյ նախաստեղծին յանապական Կուսէն անճառ միութեամբ վասն մերոյ փրկութեան, ողորմեա՛:
Որ փոխանակ ճաշակացն դառնութեան մահաբեր պտղոյն, անճաշակ լինելով Քո քառասնօրեայ, քաղցրացուցեր յուսով զլուծ նոր Քո օրինաց, վասն մերոյ փրկութեան ողորմեա՛:
Որ աջակողմ աւազակին բացեր զդուռն դրախտին կենաց, բա՛ց եւ մեզ՝ մեղաւորացս, ողորմութեամբ, որք ընդ նմին զՔեզ դաւանիմք Տէր եւ Թագաւոր. աղաչեմք զՔեզ, ողորմեա՛:

(Ողր. ապաշխարութեան ակ. Ա.)


Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ:
Մրրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ:
Նաւապե՛տ բարի, լե՛ր անձին իմոյ ապաւէն:

(Մնկ. Աւագ Եշ. ակ.)


Այսօր կանգնեցաւ աւազան մկրտութեան ի թողութիւն մեղաց մերոց։
Այսօր Տէրն մեր լուանայր զոտս աշակերտացն եւ պատուիրէր՝ զայս ասելով. «Մի ոմն ի ձէնջ, եղբա՛րք, մատնելոց է զԻս ի մահ եւ որոշի յաշակերտացդ»։
Զայն լուեալ Պետրոսի՝ ակնարկէր առ Յովհաննէս՝ հարցանել, թէ՝ ո՞վ իցէ։
Բանն, զոր ասաց Յիսուս, տրտմեցոյց զԻւր զաշակերտսն, եւ խռովեցան ամենեքեան։

(Ողր. Յարութեան ակ. Գ.)


Իջեր յերկնից, Որդի՛ Աստուծոյ, եւ մարմնացար ի սրբոյն Կուսէն, որ անմեկնելիդ ես ի Հօրէ. ողորմեա՛:
Եկիր ի չարչարանս կամաւորապէս, Աստուա՛ծ, եւ խաչեցար վասն ազգի մարդկան եւ ի գերեզման իջեր անապական. ողորմեա՛:
Զմահ լուծեր եւ զաշխարհս ազատեցեր կարողապէս, Տէ՛ր, եւ ի մեռելոց յարեար իշխանութեամբ. ողորմեա՛:

(Ողր. Հոգեգալստեան Բ աւուր ակ.)


Որ առաքեցար ի Հօրէ, Հոգի՛դ անեղ եւ համագոյ, աղաչանօք տնօրինաբար Քում Էակցին՝ լինել մխիթարիչ սուրբ առաքելոցն, աղաչեմք զՔեզ, ողորմեա՛:
Որ իջեր տիրաբար յերկնից սաստիկ հողմոյ նման Աստուած յայտնապէս եւ ի հրեղէն լեզուս բաժանեալ՝ հանգեար ի դասս առաքելոցն, աղաչեմք զՔեզ, ողորմեա՛:
Որ արբուցեր երկնաւոր գինեաւն իմաստութեան զհոգիս սրբոց Քոց առաքելոցն, որք արբուցին տրտմեցելոց որդւոց Ադամայ զբաժակն ուրախարար յայգւոյն Եդեմայ, աղաչեմք զՔեզ, ողորմեա՛:

(Մեծ. ակ.)


Ո՛վ գերահրաշ ծաղիկ՝ բուրեալ յԵդեմայ, հո՛տ անմահութեան ծննդոցս Եւայի, յորմէ սփռեցաւ մահ ընդ տիեզերս, օրհնութեամբ զքեզ մեծացուցանեմք:
Դու՝ լուծիչ երկանց, բարձող անիծից, ծագումն Արեւու լուսոյն ճշմարտի, Որով հերքեաւ խաւարն առաջին. օրհնութեամբ զքեզ մեծացուցանեմք:
Զքեզ ունիմք բարեխօս, Կո՛յս անհարսնացեալ, մա՛յր անարատ էմմանուելի, տաճա՛ր Բանին Հօրն երկնաւորի. օրհնութեամբ զքեզ մեծացուցանեմք:

(Մնկ. Նաւակատեաց Սրբոյ խաչին ակ.)


Սեղան Քո, Տէ՛ր զօրութեանց, հաւատով կանգնեցաւ ի խորանի Քում. եկա՛յք, ժողովո՛ւրդք, երկրպագեսցուք:
Վէմ պատուական ի խորանի Քում հիմնեցար այսօր. եկա՛յք, ժողովո՛ւրդք, երկրպագեսցուք:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ:

Ի սմա մատուցաւ ճշմարիտ պատարագ եւ զենումն անապական. եկա՛յք, ժողովո՛ւրդք, երկրպագեսցուք:

Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Տրյ. Հանգստեան ակ. Գ., 3-րդ տուն)


Զարհուրեալ դողան արարածք ի ձայնէ սրովբէագոչ փողոյն. յորժամ հարկանէ հրեշտակապետն եւ կոչէ ի դատաստան զազգս որդւոց մարդկան, յայնմ աւուր ահեղին յիշեա՛, Տէ՛ր, եւ զմեր զննջեցեալսն եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։

ՍԱՂՄՈՍ ՁԴ
Հաճեցար, Տէ՛ր, ընդ երկիր Քո եւ դարձուցեր զգերութիւն Յակոբայ:
Թողեր զանիրաւութիւն ժողովրդեան Քո եւ ծածկեցեր զամենայն մեղս նոցա:
Լռեցուցեր զամենայն սրտմտութիւնս Քո եւ դարձար ի բարկութենէ սրտմտութեան Քո:
Դա՛րձ առ մեզ, Աստուա՛ծ փրկիչ մեր, եւ դարձո՛ զսրտմտութիւն Քո ի մէնջ:
Մի՛ յաւիտեան բարկանար մեզ, Տէ՛ր, եւ մի՛ ձգեր զբարկութիւն Քո ազգէ մինչեւ յազգ:
Աստուա՛ծ, Դու դարձեալ կեցուսցես զմեզ, ժողովուրդ Քո ուրախ եղիցի ի Քեզ:
Ցո՛յց մեզ, Տէ՛ր, զողորմութիւնս Քո եւ զփրկութիւնս Քո տո՛ւր մեզ:
Լուաք, զինչ խօսի Տէր Աստուած մեր. խօսեսցի զխաղաղութիւն ժողովրդեան Իւրոյ առ սուրբս Իւր եւ առ այնոսիկ, որ դարձեալ են առ Նա սրտիւք:
Սակայն մերձ է առ երկիւղածս Իւր փրկութիւն Նորա՝ բնակիլ փառաց Նորա յերկրի մերում:
Ողորմութիւն եւ ճշմարտութիւն պատահեսցին, արդարութիւն եւ խաղաղութիւն համբուրեսցին:
Ճշմարտութիւն յերկրէ բուսաւ, արդարութիւն յերկնից երեւեցաւ:
Տէր տացէ զքաղցրութիւն, եւ երկիր մեր տացէ զպտուղ իւր. արդարութիւն առաջի Նորա գնասցէ, դիցէ ի ճանապարհի զգնացս իւր:

ԱՒԵՏԱՐԱՆ ՀԱՆԳՍՏԵԱՆ
(ԱԿ, ԳԿ)

Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի, որ ըստ Ղուկասու
(գլ. 12.32-48)

Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ.

«Մի՛ երկնչիր, հօ՛տ փոքրիկ, զի հաճեցաւ Հայր ձեր տալ ձեզ զարքայութիւն:
Վաճառեցէ՛ք զինչս ձեր եւ տո՛ւք ողորմութիւն. եւ արարէ՛ք ձեզ քսակս առանց հնանալոյ, գանձ անպակաս յերկինս, ուր ո՛չ գող մերձենայ, եւ ո՛չ ցեց ապականէ:
Զի ուր գանձն ձեր է, անդ եւ սիրտք ձեր եղիցին:
Եղիցին գօտիք ձեր պնդեալ ընդ մէջս, եւ ճրագունք՝ լուցեալք, եւ դուք՝ նմանողք մարդկան, որ ակն ունիցին տեառն իւրեանց, թէ երբ դառնայցէ ի հարսանեաց, զի յորժամ գայցէ եւ բախիցէ, վաղվաղակի բանայցեն նմա:
Երանի իցէ ծառայիցն այնոցիկ, զորս եկեալ տէրն գտցէ արթունս. ամէն ասեմ ձեզ, զի գօտի ընդ մէջ ածցէ եւ բազմեցուսցէ զնոսա եւ անցեալ պաշտիցէ զնոսա. եւ եթէ յերկրորդ կամ յերրորդ պահու եկեսցէ եւ գտցէ այնպէս, երանելի են ծառայքն այնոքիկ:
Բայց զայն գիտասջիք. եթէ գիտէր տանուտէրն, յորում ժամու գող գայ, հսկէր եւ չտայր թոյլ ական հատանել ի տան իւրում:
Եւ դո՛ւք եղերուք պատրաստք, զի յորում ժամու ոչ կարծիցէք, գայ Որդի մարդոյ»:
Ասէ Պետրոս. «Տէր, առ մե՞զ ասացեր զառակդ զայդ, թէ՞ առ ամենեսեան»:
Եւ ասէ Տէր. «Ո՞վ իցէ հաւատարիմ տնտես եւ իմաստուն, զոր կացոյց տէր իւր ի վերայ գերդաստանի իւրոյ՝ տալ ի ժամու զկերակուրս:
Երանի իցէ ծառային այնմիկ, զոր եկեալ տէր իւր՝ գտանիցէ արարեալ այնպէս:
Արդարեւ ասեմ ձեզ, զի ի վերայ ամենայն ընչից իւրոց կացուսցէ զնա:
Ապա եթէ ասիցէ ծառայն այն ի սրտի իւրում՝ «Յամէ տէր իմ ի գալ», եւ սկսանիցի հարկանել զծառայսն եւ զաղախնայսն, ուտել եւ ըմպել եւ արբենալ, եկեսցէ տէր ծառային այնորիկ յաւուր, յորում ակն ոչ ունիցի, եւ ի ժամու, յորում ոչ գիտիցէ, ընդ մէջ կտրեսցէ զնա եւ զմասն նորա ընդ անհաւատս դիցէ:
Եւ ծառայ, որ գիտիցէ զկամս տեառն իւրոյ եւ ոչ պատրաստիցէ ըստ կամաց նորա, արբցէ գան բազում:
Եւ որ ոչն գիտիցէ եւ արժանի գանի ինչ գործիցէ, արբցէ գան սակաւ. ամենայնի, որում շատ տուաւ, շատ խնդրեսցի ի նմանէ, եւ որում բազում աւանդեցաւ, առաւել եւս պահանջեսցեն ի նմանէ»:

ԵՐԳ ՏԵԱՌՆ ՆԵՐՍԵՍԻ
(ասացեալ առ ի Քրիստոս ննջեցելոց)

(ԱԿ, ԳԿ)

Ճանապա՛րհ մոլորելոց
Եւ ճառագա՛յթ խաւարելոց,
Հրաւիրեցեր զորդիս լուսոյ
Ի յերկնային հարսանիս Քո.
Ընդ զուարճալից անդ ժողովոց
Արժանացո՛ զսա դասուց,
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

Մերով բնութեամբ, զոր զգեցար,
Ի փայտ խաչին բեւեռեցար՝
Լուծանելով զմեզ ի մեղաց
Ի նախահօրն կապանաց.
Լո՛յծ եւ զսա ի յանցանաց
Վասն Քո սուրբ չարչարանաց.
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

Յետ կամաւոր մահու խաչի
Եդար ի նոր գերեզմանի,
Երեքօրեայ թաղմամբ յերկրի
Նոր ստեղծեր զմեզ կենդանի.
Զիջեալս ընդ Քեզ ի հող մահու
Վերակոչեա՛ ձայնիւ փողոյ.
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

Նստեալ կանանցն իւղաբերից
Եւ ողբային արտասուալից
Իբր զմեռեալ անյուսալից
ԶԿենդանիդ յաւիտենից.
Վասն նոցին սուրբ արտասուաց
Մաքրեա՛ զսա ի յանցանաց.
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

Շարժեալ հիմանցն դժոխոց
Ի տեսանել զՔեզ ներքնոց՝
Հաներ զհոգիսն, որ ի բանտին՝
Կապեալ զիշխանն մահածին.
Ընդ հանգուցեալ հոգիս սրբոց
Հանգո՛ զհոգիս ննջեցելոց.
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

Ուրախութեամբ զօրք երկնային
Յերկնից յերկիր իջանէին,
Յորժամ յարեար ի մեռելոց,
Լոյս ծագեցար արարածոց.
Սուրբ յարութեամբ Քով կենարար
Յարո՛ զսա ի կեանս անմահ.
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

Չհանդուրժեալ պահապանացն
Ի յերկիւղէ երկնաւորացն,
Որք աւետիս տային կանանց,
Թէ մահ լուծաւ մահկանացուաց.
Սա, որ մահու Քո տնկակից,
Լիցի կենացդ հաղորդակից.
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

Պարակցեալ անմարմնականքն
Առ կենսատու սուրբ գերեզմանն՝
Տան աւետիս ազգի մարդկան
Վասն կենացն յաւերժական.
Դասաւորեա՛ պարուց նոցին
Զննջեցեալս յօրն վերջին.
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

Ջահաւորեալ նշան խաչին
Յարեւելից փայլեալ ծագին,
Հաւատացեալքն ի Քեզ բերկրին,
Եւ ուրացողքն կոծեսցին.
Զերկրպագուս սրբոյ խաչին
Պայծառացո՛ լուսով նորին.
Լի լապտերօք մո՛յծ յառագաստ
Ընդ իմաստուն սուրբ կուսանացն:

ԵՐԳ
Աղաչանօք սրբոյ խաչին
Եւ անբարբառ բարեխօսին,
Եւ սրբոյ Աստուածածնին,
Եւ Յովհաննու Կարապետին,
Եւ սրբոյն Ստեփանոսին
Եւ առաջին մարտիրոսին,
Եւ սրբոյ Լուսաւորչին՝
Հայաստանեայց հայրապետին,
Եւ սրբոց առաքելոց,
Եւ համօրէն մարտիրոսաց.
Ողորմա՛ծ Տէր, ողորմեա՛
Հոգւոցն մեր ննջեցելոց:

ՄԱՂԹԱՆՔ
Հոգւոցն հանգուցելոց, Քրիստո՛ս Աստուած, արա՛ հանգիստ եւ ողորմութիւն. եւ մեզ՝ մեղաւորացս, շնորհեա՛ զթողութիւն յանցանաց:

ՔԱՐՈԶ
Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:
Վասն հանգուցեալ հոգւոցն աղաչեսցուք զՓրկիչն մեր Քրիստոս, զի զնոսա ընդ արդարսն դասեսցէ եւ զմեզ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան Իւրոյ:
Ամենակալ Տէր Աստուա՛ծ մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
Քրիստոս Որդի՛ Աստուծոյ, անոխակա՛լ եւ բարեգո՛ւթ, գթա՛ Քո արարչական սիրովդ ի հոգիս հանգուցեալ ծառայից Քոց: Յիշեա՛ յաւուր մեծի գալստեան արքայութեան Քո: Արա՛ արժանի ողորմութեան, քաւութեան եւ թողութեան մեղաց: Դասաւորեալ պայծառացո՛ ընդ սուրբս Քո յաջակողմեան դասուն, զի Դու ես Տէր եւ Արարիչ ամենեցուն, Դատաւոր կենդանեաց եւ մեռելոց. եւ Քեզ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

ՄԱՂԹԱՆՔ
Քրիստոս Աստուա՛ծ մեր, անճառելի տէրութեանդ շնորհիւ եւ բարեխօսութեամբ օրհնաբանեալ անարատ ծնողիդ՝ սրբուհւոյ Աստուածածնին եւ միշտ Կուսին, լուսաւորեալ պայծառացո՛ զհոգիս համօրէն հաւատացելոց, յուսով ի Քեզ ննջեցելոց, եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ տաճարիս են հանգուցեալ:

ՇԱՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ


Օրհնութիւն սրբոց թարգմանչաց ակ.

(Օրհ. Սրբոց թարգմանչացն ակ. Ա.)


Որք զարդարեցին տնօրինաբար զիմաստս Անեղին՝ հաստատելով յերկրի զգիր կենդանի՝ հովուել զհօտ նոր Իսրայելի, երգով քաղցրութեան հնչմամբ զԱստուած օրհնեսցուք:
Որք զերկրաւոր մեծութիւն փառաց խաւար կոչեցին, ապաւինելով ի յոյս անմահ Փեսային՝ անճառ Բանին արժանի եղեն, երգով քաղցրութեան հնչմամբ զԱստուած օրհնեսցուք:
Որք զօրութեամբ Հօր իմաստութեան Էին անեղի հաստատեցին զաթոռ սրբոյն Գրիգորի՝ թարգմանութեամբ նշանագրութեան, երգով քաղցրութեան հնչմամբ զԱստուած օրհնեսցուք:
Որք նորափետուր բանիւ զարդարեալ՝ պայծառազգեցան Եկեղեցիք Հայաստանեայց ի ձեռն սրբոյ Սահակայ, երգով քաղցրութեան հնչմամբ զԱստուած օրհնեսցուք:

(Օրհ. Սրբոց թարգմանչացն ակ. Բ., 1-4 տներ)


Որք թագաւորաց, ազգաց եւ ազանց գերագոյն ցուցին արփիափայլ զերգս հոգեւորս՝ ընտրեալ դասուց վերին Սիոնի, անմատոյց Լուսոյն երկրպագեսցուք:
Որ խորհրդեամբ ճշմարիտ լուսոյ փառաց Անեղին նկարագրեցաւ մեզ գիր կենդանի յարգանդ մաքուր մեծին Մեսրոպայ, անմատոյց Լուսոյն երկրպագեսցուք:
Որք զծածկեալ խորհուրդ աստուածգիտութեան տնօրինաբար յայտնեալ ծանուցին հանգոյն սրբոյ մեծին Մովսեսի, անմատոյց Լուսոյն երկրպագեսցուք:
Որ յօրինակ ճշմարիտ սիրոյ սուրբ առաքելոցն աղբերաբար ի ձեզ էացաւ Հոգի շնորհաց բղխումն անսպառ, անմատոյց Լուսոյն երկրպագեսցուք:

(Հմբ. Երկոտասան առաքելոցն ակ., 6-8 տներ)


Ի մաքրագործ Հոգւոյն անօ՛թ ընտրեալ եւ ձիւնափայլ, թագաւո՛րք երկրի, իշխա՛նք աշխարհի, անպակաս գանձուց բաշխող Յակոբ Ալփեա՛ն, Յուդա Յակոբեա՛ն, բարեխօ՛ս լերուք առ Տէր վասն անձանց մերոց:
Երեքսրբեան Մի Տէրութեան խորհո՛ւրդ կամաց եւ հազարապե՛տք, փողոց հնչմո՛ւնք, բարբա՛ռք աւետեաց ընդ ամենայն երկիր, սուրբդ Շմաւո՛ն եւ Մատաթիա՛, բարեխօ՛ս լերուք առ Տէր վասն անձանց մերոց:
Բանին կենաց կանուխ քարո՛զ եւ աւետարանի՛չ, ե՛րգ փրկութեան, հնչո՛ւմն ահաւոր, ազգի մարդկան պարծա՛նք, սուրբդ Մատթէո՛ս, բարեխօ՛ս լեր առ Քրիստոս:

(Տրյ. Որդւոց եւ թոռանց սրբոյն Գրիգորի Լուսաւորչին աձ.)


Այսօր ընդ երկնային զուարթունսն, ժողովո՛ւրդք Հայաստանեայց, տօնելով զյիշատակ սուրբ հայրապետաց՝ շառաւիղաց սրբոյն Գրիգորի, օրհնեցէ՛ք զՀայրն երկնաւոր:
Այսօր, որդի՛ք Թորգոմայ՝ ծնեալք աւազանաւն յորդիս Սիոնի, ի յիշատակի հարցն սրբոց՝ որդւոց մեծի Լուսաւորչին, գովեցէ՛ք զՈրդին Միածին:
Այսօր երկնաւոր քահանայութեանն հաղորդ քահանա՛յք սուրբ Եկեղեցւոյ, ընդ քահանայապետս՝ աստուածային օրինօք պատուեալս, բարեբանեցէ՛ք զՀոգին ճշմարիտ՝ երգելով զփառս ի բարձունս:

(Օրհ. Թէոդոսի թագաւորին ակ. Բ.)


Որ զարդարեալ գեղապանծ վայելչութեամբ սուրբ զԵկեղեցի՝ պսակեցեր առաքելովք եւ մարգարէիւք եւ հաստատեալ ամրացուցեր սուրբ թագաւորօք, բարեպաշտութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Որք զինու զօրութեամբ Հոգւոյն վառեալք ի պատերազմի՝ վանեցին զմոլութիւն հերձուածողաց եւ ի հաւատս ճշմարիտս հաստատեցին զտիեզերս, բարեպաշտութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Որ շնորհեցեր յաշխարհի թագաւորել մեծին Թէոդոսի եւ կատարեալ զկեանս հաւատով ուղղափառութեան՝ վերափոխեցեր այսօր յերկնից թագաւորութիւնդ, բարեպաշտութեամբ սորա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:

(Մնկ. Սրբոց Ատովմանց ակ.)


Աղաչեմք զՔեզ, Տէ՛ր, բարեխօսութեամբ սրբոց Ատովմանց, որք նահատակեցան ի ճակատամարտ պատերազմի, յաղթող գտան ընդդէմ թշնամւոյն, բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Որք առին զսպառազինութեան զրահս հաւատոյ սրտից իւրեանց եւ ընկալան ի գլուխ սաղաւարտ փրկութեան զնշան խաչին՝ սուսեր ընդ մէջ ածեալ զճշմարիտ Սուրբ Հոգին, բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:
Որք մաքրեցին զանձինս իւրեանց տաճար անուանդ Քում սրբոյ եւ բուրեցին հոտ անուշութեան զաղօթս իւրեանց ի տեղւոջ հեղման սուրբ արեան իւրեանց, բարեխօսութեամբ սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:

(Տրյ. Հոգեգալստեան Բ աւուր ակ.)


Որ յերկնային զօրս անմարմնոցն նախ հեղեր առատապէս, Հոգի՛դ ճշմարիտ, զաստուածային եւ զգերագոյն Քո իմաստութիւնդ՝ լինել փառաբանիչ Սուրբ Երրորդութեանդ, ընդ նոսին փառաւորեմք զԵրրեակ Միութիւնդ:
Որ զկերպարանն աստուածային՝ ստեղծեալ Երրորդութեանդ խորհրդակցութեամբ, զարդարեցեր փչմամբ շնորհաց Քոց կենդանարար եւ ընդ ծնեալսն առ ի նմանէ խօսեցար օրինօք եւ մարգարէիւք, ընդ նոսին փառաւորեմք զԵրրեակ Միութիւնդ:
Որ յերկրորդի լինելութեանս յետ յարութեան Քում Էակցին մտեալ ի վերնատունն դրօքն փակելովք, շնորհելով ըստ առաջին փչմանն զՔեզ մետասանից՝ առաքելոցն ասաց. «Առէ՛ք Հոգի Սուրբ», ընդ նոսին փառաւորեմք զԵրրեակ Միութիւնդ:

(Տրյ. Հանգստեան ակ. Գ.)


Յորժամ յերկնից գոչէ փողն՝ ազդեցութիւն առնելով տիեզերաց ի դատաստանն ահաւոր, յայնմ աւուր ահեղին յիշեա՛, Տէ՛ր, եւ զմեր զննջեցեալսն եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։
Յորժամ ճառագայթք Աստուածութեանդ փայլին ի յարեւելից, եւ դպրութիւնք հրաշիցն բանին, յայնմ աւուր ահեղին յիշեա՛, Տէ՛ր, եւ զմեր զննջեցեալսն եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։
Զարհուրեալ դողան արարածք ի ձայնէ սրովբէագոչ փողոյն. յորժամ հարկանէ հրեշտակապետն եւ կոչէ ի դատաստան զազգս որդւոց մարդկան, յայնմ աւուր ահեղին յիշեա՛, Տէ՛ր, եւ զմեր զննջեցեալսն եւ հանգո՛ ընդ սուրբս Քո։

(Մեծ. ակ.)


Ո՛վ գերահրաշ ծաղիկ՝ բուրեալ յԵդեմայ, հո՛տ անմահութեան ծննդոցս Եւայի, յորմէ սփռեցաւ մահ ընդ տիեզերս, օրհնութեամբ զքեզ մեծացուցանեմք:
Դու՝ լուծիչ երկանց, բարձող անիծից, ծագումն Արեւու լուսոյն ճշմարտի, Որով հերքեաւ խաւարն առաջին. օրհնութեամբ զքեզ մեծացուցանեմք:
Զքեզ ունիմք բարեխօս, Կո՛յս անհարսնացեալ, մա՛յր անարատ էմմանուելի, տաճա՛ր Բանին Հօրն երկնաւորի. օրհնութեամբ զքեզ մեծացուցանեմք:

(Օրհ. Վարագայ խաչին ակ. Բ.)


Խաչ Քո եղիցի մեզ ապաւէն բոցանիշ փայլմամբն իւրով. խորտակեաց զթշնամին, ելոյծ զդատակնիք անուանեալ փայտն կենաց ի փրկութիւն տիեզերաց:
Վերառեալ ցնծան երկինք, եւ երկիրս ուրախանայ ընդ յայտնիլ սրբոյ խաչին սեռակնաձեւ քառաթեւին, որ զաշխարհս լուսաւորեաց արեգակնակերպ ճառագայթիւք:
Ցնծացաւ Երուսաղէմ, բերկրեցան հաւատացեալք, նորահրաշ զարդարեցան, քանզի տեսին զյաղթող նշանն. արարածք ամենայն ի լուսոյն պայծառացան:

Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

(Օրհ. Սրբոց թարգմանչացն ակ. Բ., 5-րդ տուն)


Որ երկոքումբք սուրբ լուսաւորչօք տանս Թորգոմայ հաստատեցեր զԵկեղեցիս Հայաստանեայց՝ զլոյս իմաստից ի մեզ ծագելով, մաղթանօք սոցա, Քրիստո՛ս, խնայեա՛ ի մեզ:

ՄԱՂԹԱՆՔ
Բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին եւ Յովհաննու Մկրտչին, սրբոյն Ստեփանոսի Նախավկային եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին, յիշատակաւ եւ աղօթիւք սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ, որոց այսօր է յիշատակ, եւ վասն խաչի Քո պատուականի, Տէ՛ր, ընկա՛լ զաղաչանս մեր եւ կեցո՛ զմեզ:

ՔԱՐՈԶ
(ԱԿ, ԳԿ)
Վասն ուղղելոյ զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն ցրելոյ ի մէնջ զամենայն խորհուրդս չարին զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն պարգեւելոյ մեզ առողջ խորհուրդս եւ առաքինի վարս զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն պահելոյ զմեզ ընդ հովանեաւ ամենազօր աջոյն Իւրոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն խորտակելոյ զհակառակորդն վաղվաղակի ընդ ոտիւք մերովք զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Վասն հոգւոցն հանգուցելոց, որք ճշմարիտ եւ ուղիղ հաւատով ի Քրիստոս ննջեցին, զՏէր աղաչեսցուք:
Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Եւ եւս միաբան վասն ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ զՏէր աղաչեսցուք:
Տէ՛ր, ողորմեա՛:
Զանձինս մեր եւ զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք:
Քեզ՝ Տեառնդ, յանձն եղիցուք:
Ողորմեա՛ց մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, ըստ մեծի ողորմութեան Քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ:
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:

ԱՂՕԹՔ
(ԱԿ, ԳԿ)
Տէ՛ր երկնի եւ երկրի, Արարի՛չ ամենայն արարածոց՝ երեւելեաց եւ աներեւութից, առ Քեզ կարդամք յամենայն ժամ, զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Քո, եւ արքայութիւն Քո ամենեցուն տիրէ: Շնորհեա՛ մեզ երկիւղիւ ի պաշտօն Քո կանխել հանապազ, սիրել զՔեզ ի բոլոր սրտէ եւ ի բովանդակ մտաց եւ յամենայն զօրութենէ մերմէ պահել զպատուիրանս Քո, համբառնալ առ Քեզ զձեռս մեր ի սրբութիւն՝ առանց բարկութեան եւ երկմտութեան, եւ գտանել ի Քէն զշնորհս եւ զողորմութիւն եւ զառաքինասէր գործոցն յաջողութիւն: Վասն զի Դու ես Տէր կենաց եւ Աստուած ողորմութեանց, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Խաղաղութի՜ւն ամենեցուն:
Աստուծոյ երկրպագեսցուք:

Քում ամենազօր եւ յաղթող տէրութեանդ կրկնի ամենայն ծունր յերկրպագութիւն, եւ փառաւորի յամենեցունց թագաւորութիւն Քո: Նայեա՛ յերկրպագութիւնս մեր եւ ուսո՛ մեզ առնել զարդարութիւն ճշմարտութեան: Վասն զի Դու ես Աստուած խաղաղութեան, որ բարձեր զթշնամութիւն ի միջոյ եւ արարեր զխաղաղութիւն յերկինս եւ յերկրի, հեռաւորաց եւ մերձաւորաց աւետարանեցեր զնոր պարգեւս Քոյին բարեացդ. որում եւ զմեզ մեծի շնորհացդ արժանաւորս արասցես՝ դասելով ընդ ճշմարիտ երկրպագուս Քո, Աստուա՛ծ մեր եւ Տէ՛ր մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստո՛ս, որ ես օրհնեալ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Թագաւոր յաւիտեան:
Զողորմութիւն Քո, Տէ՛ր, արա՛ ի մեզ եւ բարեխօսութեամբ սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ մի՛ կորուսաներ զմեզ: Երրորդութի՛ւն Սուրբ, ողորմեա՛ մեզ:
Սաղմոս. Փրկութիւն արդարոց ի Տեառնէ է. վերակացու է նոցա ի ժամանակս նեղութեան: Օգնեսցէ նոցա Տէր եւ փրկեսցէ զնոսա, ապրեցուսցէ ի մեղաւորաց եւ կեցուսցէ զնոսա, զի յուսացան ի Նա. եւ բարեխօսութեամբ սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ մի՛ կորուսաներ զմեզ: Երրորդութի՛ւն Սուրբ, ողորմեա՛ մեզ:
Փոխ. Որք զտանջանս եւ զմահ վասն Քո յանձն առին եւ հեղին զարիւնս իւրեանց վասն անուանդ Քո սրբոյ, բարեխօսութեամբ սոցա մի՛ կորուսաներ զմեզ: Երրորդութի՛ւն Սուրբ, ողորմեա՛ մեզ:

ՄԱՂԹԱՆՔ
(ԱԿ, ԳԿ)
Յերգս օրհնութեան եւ ի ձայն սաղմոսաց անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայութիւն Քո: Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր: Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: Այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

 
sacredtradition.am