русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
19 հուլիսի 2018թ. հինգշաբթի, ԳԿ
Սրբոց նախահարցն Ադամայ, Աբելի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարոնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուելի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէոնի եւ այլոց սրբոց նախահարցն









ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ
id268Օրհնությունը, որ Աստված տվել էր Աբրահամին, նրա սերունդներին էր փոխանցվում ըստ նրանց արժանիքների: Այդ է հաստատում Իսահակի որդիների՝ Հակոբի ու Եսավի օրինակը:
Նրանք երկվորյակ եղբայրներ էին, սակայն ամենևին նման չէին իրար. Եսավը վայրագ բնավորություն ուներ, ու նրա սիրելի զբաղմունքը գազաններ որսալն էր, մինչդեռ Հակոբը հեզ էր ու բարեպաշտ: Եսավը ավագն էր, ինչի պատճառով եղբոր նկատմամբ որոշակի առավելություն ուներ, և Իսահակը պատրաստվում էր օրհնել նրան՝ որպես աստվածային ուխտի ժառանգորդի: Սակայն իր անհամբերության և անզսպության պատճառով Եսավը մի աման ոսպապուրի դիմաց Հակոբին վաճառեց իր անդրանիկության իրավունքը: Եվ հայրը, որ արդեն ծեր էր ու չէր տեսնում, չճանաչեց Հակոբին և նրան օրհնեց Եսավի փոխարեն:
Այդպիսով Աստծո օրհնությունը բաժին հասավ արժանավորին:

Հակոբ նախահոր երազը
XIX դ.: Հեղինակ՝ Յուլիուս ֆոն Կարոլսֆելդ

Մի անգամ Հակոբը երազում մի սանդուղք տեսավ, որը երկրից մինչև երկինք էր հասնում, և նրանով բարձրանում ու իջնում էին Աստծո հրեշտակները: Եվ ահա, Աստված դիմեց նրան՝ ասելով. «Ես Տերն եմ, քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը: Մի՛ վախեցիր, որովհետև այն հողը, որի վրա քնել ես դու, քեզ եմ տալու և քո սերունդներին: .... Քո շնորհիվ և քո սերունդների շնորհիվ օրհնվելու են աշխարհի բոլոր ազգերը» [Ծն. 28.12-14]: Այսպես Աբրահամին տրված խոստումը նորոգվեց Հակոբի հետ. նրա սերունդները դարձան Աստծո ուխտի ժառանգորդները՝ ընտրյալ ժողովուրդը, որից և պիտի ծնվեր Քրիստոս՝ աշխարհի Փրկիչը:






 
sacredtradition.am